Ամառնային Ողիմպիական Խաղեր 2016
Ամառնային Ողիմպիական Խաղեր 2016 (փորթ.՝ Jogos Olímpicos de Verão de 2016[Ն 1]) պաշտօնապէս նաեւ կը կոչուին XXXI ամառնային ողիմպիական խաղեր, երեսունմէկերորդ ամառնային ողիմպիական խաղերը, որ տարբեր տեսակի մարզաձեւերու մեծագոյն իրադարձությունն է, որ տեղի կ'ունենայ չորս տարին անգամ մը։ 2016-ի ողիմպիական խաղերը նաեւ կը կոչուին Ռիօ 2016, քանի որ անիկա կայացաւ Ռիօ տէ Ժանէյրոյի մէջ, Պրազիլ։
Ռիօ տէ Ժանէյրօն յայտարարուած է 2016-ի Ամառնային ողիմպիական խաղեր ընդունող քաղաք 2 հոկտեմբեր 2009-ին Դանիոյ մայրաքաղաք Քոփընհակընի մէջ ՄՕԿ-ի հերթական 121-րդ հանդիպման ժամանակ։ Եզրափակիչ դուրս եկած քաղաքներն էին Մատրիտը, Չիքակօն եւ Թոքիօն։ Ռիօն դարձաւ առաջին Հարաւային Ամերիկայի քաղաքը, ուր տեղի ունեցաւ ամառնային ողիմպիական խաղեր եւ երկրորդ քաղաքը Լատինական Ամերիկայի մէջ՝ Մեքսիքոյէն ետք, ուր 1968-ն արդէն տեղի ունեցած էին Ամառնային ողիմպիական խաղեր եւ սկսած 2000-էն առաջին անգամ տեղի կ'ունենան Հարաւային Կիսագունդին վրայ։
Խաղերը տեղի ունեցան 5 Օգոստոս 2016-էն մինչեւ 21-ը եւ աւելի քան 10.500 մարզիկ 205 երկրէ մասնակցեցան խաղերուն[1]։ Մրցումները տեղի ունեցան 28 մարզաձեւերով ներառեալ Ռեկբի-7 եւ կոլֆ, որոնք ներառուած են ողիմպիական խաղերու ցանկին մէջ ՄՕԿ-ի կողմէ 2009-ին։
Մարզական իրադարձութիւնները տեղի ունեցան 33 վայրի մէջ, որոնք բաժնուած են քաղաքի չորս տարածաշրջաններու մէջ[1]։
Մասնակիցներուն Ընդունման Գործընթաց
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2016-ի ամառնային ողիմպիական խաղերու մասնակիցներու ընդունման գործընթացը սկսաւ 16 Մայիս 2007-ին[2]: Առաջին քայլով իւրաքանչիւր քաղաք ներկայացուց իր նախնական դիմումը Միջազգային Ողիմպիական Կոմիտէ (ՄՕԿ) մինչեւ 13 Սեպտեմբեր 2007, որով կը հաստատէր իր նախնական մտադրութեան մասին։ Լրացուած պաշտօնական մասնակիցները, որոնք կը ներառէին նաեւ ՄՕԿ-ի ձեւաչափով 25 հարցումներու պատասխանները ներկայացուեցան մինչեւ 14 Յունուար 2008։ ՄՕԿ 4 Յունուար 2008-ին ՄՕԿ-ը ընտրեց չորս հիմնական թեկնածուներ. Չիքակօ, Մատրիտ, Ռիօ տէ Ժանէյրօ եւ Թոքիօ (որ ընդունած էր 1964-ի ամառնային ողիմպիական խաղերը եւ պիտի ընդունի 2020-ի ամառային ողիմպիական խաղերը): ՄՕԿ-ը չընտրեց Տոհան թեկնածուներու փուլին մէջ, նկատի ունենալով, որ քաղաքը աւելի շատ միաւոր հաւաքած էր քան Ռիօ տէ Ժանէյրօն, քանի որ Տոհայի մասնակիցով օլիմպիադան պէտք է կայանար Հոկտեմբերին, ինչը դուրս էր ՄՕԿ-ի օրացոյցէն։ Փրակը եւ Պաքուն նոյնպէս չընտրուեցան թեկնածուներու շարքին մէջ[3]:
Նաւալ Էլ Մուտավակելը Մարոքէն գլխաւորեց 10 հոգինոց գնահատման յանձնաժողովը, որ նաեւ գլխաւորած էր 2012-ի ողիմպիական խաղերու մասնակիցներու գնահատման յանձնաժողովը։ Յանձնաժողովը իրականացուց գնահատման գործընթացը 2009-ի երկրորդ եռամսեակում։ Անոնք ներկայացուցին գնահատման արդիւնքները ՄՕԿ-ի անդամներուն 2 Սեպտեմբեր 2009-ին, ընտրութիւններէն մէկ ամիս առաջ[4]:
Ընտրութիւններուն պիտի մասնակցէին 115 ՄՕԿ-ի անդամ։ Որեւէ թեկնածու երկիր իրաւունք չունէր այս անդամները հրաւիրել իր մօտ, կամ նուիրէր որեւէ իր, որ կրնար դիտարկուիլ որպէս կաշառք։ Սակայն թեկնածու երկիրները միջոցներ չէին խնայեր զանգուածային լրատուական միջոցներով ծանուցումի տեսքով ներկայացնելու իրենց քաղաքը լաւագոյն կողմերով։
Եզրափակիչ ընտրութիւնները կայացան 2 Հոկսեմբեր 2009-ին Քոփընհակընի մէջ։ Ռիօ տէ Ժանէյրօն եւ Չիքակօն կը համարուէին հիմնական հաւակնորդները։ Չիքակօն եւ Թոքիօն դուրս մնացին քուէարկութեան առաջին եւ երկրորդ փուլերուն, մինչդեռ Ռիօ տէ Ժանէյրօն յառաջացաւ Մատրիտէն զգալի տարբերութեամբ եզրափակիչ փուլին։ Ռիօ տէ Ժանէյրօն պաշտօնապէս յայտարաուեցաւ 2016-ի ողիմպիական խաղերը ընդունող երկիր:
2016 ողիմպիական խաղերու ընտրութիւններու արդիւնքներ[5] | |||||
---|---|---|---|---|---|
Քաղաք | ԱՕԿ | 1-ին փուլ | 2-րդ փուլ | 3-րդ փուլ | |
Ռիօ տէ Ժանէյրօ | Կաղապար:BRA | 26 | 46 | 66 | |
Մատրիտ | Կաղապար:ESP | 28 | 29 | 32 | |
Թոքիօ | Կաղապար:JPN | 22 | 20 | — | |
Չիքակօ | United States | 18 | — | — |
Նախապատրաստում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տեղի Ունեցած Վայրեր Եւ Ինֆոհամակարգ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պարա տա Տիժուկայի մէջ կայացան ողիմպիական եւ պարալիմպիական հիմնական մրցումները։ Միւս մասը տեղի ունեցաւ Քոփապլանքա Լողափի, Մակարենայի եւ Տեօտորոյի մէջ։ Պարա տա Տիժուկայի մէջ տեղակայուած էր նաեւ ողիմպիական գիւղը։
Ռիոյի պատմական կեդրոնին մէջ տեղի լայնածաւալ շինարարական աշխատանք, որ կը կոչուի «Porto Maravilha»[6]: Անիկա կը ներառէ 5 քմ քառակուսի տարածք։ Նախագիծի նպատակն է զարգացնել կեդրոնի տնտեսական նշանակութիւնը եւ ինֆոհամակարգը։ Քաղաքի նորամուծութիւնը իր մէջ կը ներառէ 700 քմ երկարութեամբ ջրամատակարարման, ջրահեռացման, ելեկտրական, կազի եւ հեռատեսիլի եւ հաղորդակցոթեան կապի գիծերու տեղադրում, 4 քմ ստորգետնեյա անցումներ, 70 քմ մայրուղիներ, 650 քմ քառակուսի մայթեր, 17 քմ հեծանիւի ուղի, 15.000 հատ ծառատունկ եւ այլն։
Անվտանգութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մինչեւ 2016-ի ողիմիական խաղերու վայր ընտրելը Ռիօ տէ Ժանէյրոյի մէջ յանցագործութիւններու քանակին մեծ ուշադրութիւն կը դարձուէր։ Ոստիկանութեան ուղղաթիռներէն մէկը խոցուեցաւ Ռիոյի փողոցի պատերազմներու ժամանակ, օդաչուն մահացաւ։[7]: Քաղաքի քաղաքապետը խոստացաւ մեծ ջանքեր գործադրել, որպէսզի առաւելագոյն չափով նուազեցնէ յանցագործութիւններու թիւը նախքան խաղերու սկիզբը։ Ռիոյի մարզի նահանգապետը նշեց, որ Լոնտոնը, որ ընդունած էր 2012-ի ողիմպիական խաղերը նոյնպէս ունէր անվտանգութեան խնդիրներ, անոր վառ օրինակն էր 2005-ի ահաբեկչութիւնները, սակայն նկատի ունենալով, որ ողիմպիական խաղերը տեղի ունեցան առանց միջադէպի։
ՄՕԿ լաւատեսօրէն տրամադրուած է անվտանգութեան հարցին մէջ եւ համոզուած, որ եօթը տարին բաւական ժամանակ է լուծելու բոլոր անվտանգութեան խնդիրները[8] Պրազիլի նախկին նախագահ Լուիս Ինասիօ Լուլա տա Սիլվան իր հերթին նշած է, որ Ռիօն մինչ այդ ընդունած է կարեւոր միջազգային մրցաշարքեր առանց միջադէպի, օրինակ՝ Փանամերիկեան Խաղեր 2007-ը։[9]
Ռիօ տէ Ժանէյրոյի մէջ կը ծրագրուի զսպել տեղի աղքատ թաղամասերը եւ ֆաւելաները: Յատուկ ոստիկանական ջոկատներ կը հսկեն փողոցները եւ քաղաքի բանուկ հատուածները[10]: Քաղաքացիական անվտանգութեան տարածքային ստորաբաժանման հաշուետուութեան համաձայն, 2012-ի առաջին հինգ ամիսներուն յանցագործութիւններու թիւը եղած է ամենաքիչը վերջին 21 տարուան ընթացքին, իւրաքանչիւր 1000 հոգիի կ'իյնայ 10,9 յանցագործութիւն[11][12]: Այսուհանդերձ, նկատի ունենալով սպանութիւններու թիւին էականօրէն նուազումը, Human Rights Watch-ը յորդորած է Պրազիլին հետաքննել արտադատական մահապատիժները[13]:
Աւարտման Հետ Կապուած Անհանգստութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Մարականիզինիօ Մարզադաշտ, վոլիպոլի մրցումներու վայր
-
Ռիօ տէ Ժանէյրոյի միջազգային օդակայանի թրանզիթ հանրակառք։ Համակարգը կը կապէ օդակայանը ողիմպիական տարածքներու հետ
-
Ռիօ տէ Ժանէյրոյի մեթրոյի քարտէս, ներառեալ կապուղին ողիմպիական Պարա տա Տիխուակայի հետ
9 Մայիս 2014-ին London Evening Standard-ը ծանուցեց ՄՕԿ-ի փոխնախագահ Ճոն Կոատեսը, որ շինարարութիւնը թերի է եւ ետ կը մնայ նախատեսուած գրաֆիկէն։ ՄՕԿ-ը ստեղծեց յատուկ յանձնաժողով մը, որ պէտք է արագացներ նախապատրաստական աշխատանքները[14]:
Ֆինանսաւորում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ա. Փուլ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծախսեր | Ֆերդերալ կառավարութիւն | Նահանգի կառավարութիւն | Ընդամէնը |
---|---|---|---|
Ազգային ֆոնտեր | R$3,022,097.88 | R$3,279,984.98 | R$6,302,082.86 |
Մասնաւոր ֆոնտեր | – | – | R$2,804,822.16 |
Ընդամէնը վերջնական | – | – | R$9,106,905.02 |
Բ. Փուլ – Թեկնածու քաղաք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ազգային ծախսեր
Ծախսեր | Ազգային ֆոնտեր |
---|---|
Դաշնային կառավարութիւն | R$47,402,531.75 |
Նահանգային կառավարութիւն | R$3,617,556.00 |
Քաղաքապետութիւն | R$4,995,620.93 |
Ընդամէնը վերջնական | R$56,015,708.68 |
Մասնաւոր ծախսեր
Ծախս | Մասնաւոր ծախսեր |
---|---|
EBX | R$13,000,000.00 |
Eike Batista | R$10,000,000.00 |
Bradesco | R$3,500,000.00 |
Odebrecht | R$3,300,000.00 |
Embratel | R$3,000,000.00 |
TAM Airlines¹ | R$1,233,726.00 |
Ընդամէնը վերջնական | R$34,033,726.00 |
¹TAM Airlines-ը ծախսեց R$1,233,726.00 օդանաւային տոմսերու զեղչերու համար։
Նշում. Բալանցի մնացորդը օգտագործուեցաւ Ռիօ 2016 կոմիտէի կողմէ առաջին հինգ ամիսներուն[15]:
Ներդրումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ողիմպիական/քաղաք | Ներդրում | Ազգային | Մասնաւոր |
---|---|---|---|
Ողիմպիական այգի | R$5.6 միլիառ | R$1.46 միլիառ | R$4.18 միլիառ |
Ազգային փոխադրութիւն | R$24 միլիառ | R$13.7 միլիառ | R$10.3 միլիառ |
Ընդամէնը վերջնական | R$29.6 միլիառ | – | – |
Տոմսեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տոմսերու գիները ծանուցուեցան 16 Սեպտեմբեր 2014-ին եւ վաճառուեցան Պրազիլական ռէալով (BRL)։ Ընդհանուր առմամբ վաճառուեցաւ 7,5 միլիոն տոմս, ինչը 200 000-ով պակաս էր քան Ամառնային Ողիմպիական Խաղեր 2012-ը, քանի որ շատ դահլիճներու չափերը աւելի փոքր էին։ Տոմսերու արժէքը կը տարբերէր 40 ռէալէն մինչեւ 4.600 ռէալ, ամէնաթանկարժէքները եղան բացման օրուան համար նախատեսուած ներկայացուցչական նստատեղերը։ Մօտ 3,8 միլիոն տոմս վաճառուեցաւ 70 ռէալ եւ աւելի աժան[16][17]: Փողոցներու մէջ կազմակերպուող մրցումները եղան անվճար։
Կրակի Երթ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պրազիլի մէջ ողիմպիական կրակի երթը սկսաւ 3 Մայիս 2016-ին։ Կրակը հանգրուանեց աւելի քան 300 քաղաքներու մէջ (ներառեալ 26 նահանգներու կեդրոնները), Յունաստանի մէջ վառելէ ետք կրակը տեղափոխուեցաւ մայրաքաղաք Պրազիլիա, վերջինը հանգրուանեց Ռիօ տէ Ժանէյրօ քաղաքին մէջ[18]:
Խաղեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բացման Հանդիսութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բացման հանդիսութիւնը տեղի ունեցաւ Մարաքանա մարզադաշտին վրայ 5 Օգոստոս 2016-ին։
Մարզաձեւեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2016-ի ողիմպիական խաղերու ծրագիրով նախատեսուած էր 28 մարզաձեւ, 41 դիստիպլինայով եւ 306 մրցումով։
- Ակադեմիական Թիավարութիւն
- Պատմինթըն
- Պասքէթպոլ
- Բռնցքամարտ
- Ըմբշամարտ
- Հեծանուային Մարզաձեւ
- Ջրագնդակ
- Լող
- Ջրացատկ
- Գեղալող
- Վոլիպոլ
- Վոլիպոլ
- Ծովափնեայ վոլիպոլ
- Հէնտպոլ
- Թիավարութիւն
- Փայտարկաներով եւ կանոէներով թիավարութիւն
- Թիավարութեան սլալոմ
- Մարմնամարզութիւն
- Ժուտօ
- Ձիարշաւ
- Աթլէթ
- Փինկ Փոնկ
- Առագաստային Մարզանք
- Ժամանակակից Հնգամարտ
- Հրացանաձգութիւն
- Նետաձգութիւն
- Թենիս
- Թրիաթլոն
- Թաեքուոնտօ
- Ծանրաբարձութիւն
- Սուսերամարտ
- Ֆութպոլ
- Մականախաղ
- Ռեքպի
- Կոլֆ
Նոր Մարզաձեւեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նախապէս ներկայացուած եօթը մարզաձեւերէն միայն երկուքը ընտրուեցան որպէս նոր մարզաձեւեր 2016-ի ողիմպիական խաղերու ծրագիրի ծիրին մէջ ընդգրկուելու համար։ Ներկայացուած մարզաձեւերն էին պէյսպոլը եպ սոֆթպոլը, քարաթէն, սկուոշը, կոլֆը, չմշկելը եւ ռեկպին: Այս եօթը մարզաձեւերը ներկայացուեցան ՄՕԿ-ի 2009-ի Յունիսին կայանալիք քննարկման[19]:
Օգոստոսին ՄՕԿ-ը համաձայնութիւն տուաւ ռեկպիի եօթը տղամարդով խաղի տարբերակին, որ դուրս ձգեց պէյսպոլը, չմշկեթը եւ սքուոշը։ Միւս երեքին մէջէն ընտրուեցաւ կոլֆը՝ դուրս ձգելով քարաթէն եւ սոֆթպոլը։ Երկու նոր մարզաձեւերը վերջնական հաստատուեցան 9 Հոկտեմբեր 2009-ին ՄՕԿ-ի 121-րդ նստաշրջանի վերջին օրը։[20][21]: Կոլֆի միջազգային ֆետերասիոնի նախագահ Էնթոնի Սքենլոնը ըսաւ, որ շատ մեծ կոլֆիստներ, ինչպէս Թայկըր Վուտսը եւ Աննիքա Զերենշտամը, կը սատարեն կոլֆին ողիմպիական մարզաձեւի կայացման հարցին մէջ։[22]:
Օրացոյց
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կաղապար:2016-ի Ողիմպիական Խաղերու Օրացոյց
Մետալակիրներու Աղիւսակ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կաղապար:Ամառնային Ողիմպիական Խաղեր 2016-ի Մետալներու Աղիւսակ Կաղապար:S-start Կաղապար:S-bef Կաղապար:S-ttl Կաղապար:S-aft Կաղապար:S-end
Նշումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Պրազիլական փորթուկալերէնով արտասանութիւնը՝ Կաղապար:ՄՀԱ
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 About Rio 2016 Summer Olympics
- ↑ «2016 Bid Process Launched»։ International Olympic Committee։ մայիսի 16, 2007
- ↑ «Four on 2016 Olympics short-list»։ BBC News։ հունիսի 4, 2008։ արտագրուած է՝ մարտի 15, 2010
- ↑ «Olympic News – Official Source of Olympic News»։ Olympic.org։ արտագրուած է՝ հուլիսի 30, 2012
- ↑ GamesBids.com Past Olympic Host Cities Selection List
- ↑ Porto Maravilha Rio de Janeiro City Hall. Retrieved on 10 August 2012. Կաղապար:Pt icon.
- ↑ «Rio gang violence amid Olympics safety concerns»։ Presstv.ir։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-01-08-ին։ արտագրուած է՝ մարտի 15, 2010
- ↑ Wilson Stephen (հոկտեմբերի 20, 2009)։ «IOC confident in Rio despite new wave of violence»։ The Boston Globe։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2009-10-26-ին։ արտագրուած է՝ հուլիսի 30, 2012
- ↑ «The Daily Advance»։ The Daily Advance։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-08-06-ին։ արտագրուած է՝ մարտի 15, 2010
- ↑ «Pacifying Rio’s Favelas»։ latintelligence.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011-03-26-ին։ արտագրուած է՝ հունիսի 22, 2011
- ↑ Knott Tracey (հունիսի 29, 2012)։ «Rio de Janeiro Homicides Reach 21-Year Low»։ InSight Crime։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-10-28-ին։ արտագրուած է՝ հունիսի 29, 2012
- ↑ «Homicidios en Río de Janeiro llegan a su nivel más bajo desde 1991»։ La Nueva Provincia (իսպաներեն)։ հունիսի 27, 2012։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-09-21-ին։ արտագրուած է՝ հունիսի 29, 2012
- ↑ Stone Hannah (հունիսի 19, 2012)։ «Human Rights Watch Praises, Criticizes Rio Govt»։ InSight Crime։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-07-03-ին։ արտագրուած է՝ հունիսի 29, 2012
- ↑ Moore-Bridger Benedict (մայիսի 9, 2014)։ «Could Rio games come to London? Olympic bosses make secret plea to use 2012 venues»։ London Evening Standard։ արտագրուած է՝ մայիսի 9, 2014
- ↑ «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-04-28-ին։ արտագրուած է՝ 2016-09-01
- ↑ «Prijzen tickets Olympische Spelen 2016 in Rio bekend»։ olympischespelenrio.nl։ սեպտեմբերի 16, 2014։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-10-08-ին։ արտագրուած է՝ հոկտեմբերի 6, 2014
- ↑ «Olympic Games ticket prices September 2014»։ Rio 2016։ սեպտեմբերի 16, 2014։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-09-27-ին։ արտագրուած է՝ հոկտեմբերի 6, 2014
- ↑ «Goais will be the first state to recive the Rio 2016 Olympic Flame»։ USA Today (Diário da Manhã)։ ապրիլի 29, 2015։ արտագրուած է՝ ապրիլի 29, 2015
- ↑ «Golf among seven sports seeking inclusion in 2016 Games»։ ESPN։ ապրիլի 25, 2008։ արտագրուած է՝ օգոստոսի 20, 2008
- ↑ «Olympic Leaders Approve Golf and Rugby for 2016 Summer Games»։ Fox News։ օգոստոսի 13, 2009։ արտագրուած է՝ հոկտեմբերի 1, 2009
- ↑ «Olympics 2016: IOC Approves Golf And Rugby Sevens To Be Included In Rio De Janeiro Games.»։ News.sky.com։ արտագրուած է՝ մարտի 15, 2010
- ↑ «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-10-29-ին։ արտագրուած է՝ 2016-09-01
|