Աճման
Քաղաք | |||
---|---|---|---|
Աճման | |||
արաբերէն՝ عجمان (مدينة) | |||
| |||
Երկիր | Արաբական Միացեալ Էմիրութիւններ | ||
Էմիրաթ | Աժման | ||
Շէյխ | Ռաշիտ իպն Հումայտ ան-Նուայմի | ||
ԲԾՄ | 14 մեթր | ||
Բնակչութիւն | 490 035 մարդ (2017)[1] | ||
Ժամային գօտի | UTC+4։00 | ||
Պաշտօնական կայքէջ | ajman.ae | ||
Աճման, 'Աժման' (արաբերէն՝ عجمان), քաղաք Արաբական Միացեալ Էմիրութիւններու մէջ, Աճմանի Էմիրութեան վարչական կեդրոնը։
Բնակչութիւնը 490 035 մարդ (2017)[1]։ Բնակչութեամբ 5-րդ քաղաքը ՄԱԷ-ու մէջ։[2][3]
Հին ժամանակներուն յայտնի էր որպէս ձկնորսական կեդրոն, ինչպէս նաեւ մարգարիտի հանքավայր։ Սակայն, մինչեւ վերջին ժամանակները կը համարուէր փոքր քաղաք։ Միայն վերջերս քաղաքը սկսաւ արագորէն զարգանալ՝ շնորհիվ իրեն դրաձի մեծագոյն քաղաքները՝ Տուպայ եւ Շարժա։
Քաղաքը կը գտնուի Պարսից ծոցի ափին, Շարջայէն մի քանի քիլոմեթր հեռաւորութեան վրայ, Շարժա եւ Տուպայ քաղաքներուն հետ 2 միլիոն բնակչութիւն կազմելով։[4]
Քաղաքին մէջ կայ նաւահանգիստ։
Աժմանը միակ էմիրութիւնն է, որուն մէջ չի յայտնաբերուիր նաւթ։ Սակայն Աժմանը աւելի յայտնի է իր նաւաշինական գործունէութեամբ, որտեղ մինչեւ օրս հնագոյն ձեւերով կը կառուցեն հին արաբական առագաստանաւեր եւ ժամանակակից նաւեր։
Քաղաքը յայտնի է նաեւ իր Ազգային պատմական թանգարանով։ Կարելի նաեւ տեսնել քառակուսի աշտարակը, Ալ-Նուամի մզկիթը եւ ուղտերու մրցավազքի յարթակը։[5]
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 كتاب التعداد العام للسكان 2017 — է. 44.
- ↑ Wilson Graeme (2010)։ Rashid: Portrait of a Ruler։ UK: Media Prima։ էջ 21։ ISBN 9789948152880
- ↑ Gwillim Law (2011) [1999]։ Administrative Subdivisions of Countries (անգլերեն) (ebook հրտրկթն․)։ McFarland։ էջ 382։ ISBN 9780786460977
- ↑ William Lancaster, Fidelity Lancaster (2011)։ Honour is in Contentment։ Walter de Gruyter։ էջ 513։ ISBN 9783110223392
- ↑ General Maritime Treaty, 1820
|