Ալիմեա
Կղզի | |
---|---|
Ալիմեա | |
Αλιμιά | |
![]() Ալիմիա եւ զայն շրջապատող կղզիները․ Տոտեքանիսա | |
Երկիր | Յունաստան, էգէական ծով |
Շրջան | Տոտեքանիսա |
Տարածութիւն | 6,5 քմ² |
Բնակչութիւն | 0 մարդ (2011) |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Ժամային գօտի | UTC+2 եւ UTC+3։00 |
Ալիմեա կամ Ալիմնիա (յուն․՝ Αλιμιά կամ Αλιμνιά), Էգէականի անբնակ կղզի, Ռոտոսի եւ Հալքիի միջեւ, Տոտեքանիսա, Յունաստան։
Տեղեկութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Տարածութիւնն է 7,4 քլ․², իսկ ծովեզրն է 21 քլ․։ Ունեցած է փոքրաթիւ բնակիչներ մինչեւ Բ․ Համաշխարհային Պատերազմ։

Ալիմեայի բնակավայրը կառուցուած է կղզիին ամենամեծ խորշին ծայրամասը։ 1978-ին բնակավայրը պահպանուած շրջան յայտարարուած է։ Կղզիին արեւելեան կողմը գտնուող Էպորիօ բնական նաւակայքին ծովափը յայտնաբերուած են հռոմէական ժամանակաշրջանէն դամբաններ․ տեսանելի են հին պարիսպներ եւ հին քրիստոնէական մայր եկեղեցւոյ հիմերը։
Բնապահպանում[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ալիմեա յայտարարուած է "Natura 2000" -ΖΕΠ- Բնապահպանման գօտի։ Բնակավայրին հիւսիս-արեւմուտքը կայ աղոտ ջուրով բնական լճակ մը, որ Տոտեքանիսիայի 37 բնական ճահճավայրերէն մէկն է։
Պատկերասրահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
-
Ալիմիայի հարաւային ծովափ
-
Ալիմիա
-
Ալիմիա․ ճահճավայրը
-
Ալիմիա․ Այիոս Մինաս եկեղեցին
-
-
Ալիմիա․ ծովափը