Ալաճայի Ճակատամարտ
Ալաճայի Ճակատամարտ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Ռուս-թրքական պատերազմ (1877–1878) | |||||||
| |||||||
| |||||||
Հակառակորդներ | |||||||
Կաղապար:Դրօշաւորում/Ռուսական կայսրություն | Կաղապար:Դրօշաւորում/Օսմանյան կայսրություն | ||||||
Հրամանատարներ | |||||||
Նիկոլայ Օբրուչեւ Իւան Լազարեւ Վասիլի Հէյման |
Ահմեդ Մուհթար փաշա | ||||||
Կողմերու ուժեր | |||||||
56 00 զինուորեւեւ 228 թնդանօթ | 38 000 զինուոր եւ 74 թնդանօթ | ||||||
Կորուստներ | |||||||
1 500 սպաննուած եւ վիրաւոր | 20 000 սպաննուած, վիրաւոր եւ գերի |
Ալաճայի ճակատամարտը տեղի ունեցած է հոկտեմբեր 1877–ին, Կարսի մոտ, Ալաճայի բարձունքներուն վրայ, 1877-78-ի ռուս-թրքական պատերազմի ժամանակ։
Յունիս 1877–ին Զեւինի եւ Դահարի մօտ անյաջող մարտերէն ետք ռուսական զօրքերու Կովկասեան կորպուսը (հրամանատար զօրավար Լորիս-Մելիքով) դադրեցուց Կարսի պաշարումը։ Թրքական բանակը Մուխտար փաշայի գլխաւորութեամբ 7 յուլիս-ին (19) Ալաջայի բարձունքները գրաւեց։ Օգոստոս-սեպտեմբերին Կարսը նուաճելու ռուսական բանակի փորձերը ապարդիւն եղան։ Համալրելով ուժերը՝ ռուսական զօրքերը Ի.Դ. Լազարեւի հարամանատարութեամբ նորէն յարձակման անցան եւ 3 հոկտեմբեր-ին (15) գրաւեցին Ալաջայի բարձունքները։ Ալաջայի ճակատամարտի ընթացքին թրքական բանակը լիովին ջախջախուեցաւ եւ, տուած ըլլալով 5000-6000 սպաննուած ու վիրաւոր, 8500 գերի, փախուստի դիմեց։ Ռուսական զօրքերու կորուստը կազմեց 1500 մարդ։ 13 հոկտեմբեր-ին (25) պաշարելով Կարսը՝ ռուսական զօրքերը զայն գրոհով վերցուցին 6 նոյեմբեր-ին (18)։ Ալաջայի ճակատամարտի ընթացքին ռուսական զօրքերու ղեկավարման համար առաջին անգամ հեռագիրը կիրառկուեցաւ։
Ալաճայի ճակատամարտի ընթացքի ռուսական զօրքերու շարքերուն մէջ, թրքական բանակի դէմ քաջաբար կռուեցան նաեւ հայ կամաւորները, որոնք ընդգրկուած էին հեծեալ եւ հետեւակներով։ Հայերը միաժամանակ օգնեցին ռուսական հրամանատարութեանը որպէս հետախոյզներ, ուղեկցողներ, սուրհանդակներ եւ թարգմանիչներ։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ներսիսեան Ա.Ն., Հայերու մասնակցութիւնը 1877-1878 թթ. ռուս-թրքական պատերազմին, Երեւան, 1958
- Кишмишев С., Война в Турецкой Армении 1877-1878 гг., СПБ, 1884