Ֆինլանտա
Ֆինլանտա | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կը ներառնէ | Վարսինայս-Սուոմի?, Ուուսիմաա?, Սատակունա?, Պյայատ-Հյամե?, Հյուսիսային Սավո?, Հյուսիսային Օստրոբոտնիա?, Հյուսիսային Կարելիա?, Օստրոբոտնիա?, Պիրկանմաա?, Լապլանդիա?, Կյումենլաակսո?, Կենտրոնական Ֆինլանդիա?, Կենտրոնական Օստրոբոտնիա?, Կանտա-Խյամե?, Կաինուու?, Հարավային Սավո?, Հարավային Օստրոբոտնիա?, Հարավային Կարելիա? եւ Ալանդյան կղզիներ? | ||||
Պետական լեզու | Ֆինլանտերէն[1] եւ շուէտերէն[1] | ||||
Մայրաքաղաք | Հելսինքի | ||||
Օրէնսդիր մարմին | Էդուսկունտա? | ||||
Երկրի ղեկավար | Ալեքսանդր Ստուբ?[2] | ||||
Կառավարութեան ղեկավար | Petteri Orpo?[3] | ||||
Ազգաբնակչութիւն | 5,5 Միլիոն[4] | ||||
Օրհներգ | Ֆինլանտայի Օրհներգ | ||||
Կարգախօս | I wish I was in Finland եւ O na bawn yn y Ffindir | ||||
Հիմնադրուած է | 6 Դեկտեմբեր 1917 թ. | ||||
Արժոյթ |
Եվրո | ||||
Ազգային տօն | Independence Day? | ||||
Ժամային համակարգ | UTC+2 | ||||
Հեռաձայնային համակարգ | +358 | ||||
Համացանցի յղում | .fi? | ||||
Մարդկային ներուժի զարգացման թիւ | 0,94[5] | ||||
finland.fi |
Ֆինլանտա (ֆին.` Suomi, շուէտ.` Finland, պաշտօնապէս Ֆինլանտայի Հանրապետութիւն, ֆինլ.` Suomen tasavalta, շուէտ.` Republiken Finland) պետութիւն Հիւսիսային Եւրոպայի մէջ։ Սկսած 1956 թուականէն Հիւսիսային Խորհուրդի, 1995 թուականէն` Եւրոպական Միութեան եւ 1996 թուականէն Շէնկենեան համաձայնութեան անդամ է:
Արեւելքէն սահմանակից է Ռուսաստանի Դաշնութեան, հիւսիս-արեւմուքէն` Շուէտիոյ Թագաւորութեան, հիւսիսէն` Նորվեկիոյ Թագաւորութեան: Ֆինլանտայի կազմի մէջ կը մտնեն նաեւ Ատլանտեան Կղզիները: Տարածութիւնը 338,000 քմ² է (առանց ներքին ջուրերու` 305,500 քմ²), բնակչութիւնը` 5,5 մլն. (2015)[4], մայրաքաղաքը` Հելսինքի: Վարչականօրէն բաժնուած է 12 լեանի (նահանգի):
Անկախ հանրապետութիւն է 1917 թուականէն ի վեր:
2010 թուականին Ֆինլանտան Newsweek ամսագրին կողմէ գրաւած է առաջին տեղը «Աշխարհի Լաւագոյն Պետութիւններ» ցանկին մէջ (անգլ.` The World's Best Countries)[6], իսկ 2012 թուականին դարձաւ «Ամէնակայուն Երկիրը Աշխարհի Մէջ» ամերիկեան «Fund for Peace» ֆոնտի գնահատմամբ:
Անուանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երկիրը Ֆինլանտա անուանած են շուէտները, որոնք երկար դարեր կը տիրէին անոր: Ֆինները իրենց երկիրը կ'անուանեն Սուոմի, որ կը նշանակէ ճահիճներու ու լիճերու երկիր: Իսկապէս, անոր տարածքի 1/3-ը ճահճապատ է, իսկ լիճերու թիւը շուրջ 6 հազար է (տարածքին 10 %-ը):
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 17 // Suomen perustuslaki, Finlands grundlag — 1999.
- ↑ President of the Republic of Finland
- ↑ https://valtioneuvosto.fi/tietoa/historiaa/hallitukset-ja-ministerit/raportti/-/r/m1/77
- ↑ 4,0 4,1 [1]
- ↑ Human Development Report — Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր, 2022.
- ↑ «Interactive Infographic of the World's Best Countries — Newsweek»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-05-27-ին։ արտագրուած է՝ 2016-06-06