Քորսիքա

Քորսիքա
Քորսիքերէն ֆրանսերէն՝ Corse, կորսիկերէն՝ Corsica
Կորսիկայի դրոշ? Զինանշան

Կաղապար:Պատկերի ֆորմատավորում2
Երկիր Ֆրանսա Ֆրանսա
Մաան է Q88521123?
Կարգավիճակ Ֆրանսիայի երկրամասեր?, territorial collectivity of France with special status?[1] եւ մշակութային շրջան?
Մտնում է Ֆրանսիայի մետրոպոլիս?
Վարչկեդրոն Այաչչո
Ամենաբարձր կետ Մոնթէ-Չինթօ
օրէնսդրական մարմին Կորսիկայի ասամբլեա?
Ղեկավար Փոլ Ճաքոպի (2010-էն)
Ղեկավար Սթեֆան Պույոն
պաշտօնական լեզու քորսիքերէն
Բնակչութիւն
260 196 (25 տեղ)
Տարածք 8680 քմ²
Հիմնադրուած է 11 Յունուար 1970[2] թ.
Ժամային գօտի UTC+1 եւ UTC+2
ISO 3166-2 կոդ FR-20R
Lua error in Մոդուլ:Wikidata at line 701: Tried to write global coord_mod.
Lua–ի սխալ՝ expandTemplate: template "ref-co" does not exist։

Քորսիքա (ֆրանսերէն՝ Corse [kɔʁs], կորսիկերէն՝  Corsica), մեծութեամբ չորրորդ կղզին Միջերկրական ծովու մէջ, Ֆրանսայի 27 երկրամասերէն մէկը, որ ունի յատուկ կարգավիճակ (ֆրանսերէն՝ Collectivité Territoriale de Corse)։ Գլխաւոր քաղաքը Այաչոն է։ Բնակչութիւնը՝ 314 486 մարդ (2011), որմով կը գրաւէ 25-րդ տեղը բոլոր շրջաններու շարքին մէջ եւ 22-րդ տեղը՝ եւրոպական շրջաններու մէջ։ Բնակչութեան հիմնական մասը Քորսիքացիներ են։

9 Նոյ. 2020-ին Քորսիքայի Անսամբլեան ընդուներ է Արցախի Հանրապետութեան ճանաչման մասին բանաձեւ

Անուանում[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ոմանք կ'ենթադրեն, որ անուանումը առաջացեր է հին ժամանակ այստեղ բնակած քորսեր լիկուրական ցեղի անունէն։ Ոմանք ալ կը գտնեն, որ ան յառաջացեր է փիւնիկերէն ֆորսի՝ «անտառոտ» բառէն (իրապէս կղզիի ընդարձակ տարածութիւնը կը զբաղեցնէ անտառային եւ թփային բուսականութիւնը)։

Կղզու հին յունարէն անուանումը եղեր է Քիրնոս, որ նոյնպէս փիւնիկերէնէն է եւ

կը նշանակէ «եղջիւր, հրուանդան, ժայռ»[3]։

Ֆրանսայի միացում[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1768 թվականի Մայիսին Լեուդովիկոս 15-րդն ընդունել է Ժենովայի հանրապետութեան առաջարկը. Քորսիքա կղզին Ֆրանսիային յանձնելու դիմաց ան ներեր է այդ պետութեան երկու միլիոն լիվր պարտքը: Մշտապէս անհնազանդ քորսիքացիներու կարծիքը Ժենովայի իշխանությունները հաշուի չեն առեր, եւ այդ գործարքէն դժգոհ կղզիաբնակներն ապստամբեր են նոր տիրողներու դէմ: Ֆրանսան 7500 զինուոր ղրկեր է ապստամբութիւնը ճնշելու համար, բայց այդ զօրախումբը ջախջախուեր է: Մէկ տարի անց քորսիքացիներուն հնազանդեցնելու համար Լեուդովիկոս 15-րդը 22 հազար զինուոր ղրկեր է Քորսիքա: Ապստամբները դաժանօրէն պատժուեր են: Ընդամէնը հարիւր քորսիքացի ապստամբ կրցեր է փրկուիլ: Փրկուածներուն մեջ եղեր է ամուսնական զոյգ մը. յղի վիճակով կինն ըսեր է. «Իմ որդին պիտի ըլլայ քորսիքայի վրիժառուն»: Երեք ամիս անց ան արու զաւակ մը կ'ունենայ, ան կը ծնի մեծագոյն քորսիքացիին, Եւրոպայի առաջին միաւորողին՝ Նաբոլէոն Պոնաբարդին:

Աշխարհագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Երկրամասի մակերեսը 8680 քմ² է։ Կը ներառէ Հարաւային Քորսիքա եւ Վերին Քորսիքա նահանգները։

Կղզու կեդրոնին մինչեւ 3000մ բարձրութիւն ունեցող լեռներ են։ Գետերը լեռնային են, ոչ նաւարկելի՝ Կրավոնա, Ռեսթոնիքա, Թարավօ, Թավինիանօ, Ռիցանեզէ եւ այլն։ Ամենախոշոր գետը Կոլոն է (90 կմ)։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կաղապար:Ֆրանսայի երկրամասեր