Փոլ ՄքՔարթնի
Փոլ ՄքՔարթնի |
---|
Սըր Ճէյմզ Փոլ ՄքՔարթնի (18 Յունիս 1942[1][2][3][…], Walton Hospital, Լիվերպուլ, Միացեալ Թագաւորութիւն[4]), անգլիացի ռոք երգիչ, երգերու հեղինակ եւ մուլտիգործիքաւորող, որ մեծապէս ճանչցուած էր որպէս The Beatles-ի հիմնադիրներէն մէկը։ Ճոն Լենընի հետ ան ստեղծեց աշխարհի ամենայաջողակ յօրինողական համագործակցութիւններէն մէկը եւ ստեղծեց ռոքի եւ փոփի պատմութեան ամենասիրուած երգերէն մէկ ստուար մասը։ ՄքՔարթնին գրանցուած է Կինէսի գրքին մէջ որպէս աշխարհի ամենայաջողակ երաժիշտ-երգահաններէն շուրջ 60 «ոսկէէ սկաւառակներով եւ 100 միլիոն վաճառուած ալպոմներով»: Անոր եւ Լենընի «Yesterday»-ը ճանաչուած է աշխարհի ամենաշատ լսուած երգը։ Եղած է Wings խումբին ղեկավարը։
Սկզբնական տարիներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փոլ ՄքՔարթնին ծնած է 1942 թուականի յունիս 18-ին Լիվերփուլի Ուոլթոն հիւանդանոցին մէջ (Walton Hospital), ուր անոր մայրը՝ Մերին, բուժքոյր էր ծննդատան մէջ։ Թէ՛ հօրենական, թէ՛ մօրենական կողմէ իռլանտացի Փոլը մկրտուած է կաթոլիկ եկեղեցւոյ մէջ, բայց Մերին (կաթոլիկ) եւ հայր ճէյմզ ՄքՔարթնին (բողոքական, աւելի ուշ՝ ագնոստիկ) կը դաստիարակէին իրենց որդին կրօնական աւանդոյթներէն դուրս։ 1947 թուականին Մերի ՄքՔարթնին դարձաւ գինեմոլ։ Այդ բաւական բարդ ու ծանր աշխատանք էր, անոնք կրնային կանչել օրուայ ցանկացած ժամու, բայց այդ պատճառ եղաւ ընտանիքին տեղափոխուիլ սըր Թոմաս Ուայթի Էւերտօն գտնուող Այգիներուն շրջանը. Մերին այդ բնակարանը ստացաւ նոր աշխատանքին հետ միասին։ Ընտանիքը աղքատ չէր, բայց շատ համեստ կ'ապրէր. Ճէյմզ ՄքՔարթնին պատերազմի ընթացքին կ'աշխատէր զինամթերքի գործարանին մէջ, բայց պատերազմի աւարտէն յետոյ ան վերադարձաւ բամպակի բորսան, ուր շաբաթական 6 ֆունտ կը շահէր, աւելի քիչ, քան կինը, որու համար դժգոհ էր կինը։ Հեռուստացոյցը, ինչպէս կը յիշէր Փոլը, ունեցած են միայն 1953 թուականին:
1947 թուականին Փոլը ընդունուեցաւ Սթոքթոն Վուդ Ռոուդի նախնական դպրոցը(անգլերէն՝ Stockton Wood Road)։ նոյն տարիքի շատ աշակերտներ ունենալու պատճառով անոր տեղափոխած են Ջոզեֆ Ուիլեամսի նախնական դպրոցը (անգլերէն՝ Joseph Williams Primary School) Բել Վեյլում։ Այնտեղ Փոլը առաջին անգամ բեմ բացրացաւ՝ կատարելով երգ մը (ճիշդ ան չկրցաւ յիշել)` կապուած Եղիսաբէթ Երկրորդ թագուհիի թագադրումէն յետոյ: Կատարման համար ան արժանացաւ մրցանակի եւ վերապրեցաւ բեմի առաջին վախը: 1954 թուականին յանձնելով քննութիւնները 11+` ան հնարաւորութիւն ստացաւ շարունակելու կրթութիւնը տղոց՝ Լիվըրփուլի համալսարանի միջնակարգ դպրոցին մէջ։
1954 թուականին ՄքՔարթնի ընտանիքը տեղափոխուեցաւ Ուոլեսի շրջան, ապա՝ Սպիկ, իսկ 1955 թուականին` Ալերթոն, ուր անոնք տեղաւորուեցան Ֆորթլին Ռոուդի № 20 տան մէջ[5]: Փոլը ծանր ցնցում ապրեցաւ 1956 թուականին մօր մահէն յետոյ (կրծքագեղձի քաղցկեղէն): Շուտ կորսնցնելոը պատճառ դարձաւ Փոլի եւ Ճոն Լենընի ծանօթութեանը. վերջերըս մայրը` Ջուլին, մահացաւ, երբ Ճոնը 17 տարեկան էր[6]: Փոլը մեծ տեղ կը յատկացնէր մօր բազում յատկութիւններուն եւ ցանկութիւններուն, որոնցմէ մէկն ալ որդոիին իսկապէս լաւ մարդ դառնալու ցանկութիւնն էր։ Մայրը գեղեցիկ եւ ուսեալ էր կը գրէր եւ կը խօսէր՝ յամառելով, որպէսզի եւ Փոլը խօսէր «արքայական անգլերէնով». շնորհիւ մօր՝ Փոլը գրեթէ չէր խօսէր Լիվըրփուլի բարբառով։
Տասնչորսամեակ կապակցութեամբ հայրը զաւկին հնամեայ շեփոր մը նուիրեց[7], որ ան (աւագ ՄքՔարթնիի համաձայնութեամբ) փոխանակեց ակուստիկ կիթառի՝ Framus Zenith-ի հետ։ Ձախլիկ Փոլը նուագել սորվեցաւ հետեւելով Սլիմ Ուիթմանի օրինակին, որը կը տեղադրէր լարերը հակառակ դասաւորութեամբ։ Նուագելով կիթառը՝ Փոլը գրեց իր առաջին երգը՝ «I Lost My Little Girl» անունով[8]: Ինչպէս հետագային կը վերհիշէր ՄքՔարթնին, հազիւ հայրը իր նուէրով օգնեց իրեն կազդուրուիլ մօր մահուան շոքէն։ Փոլը այդ ժամանակներէն սկսած է՝ բայց չէր թախցնէր սքիֆլ խումբէն ոչ մէկ համերգ, ժամերով կը լսուէր Radio Luxembourg ռադիոյի ծրագիրները, կը սորվէր Էլվիս Փրեսլիի եւ Ռիչարդ Լիթլի հիթերը։
Փոլին հայրը, որ նախկին օրերուն շեփորահար եւ դաշնակահար էր (1920-ական թուականներուն կը նուագէր սեփական Jim Mac's Jazz Band խումբին մէջ)[9], իր որդիներուն ընկերական եւ ստեղծագործական միջավայրին մէջ դաստիարակեր էր. հազուադէպ չէին երեքով միասին երգելն ու նուագելը եւ տեղական համերգներուն յաճախելը։ Ճէյմզ ՄքՔարթնին, որ 14 տարեկանէն սկսած էր աշխատիլ, 62 տարեկանին թոշակի անցաւ եւ շաբաթական 10 ֆունտ կը ստանար։ Այդ չխանգարեց անոր«…հիանալի հայր ըլլալ, որուն համար երեխաներուն կրթութիւնը առաջնային նշանակութիւն ունէր[10]: Կնոջ մահէն յետոյ Ճէյմզ ՄքՔարթնին որդիները մէկ անգամէն աշխուժ գործունէութեան մղուեցան։ «Ան մեզ արագօրէն դուրս բերաւ երեխայական հոգեվիճակէն»: 12 տարեկան հասակիս ես արդէն վաճառական էի. «տուկ-տուկ, չէի՞ք ցանկանար դառնալ մեր այգեգործական ակումբի յաճախորդըը, — կը վերհիշէր Փոլը: Այս դաստիարակութիւնը կարեւոր դեր խաղցաւ անոր կեանքին մէջ. ՄքՔարթնին միշտ դիւրութեամբ կրնար լեզու գտնել մարդոց հետ: Ինչպէս կը գրէ ԱՅ. Գոլդմանը.
երէք տղամարդ միմեան միջեւ բաժանած էին աշխատանքը: Փոլը եւ Մայքլը կրակ կ'ընէին եւ սեղանը կը ձգէին, ճիմը պատրաստութիւններ կը տեսնէր: Միաժամանակ երեքնալ պիտի տնտեսէին… Մանուկ հասակին աղքատութեան մէջ ապրած Փոլը, նոյնիսկ միլիոնատէր դառնալով, շատ տնտեսող կը մնար: Սակայն ամենազարմանալին Ճիմի դաստիարակութեան մէջ այն էր, որ ան կրցաւ իր զաւակին հաւասարակշռուած մարդ դարձնել: Դեռ շատ երիտասարդ տարիքին ըլլալով շոու բիզնեսի աշխարհին մէջ, ուր շատերը պարզապէս իրենց կը կորսնցնեն, Փոլ ՄքՔարթնին իր ամբողջ կեանքի ընթացքին չկատարեց ոչ մէկ այնպիսի բան, որ վտանգի տակ կը դնէր իր յաջողակ ասպարէզը[10]: |
Մօր մահէն յետոյ ՄքՔարթնիի բնակարանը բարեկամներով լեցուեցաւ: Ամենահոգատարը տիկին Ջինն էր, որը հետագային յիշատակուած է Մքքարթնիի երգացանկին մէջ («Let 'Em Inէ): Այնուամենայնիւ Փոլի համար տան մէջ «սարսափելի դատարկութիւն» էր։ Չնայած իր անմիջականութեանը՝ դպրոցական տարիներուն Փոլին ժամանակին մեծ մասը մինակ էր, յաճախ՝ բնութեան գրկին մէջ, կը թափառէր դաշտերուն մէջ կամ ծառ կը բարձրանար (նման կերպ պատկերացնելով, որ որպէս թէ իրենց բանակ կը պատրաստուի. այդ յիշողութիւնները կիսով արտայայտուած են «Mother Nature's Son» երգին մէջ)։ Անոր մէկ այլ հետաքրքրութիւնը դարձաւ ահանրակառքին երկրորդ հարկ նստելով քաղաքի կենդրոնին մէջ շրջագայիլը. այդ տպաւորութիւնները իրենց արտայայտութիւնն են գտած The Beatles-ի շարք մը հանրայայտ երգերուն մէջ, մասնաւորապէս՝ «A Day in the Life»ին մէջ (ուր հերոսը կը նստէր վերը,կը ծխէ եւ կը քնանայ) կամ «Penny Lane»ին մէջ. ուր ալ երթար Փոլը` դպրոց, հիւր կամ ընկերներուն մօտ։
The Quarrymen
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փոլի դպրոցական ընկերներէն մէկը՝ Էւեն Վոուենը, որ ժամանակ առ ժամանակ կը նուագուէր Ճոն Լենընի The Quarrymen խումբէն, հրաւիրեց Փոլին անսամպլին հետ հանդէս գալու Ուոլթօնի Սուրբ Պետրոս եկեղեցւոյ մէջ։ ՄքՔարթնիի առաջին հանդիպումը Լենընի հետ տեղի ունեցաւ 1957 թուականին յուլիս 6-ին։ Ինքը ՄքՔարթնին այսպէս կը պատմէր անսպասելի ունկդրման մասին, որ կազմակերպուել էր անսամբլի անդամներից կողմից[11]:
Առաջին հերթին Փոլը Ճոնին կիթառը լարել սորվեցուց. մինչ այդ Ճոնը իր հարեւանին գումար կը վճարէր, որպէսզի ան իր փոխարէն կատարէր աշխատանքը։ Ճոն կ'օգտագործէր երկմատանի ակորդները բանջոյին համար, անոր սովեցուցած էր մայրը՝ Ջուլիան։ Փոլը աւելի շատ ագորներ գիտէր, բայց, քանի որ ան ձախլիկ էր, գործընկերը պիտի ընէր աշխատանքի աւելի բարդ մասը։ ՄքՔարթնիի եւ Լենընի ընկերութիւնը բացասաբար ընդունուեցաւ բարեկամներու կողմէ. Միմի մօրաքոյրը, որ դաստիարակեր էր Ճոնին, ՄքՔարթնի աւագը զգուշութեամբ կը վերաբերէր Ճոնին («օհ, որդի, ան քեզ ինչ-որ պատմութեան մէջ կը ձցէ): Բայց Ճոնի եւ Փոլի համագործակցութիւնը արագ առաջ կ'ընթանար, իսկ արդէն 1957 թուականի ամառնային արձակուրդներու ժամանակ անոնք միասին սկսան երգ գրել. Ֆորթլին Ռոուդի տան մէջ Ճէյմզ ՄքՔարթնիի աշխատանքէն տուն վերադառնալէն երեք ժամ առաջ: Փոլը կը վերյիշէր, որ անոնք սկսան լրջօրէն երգել ստեղծել եւ առաջին հերթին տետրակ ձեռք բերին, որուն իւրաքանչիւր էջին վրայ գրեցին. «լենըն-մքՔարթնիի օրիգիալ ստեղծագործութիւն»: «մենք մէկ անգամէն մեզ սկսանք դիտարկել որպէս նոր մեծագոյն հեղինակային զոյգը, — կ'ըսէր ան: Առաջին երգը, որուն հատուածը եւ ագորները յայտնուեցան տետրակին մէջ, «Too Bad About Sorrows»-ն էր։ Հետագային գրեցին «Just Fun»-ը, «In Spite of All the Danger»-ը եւ «Like Dreamers Do»-ը (որ Փոլը կը համարէր «շատ վատ»է եւ տուաւ Applejacks խումբին): Անոր խօսքերով` քիչ մը փոքր աւելի լաւ էր «One After 909»-ը, եւ, վերջապէս, «Love Me Do»-ն, որ իր բնոյթով գագաթնակէտն էր. «վերջապէս մէկ երգ, որ կարելի էր ձայնագրել»:
Դեռ 1954 թուականին պասով դպրոց գացած ժամանակ Փոլը ծանօթացած էր Ճորջ Հարիսոնին հետ. վերջերը շատ հեռու չէր ապրեր։ Անոնք ընկերացած էին։ Այժմ Փոլը համոզեց Ճոնին, որ իրենց խումբէն ընդունին պատանի Ճորջին։ 1960 թուականին ընտրելով քանի մը անուններ՝ The Silver Beatles անուամբ խումբը մեկնեցաւ Համպրուկ, որտեղ կրճատեց անունը՝ դարձնելով The Beatles:
սկաւառակագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1970 McCartney
- 1971 Ram (Լինդա ՄքՔարթնիի հետ)
- 1977 Thrillington (Percy «Thrillsէ Thrillington ծածկանունով)
- 1980 McCartney II
- 1982 Tug of War
- 1983 Pipes of Peace
- 1984 Give My Regards to Broad Street (սաունդթրէք)
- 1986 Press to Play
- 1987 All the Best!
- 1988 Back in the USSR
- 1989 Flowers in the Dirt
- 1990 Tripping The Live Fantastic (համերգային)
- 1990 Tripping The Live Fantastic - Highlights! (համերգային)
- 1991 Unplugged
- 1991 Paul McCartney's Liverpool Oratorio (դասական երաժշտութեան ալբոմ, Կառլ Դեւիսի հետ համատեղ)
- 1993 Off the Ground
- 1993 Paul Is Live (համերգային)
- 1997 Flaming Pie
- 1997 Paul McCartney's Standing Stone (դասական երաժշտութեան ալբոմ)
- 1999 Run Devil Run
- 1999 Paul McCartney's Working Classical (դասական երաժշտութեան ալբոմ)
- 2000 Liverpool Sound Collage (ռիմիքսներ)
- 2001 Driving Rain
- 2002 Back In The U.S. (համերգային)
- 2003 Back In The World (համերգային)
- 2005 Chaos and Creation in the Backyard
- 2006 Ecce Cor Meum (դասական երաժշտութեան ալբոմ)
- 2007 Memory Almost Full
- 2009 Good Evening New York City (համերգային)
- 2010 Live in Los Angeles (համերգային)
- 2011 Ocean's Kingdom (բալէի երաժշտութիւն)
- 2012 Kisses on the Bottom (քաւերներ)
Beatels խումբի հետ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1963 Please Please Me
- 1963 With The Beatles
- 1964 Beatles For Sale
- 1965 Help! (սաունդթրէք)
- 1965 Rubber Soul
- 1966 Revolver
- 1967 Sgt. Pepper's Lonely Hearts Club Band
- 1967 Magical Mystery Tour
- 1968 The Beatles (յայտնի է նաեւ որպէս «White Albumէ)
- 1969 Yellow Submarine
- 1969 Abbey Road
- 1970 Let It Be
Wings խումբի հետ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1971 Wild Life
- 1973 Red Rose Speedway
- 1973 Band on the Run
- 1975 Venus and Mars
- 1976 Wings at the Speed of Sound
- 1976 Wings Over America (համերգային ալբոմ)
- 1977 London Town
- 1978 Wings Greatest (հաւաքածու)
- 1979 Back to the Egg
- 2001 Wingspan: Hits and History (հաւաքածու)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Paul McCartney
- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 Demolition work begins at Sir Paul McCartney's birthplace Walton Hospital — 2011. — ISSN 1367-7217
- ↑ «Փոլ Մաքքարթնիի կենսագրութիւն» (անգլերեն)։ maccarock.narod.ru։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2010-01-18-ին։ արտագրուած է՝ 2009-09-30
- ↑ Bob Spitz. The Beatles. Biography. Hachette Book Group USA. 2005
- ↑ հանթեր Դեւիս։ «բիթլզի կենսագրութիւն. Փոլ եւ Կուորիմեն»։ www.wingspan.ru։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-08-ին։ արտագրուած է՝ 2009 թ․ սեպտեմբերի 30–ին
- ↑ «Paul McCartney» (անգլերեն)։ adelanta.info/encyclopaedia։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-06-29-ին։ արտագրուած է՝ 2009-09-30
- ↑ «The Beatles Bible. Paul McCcrtney»։ www.beatlesbible.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-12-25-ին։ արտագրուած է՝ 2011 թ․ յունուարի 1
- ↑ 10,0 10,1 Գոլդման, Ալբերտ, «Ճոն Լենընի կ'եանքը» («հիանալի մարդկանց կ'եանքը» շարքէն) — Մ, 2004.
- ↑ «The Beatles-ի ծագումը. Փոլ Մաքքարթնի» (անգլերեն)։ www.wingspan.ru։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-08-ին։ արտագրուած է՝ 2009 թ․ սեպտեմբերի 30–ին
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Максимов, Анатолий., [{{{յղում}}} McCartney. День за днем], М. էջ 416, ISBN 5-224-03086-2։
- Ռոս Բենսոն, [{{{յղում}}} Փոլ Մաքարթնի։ Անձ և առասպել] (Paul McCartney : behind the myth), Մոսկուա։
- Miles, Barry., [{{{յղում}}} Paul McCartney: Many Years From Now], ISBN 0-7493-8658-4։
- Ալբերտ Գոլդման, [{{{յղում}}} Ջոն Լենոնի կյանքերը] (The Lives of John Lennon), Մոսկուա էջ 624, ISBN 5-235-02686-1։
- ՄաքՔարթնի Փոլ, Դանբար Ջ., Արդա Ֆ., Բարձր երկնքում (High In The Clouds), Մոսկուա էջ 96, ISBN 5-353-02454-0։
- The BEATLES։ Иллюстрированный справочник / В. Ястребов Ю. Герасимова, Н. Миронова. — Ульяновск։ РИА «Симбвестинфо», 1999. — 936 с.։ ил. — (Справочники от «Симбвестинфо») — ISBN 5-86174-011-9։
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Պաշտոնական կայք
- Յութուբում հոլովակներ
- Փոլ ՄաքՔարթնիի գեղանկարչությունը
- Գործիքների ցանկը, որոնք նվագել է Փոլ ՄաքՔարթնին Բիթլզի կազմում Archived 2015-02-18 at the Wayback Machine.
- Փոլ ՄաքՔարթնին Twitter-ում
- Փոլ ՄաքՔարթնին Facebook-ում
|