Տիտիմի, Սիրոս
Արտաքին տեսք
Ժայռակղզի | |
---|---|
Տիտիմի, Սիրոս | |
Διδύμη Σύρου | |
Երկիր | Յունաստան․ Էգէական ծով, Քիքլատես, |
Տարածութիւն | 0,49 քմ² |
Բնակչութիւն | 0 մարդ (2011)[1] |
Կը գտնուի ափին | Էգէական Ծով |
Տիտիմի կամ Ղայտուրոնիսի եւ կամ Ղայտարոս (յուն․՝ Διδύμη կամ Γαϊδουρονήσι եւ կամ Γάιδαρος), Էգէական ծովու անբնակ կղզի, Սիրոս, Քիքլատես, Յունաստան։ Կը գտնուի Սիրոսի արեւելեան մասին, Էրմուփոլիս նաւահանգիստին դիմացը։
Տարածութիւնն է 0,49քլ²։ Վարչականօրէն կը պատկանի Սիրոս քաղաքապետութեան։
Կղզին ունի փարոս մը եւ քանի մը փոքրիկ ծովափներ, որոնք նաւակներով հասանելի են։
Տիտիմի փարոս
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]25 Յունուար 1834-ին Տիտիմի կղզիին փարոսին հիմնարկէքը տեղի կ՛ունենայ։ Երկրորդ Համաշխարհային Պատերազմին ընթացքին փարոսը մասամբ կը քանդուի եւ 1948-ին կը վերաշինուի։
Փարոսին աշտարակին հասակն է 29,5 մեթր եւ կիզակիտային ընթարձակութիւնը 68,3 մեթր է։ Յունաստանի տարածքին հնագոյն եւ միաժամանակ բարձրագոյն փարոսն է։[2] [3]