Jump to content

Պենիամին Նեթանիահու

Պենիամին Նեթանիահու
եբր.՝ בנימין נתניהו
Ծննդեան անուն եբր.՝ בנימין נתניהו[1]
Նաեւ յայտնի է իբրեւ Ben Nitay
Ծնած է 21 Հոկտեմբեր 1949
Ծննդավայր Թէլ Աւիւ, Կաղապար:Country data Իսրայել Իսրայէլ
Քաղաքացիութիւն Կաղապար:Country data Իսրայել Իսրայէլ
Մայրենի լեզու Եբրայերէն
Կրօնք Յուդայականութիւն
Ուսումնավայր Մասաչուսեցի Արհեստի Հիմնարկ, Հարվարտի Համալսարան
Երկեր/Գլխաւոր գործ A Place Among the Nations?, Fighting Terrorism?, Bibi: My Story? եւ Terrorism: How the West Can Win?
Մասնագիտութիւն Ճարտարապետութիւն, Կառավարում
Վարած պաշտօններ Permanent Representative of Israel to the United Nations?, Իսրայելի վարչապետ?, Իսրայելի վարչապետ?, Leader of the Opposition?, Քնեսեթի պատգամավոր?[2], Իսրայելի արտաքին գործերի նախարար?, Իսրայելի արտաքին գործերի նախարար?, Իսրայելի ֆինանսների նախարար?, Իսրայելի ֆինանսների նախարար?, Իսրայելի ֆինանսների նախարար?, Իսրայելի առողջապահության նախարար?[3], Deputy Minister of Foreign Affairs?[4], Deputy Minister of Foreign Affairs?[4], Քնեսեթի պատգամավոր?[5], Regional Development Minister of Israel?, Իսրայելի կապի նախարար?, Քնեսեթի պատգամավոր?[6], Քնեսեթի պատգամավոր?[6], Քնեսեթի պատգամավոր?[6], Քնեսեթի պատգամավոր?[6], Քնեսեթի պատգամավոր?[6], Քնեսեթի պատգամավոր?[6], Քնեսեթի պատգամավոր?[6], Քնեսեթի պատգամավոր?[6], Քնեսեթի պատգամավոր?[6], Քնեսեթի պատգամավոր?[6], Քնեսեթի պատգամավոր?[6], Քնեսեթի պատգամավոր?[6], Քնեսեթի պատգամավոր?[6], Կրոնական ծառայությունների նախարար?, Կրոնական ծառայությունների նախարար?, Կրոնական ծառայությունների նախարար?, Քնեսեթի պատգամավոր?[6], Minister of Economy? եւ Իսրայելի վարչապետ?[7]
Անդամութիւն Լիկուդ?
Կուսակցութիւն Լիկուդ?
Ամուսին Սարա Նեթանյահու?
Ծնողներ հայր՝ Benzion Netanyahu?, մայր՝ Zila Netanyahu?[8]
Երեխաներ Noa Roth?, Yair Netanyahu? եւ Avner Netanyahu?
Կայքէջ Lua–ի սխալ՝ expandTemplate: template "ref-he" does not exist։
Ստորագրութիւն

Պենիամին Նեթանիահու (եբր.՝ בנימין נתניהו  Լսել պէնեամին նէթանեահու  ծն.21 Հոկտեմբեր 1949, Թել Աւիւ) Իսրայէլի վարչապետ: Իսրայէլի մէջ իշխող Լիքուտ կուսակցութեան ղեկավարն է։

Ստանձնած է բազմաթիւ նախարարական պաշտօններ՝
Մարզանքի, Մշակոյթի, Գիտութեան Նախարար (1996-1997)
Քաղաքաշինութեան նախարար (1996-1999)
Արտաքին Գործոց Նախարար (2002-2003)
Ելեւմուտքի Նախարար (2003-2005)
Կապի Նախարար (2014-մինչեւ օրս)
Սփիւռքի Նախարար (2013-մինչեւ օրս)

Վաղ Մանկութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պենիամին Նեթանիահուն ծնած է 1949-ին Իսրայէլի մայրաքաղաք Թել Աւիւի մէջ պատմութեան փրոֆէսոր Բենզիոն Նեթանիահուի ընտանիքին մէջ։ Մանկութիւնը անցուցած է Երուսաղէմի մէջ։ Դպրոցը աւարտած է ԱՄՆ-ի մէջ, ուր տեղափոխուած էր իր ընտանիքը։ Վերադարձած է Իսրայէլ 1967-ին։

Զինուորական Ծառայութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Զինուորական Ծառայութեան ընթացքին Պենիամին Նեթանիահուն, մասնակցած է տարբեր յատուկ գործողութիւններու, ինչպէս ահաբեկիչներու կողմէ մարդատար օդանաւի առեւանգուած ուղեւորներու ազատ արձակման գործողութեան։ 1972-ին իր մտարուեստութեամբ ան արժանացած է բազմաթիւ շքանշաններու, նաեւ եղած է յատուկ ուժերու խումբի հրամանատար։ 1973-ին Պենիամին մասնակցած է արաբ-իսրայէլեան պատերազմին, ուր ստացած է մայորի կոչում։

Պենիամին Նեթանիահուն ունի ճարտարապետութեան պասակաւոր վկայական, եւ կառավարման մագիստրոսի վկայական։ Ան անոնց արժանացած է Մասաչուսէթսի արհեստի հիմնարկին մէջ։ Աւելի ուշ Հարվարտի Համալսարանին մէջ Պենիամին սկսած է ուսումնասիրել քաղաքականութիւնը։

Աշխատանքային Գործունէութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1976-1982 թուականներուն Նեթանիահու աշխատած է մասնաւոր առեւտրական համակարգի մէջ։ Սկիզբը ան «Պոսթընի Խորհրդատուական Խումբ»-ի միջազգային հարցերով խորհրդատուներու անդամ էր։ Աւելի ուշ ան դարձաւ Իսրայէլեամ «Ռիմ Արդիւնաբերութեան» տնօրէններու խորհուրդի անդամ։ 1979 եւ 1984 թուականներիուն Նեթանիահույի նախաձեռնութեամբ կազմակեպուած է երկու միջազգային համագումարներ ընդդէմ ահաբեկչութիւններու։

Քաղաքական Գործունէութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1982-ին Պենիամին Նեթանիահուն նշանակուած է ԱՄՆ-ի մէջ Իսրայէլի դեսպանատան քաղաքական բաժինի պետ։ 1982-ին Պենիամին Նեթանիահուն դարձած է ԱՄՆ-ի մէջ Իսրայէլի փոխդեսպան։ Այնուհետեւ 1984-էն մինչեւ 1988 եղած է ԱՄՆ-ի մէջ Իսրայէլի դեսպան։ Իսրայէլ վերդառնալէ ետք 1988-ին Նեթանիահու ընտրուած է Քնեսեթի (Իսրայէլի Ազգային Ժողով) պատգամաւոր՝ Լիքուտ կուսակցութենէն։ Ապա դարձած է Իսրայէլի արտաքին գործոց նախարարի տեղակալ։ 1993-ին Պենիամին Նեթանիահու ընտրուած է Լիքուտ կուսակցութեան ղեկավար եւ գլխաւորած Քնեսեթի ընդդիմութիւնը։

Նեթանիահուն 2009-ի Ընտրութիւններու ժամանակ

1996Մայիսին Իսրայէլի մէջ տեղի ունեցան խորհրդարանական ընտրութիւններ, ուր Լիքուտ կուսակցութիւնը յաղթեց եւ կուսակցութեան ղեկավար Պենիամին Նեթանիահու դարձաւ Իսրայէլի վարչապետ։ Վարչապետութեան ընթացքին Նեթանիահու աշխուժօրէն պայքարած է ահաբեկչութիւններու դէմ։ Պենիամին Նեթանիահուի վարչապետութեան երրորդ տարուան ընթացքին նուազեցաւ ահաբեկչութիւնների թիւը Իսրայէլի մէջ։ Տնտեսական մարզին Նեթանիահու որդեգրած է ազատականացման քաղաքականութիւնը։ Իր վարչապետութեան օրերուն նուազած է նաեւ մթերքի պակասը։ Վարչեպտութեան օրերուն օտարերկրեայ ներդրումները զգալիօրէն աճած են հասնելով քանի մը միլիառ տոլարի։ 1999-ին Պենիամին Նեթանիահու հեռացաւ քաղաքականութենէն։

Վերադարձ Քաղաքականութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2002-ին կրկին վերադարձաւ քաղաքականութիւն։ Սկիզբը ան նշանակուեցաւ արտաքին գործոց նախարար, իսկ 2003-ին նշանակուեցաւ ելեւմուտքի նախարար։ Պենիամին Նեթանիահու նպաստեց տնտեսութեան ուժաբանական զարգացման՝ խրախուսելով մասնաւոր ընկերութիւններուն։ 2000-2001 թուականներուն նուազեցաւ տնտեսութեան մակարդակը, սակայն անիկա վերականգնուեցաւ 2003-ին եւ կայունացաւ 2004-ին։ 2005-էն տնտեսական մակարդակը շարունակուեցաւ բարձրանալ՝ միջինը 5% -ով։ Գործազրկութեան մակարդակը 2003-ին նուազեցաւ 11% -ով, իսկ 2005-ին՝ 9%-ով։ Այդ ամէնուն շնորհիւ հարիւր հազարաւոր իսրայէլցիներ գտան աշխատանք։ 2009-ին Պենիամին Նեթանիահու կրկին դարձաւ Իսրայէլի վարչապետ եւ այժմ կը գտնուի այդ պաշտօնին վրայ։

  1. מאחורי אשת הצללים: סיפור חייה של אם ראש הממשלה
  2. חה"כ בנימין נתניהוՔնեսեթ.
  3. כל ממשלות ישראלהכנסת.
  4. 4,0 4,1 כל ממשלות ישראלהכנסת.
  5. חה"כ בנימין נתניהוՔնեսեթ.
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 http://main.knesset.gov.il/mk/Pages/MKPositions.aspx?MKID=90Քնեսեթ.
  7. Thirty-Seventh Government
  8. 8,0 8,1 8,2 Geni — 2006.