Jump to content

Պենիամին Նեթանիահու

Պենիամին Նեթանիահու
בנימין נתניהו
Ծննդեան անուն եբր.՝ בנימין נתניהו[1]
Նաեւ յայտնի է իբրեւ Ben Nitay
Ծնած է 21 Հոկտեմբեր 1949
Ծննդավայր Թէլ Աւիւ, Կաղապար:Country data Իսրայել Իսրայէլ
Քաղաքացիութիւն Կաղապար:Country data Իսրայել Իսրայէլ
Մայրենի լեզու Եբրայերէն
Կրօնք Յուդայականութիւն
Ուսումնավայր Մասաչուսեցի Արհեստի Հիմնարկ, Հարվարտի Համալսարան
Երկեր/Գլխաւոր գործ A Place Among the Nations?, Fighting Terrorism?, Bibi: My Story? և Terrorism: How the West Can Win?
Մասնագիտութիւն Ճարտարապետութիւն, Կառավարում
Վարած պաշտօններ Permanent Representative of Israel to the United Nations?, Իսրայելի վարչապետ?, Իսրայելի վարչապետ?[2], Leader of the Opposition?, Քնեսեթի պատգամավոր?[3], Իսրայելի արտաքին գործերի նախարար?, Իսրայելի արտաքին գործերի նախարար?, Իսրայելի ֆինանսների նախարար?, Իսրայելի ֆինանսների նախարար?, Իսրայելի ֆինանսների նախարար?, Իսրայելի առողջապահության նախարար?[4], Deputy Minister of Foreign Affairs?[5], Deputy Minister of Foreign Affairs?[5], Քնեսեթի պատգամավոր?[6], Regional Development Minister of Israel?, Իսրայելի կապի նախարար?, Քնեսեթի պատգամավոր?[7], Քնեսեթի պատգամավոր?[7], Քնեսեթի պատգամավոր?[7], Քնեսեթի պատգամավոր?[7], Քնեսեթի պատգամավոր?[7], Քնեսեթի պատգամավոր?[7], Քնեսեթի պատգամավոր?[7], Քնեսեթի պատգամավոր?[7], Քնեսեթի պատգամավոր?[7], Քնեսեթի պատգամավոր?[7], Քնեսեթի պատգամավոր?[7], Քնեսեթի պատգամավոր?[7], Քնեսեթի պատգամավոր?[7], Կրոնական ծառայությունների նախարար?, Կրոնական ծառայությունների նախարար?, Կրոնական ծառայությունների նախարար?, Քնեսեթի պատգամավոր?[7], Minister of Economy? և Իսրայելի վարչապետ?[8]
Կուսակցութիւն Լիկուդ?
Ամուսին Սարա Նեթանյահու?
Ծնողներ հայր՝ Benzion Netanyahu?, մայր՝ Zila Netanyahu?[9]
Երեխաներ Noa Roth?, Yair Netanyahu? և Avner Netanyahu?
Կայքէջ netanyahu.org.il
Ստորագրութիւն

Պենիամին Նեթանիահու (եբր.՝ בנימין נתניהו  Լսել պէնեամին նէթանեահու  ծն.21 Հոկտեմբեր 1949, Թել Աւիւ) Իսրայէլի վարչապետ: Իսրայէլի մէջ իշխող Լիքուտ կուսակցութեան ղեկավարն է։

Ստանձնած է բազմաթիւ նախարարական պաշտօններ՝
Մարզանքի, Մշակոյթի, Գիտութեան Նախարար (1996-1997)
Քաղաքաշինութեան նախարար (1996-1999)
Արտաքին Գործոց Նախարար (2002-2003)
Ելեւմուտքի Նախարար (2003-2005)
Կապի Նախարար (2014-մինչեւ օրս)
Սփիւռքի Նախարար (2013-մինչեւ օրս)

Վաղ Մանկութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պենիամին Նեթանիահուն ծնած է 1949-ին Իսրայէլի մայրաքաղաք Թել Աւիւի մէջ պատմութեան փրոֆէսոր Բենզիոն Նեթանիահուի ընտանիքին մէջ։ Մանկութիւնը անցուցած է Երուսաղէմի մէջ։ Դպրոցը աւարտած է ԱՄՆ-ի մէջ, ուր տեղափոխուած էր իր ընտանիքը։ Վերադարձած է Իսրայէլ 1967-ին։

Զինուորական Ծառայութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Զինուորական Ծառայութեան ընթացքին Պենիամին Նեթանիահուն, մասնակցած է տարբեր յատուկ գործողութիւններու, ինչպէս ահաբեկիչներու կողմէ մարդատար օդանաւի առեւանգուած ուղեւորներու ազատ արձակման գործողութեան։ 1972-ին իր մտարուեստութեամբ ան արժանացած է բազմաթիւ շքանշաններու, նաեւ եղած է յատուկ ուժերու խումբի հրամանատար։ 1973-ին Պենիամին մասնակցած է արաբ-իսրայէլեան պատերազմին, ուր ստացած է մայորի կոչում։

Պենիամին Նեթանիահուն ունի ճարտարապետութեան պասակաւոր վկայական, եւ կառավարման մագիստրոսի վկայական։ Ան անոնց արժանացած է Մասաչուսէթսի արհեստի հիմնարկին մէջ։ Աւելի ուշ Հարվարտի Համալսարանին մէջ Պենիամին սկսած է ուսումնասիրել քաղաքականութիւնը։

Աշխատանքային Գործունէութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1976-1982 թուականներուն Նեթանիահու աշխատած է մասնաւոր առեւտրական համակարգի մէջ։ Սկիզբը ան «Պոսթընի Խորհրդատուական Խումբ»-ի միջազգային հարցերով խորհրդատուներու անդամ էր։ Աւելի ուշ ան դարձաւ Իսրայէլեամ «Ռիմ Արդիւնաբերութեան» տնօրէններու խորհուրդի անդամ։

1979 եւ 1984 թուականներիուն Նեթանիահույի նախաձեռնութեամբ կազմակեպուած է երկու միջազգային համագումարներ ընդդէմ ահաբեկչութիւններու։

Քաղաքական Գործունէութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1982-ին Պենիամին Նեթանիահուն նշանակուած է ԱՄՆ-ի մէջ Իսրայէլի դեսպանատան քաղաքական բաժինի պետ։ 1982-ին Պենիամին Նեթանիահուն դարձած է ԱՄՆ-ի մէջ Իսրայէլի փոխդեսպան։ Այնուհետեւ 1984-էն մինչեւ 1988 եղած է ԱՄՆ-ի մէջ Իսրայէլի դեսպան։ Իսրայէլ վերդառնալէ ետք 1988-ին Նեթանիահու ընտրուած է Քնեսեթի (Իսրայէլի Ազգային Ժողով) պատգամաւոր՝ Լիքուտ կուսակցութենէն։ Ապա դարձած է Իսրայէլի արտաքին գործոց նախարարի տեղակալ։ 1993-ին Պենիամին Նեթանիահու ընտրուած է Լիքուտ կուսակցութեան ղեկավար եւ գլխաւորած Քնեսեթի ընդդիմութիւնը։

Նեթանիահուն 2009-ի Ընտրութիւններու ժամանակ

1996Մայիսին Իսրայէլի մէջ տեղի ունեցան խորհրդարանական ընտրութիւններ, ուր Լիքուտ կուսակցութիւնը յաղթեց եւ կուսակցութեան ղեկավար Պենիամին Նեթանիահու դարձաւ Իսրայէլի վարչապետ։ Վարչապետութեան ընթացքին Նեթանիահու աշխուժօրէն պայքարած է ահաբեկչութիւններու դէմ։ Պենիամին Նեթանիահուի վարչապետութեան երրորդ տարուան ընթացքին նուազեցաւ ահաբեկչութիւններու թիւը Իսրայէլի մէջ։ Տնտեսական մարզին Նեթանիահու որդեգրած է ազատականացման քաղաքականութիւնը։ Իր վարչապետութեան օրերուն նուազած է նաեւ մթերքի պակասը։ Վարչեպտութեան օրերուն օտարերկրեայ ներդրումները զգալիօրէն աճած են հասնելով քանի մը միլիառ տոլարի։ 1999-ին Պենիամին Նեթանիահու հեռացաւ քաղաքականութենէն։

Վերադարձ Քաղաքականութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2002-ին կրկին վերադարձաւ քաղաքականութիւն։ Սկիզբը ան նշանակուեցաւ արտաքին գործոց նախարար, իսկ 2003-ին նշանակուեցաւ ելեւմուտքի նախարար։ Պենիամին Նեթանիահու նպաստեց տնտեսութեան ուժաբանական զարգացման՝ խրախուսելով մասնաւոր ընկերութիւններուն։ 2000-2001 թուականներուն նուազեցաւ տնտեսութեան մակարդակը, սակայն անիկա վերականգնուեցաւ 2003-ին եւ կայունացաւ 2004-ին։ 2005-էն տնտեսական մակարդակը շարունակուեցաւ բարձրանալ՝ միջինը 5% -ով։ Գործազրկութեան մակարդակը 2003-ին նուազեցաւ 11% -ով, իսկ 2005-ին՝ 9%-ով։ Այդ ամէնուն շնորհիւ հարիւր հազարաւոր իսրայէլցիներ գտան աշխատանք։ 2009-ին Պենիամին Նեթանիահու կրկին դարձաւ Իսրայէլի վարչապետ եւ այժմ կը գտնուի այդ պաշտօնին վրայ։

Հեղինակած Գիրքեր[10]

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • —, խմբ. (1981)։ «Միջազգային Ահաբեկչութիւն. Մարտահրաւէր Եւ Արձագանգ» (International Terrorism: Challenge and Response)։ Transaction Publishers. ISBN 978-0-87855-894-0.
  • — (1987)։ «Ահաբեկչութիւն. Ինչպէս Կրնայ Արեւմուտքը Յաղթել» (Terrorism: How the West Can Win)։ Avon. ISBN 978-0-380-70321-0.
  • — (1995)։ «Պայքար Ահաբեկչութեան Դէմ. Ինչպէս Կրնան Ժողովրդավարութիւնները Պարտութեան Մատնել Ներքին Եւ Միջազգային Ահաբեկչութիւնը» (Fighting Terrorism: How Democracies Can Defeat Domestic and International Terrorism)։ Farrar, Straus and Giroux. ISBN 978-0-374-15492-9.
  • — (1999) [1993]։ «Կայուն Խաղաղութիւն. Իսրայէլը Եւ Իր Տեղը Ազգերու Միջեւ» (A Durable Peace: Israel and Its Place Among the Nations)։ Grand Central Publishing. ISBN 978-0-446-52306-6.
  • — (2022)։ «Պիպի. Իմ Պատմութիւնս» (Bibi: My Story)։ Simon and Schuster. ISBN 978-1-6680-0844-7.
  1. מאחורי אשת הצללים: סיפור חייה של אם ראש הממשלה
  2. https://www.commondreams.org/news/netanyahu-gaza-war
  3. חה"כ בנימין נתניהוՔնեսեթ.
  4. כל ממשלות ישראלהכנסת.
  5. 1 2 כל ממשלות ישראלהכנסת.
  6. חה"כ בנימין נתניהוՔնեսեթ.
  7. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 http://main.knesset.gov.il/mk/Pages/MKPositions.aspx?MKID=90Քնեսեթ.
  8. Thirty-Seventh Government
  9. Geni — 2006.
  10. (անգլերեն) Benjamin Netanyahu, 2025-11-22, https://en.wikipedia.org/w/index.php?title=Benjamin_Netanyahu&oldid=1323558736, վերցված է 2025-11-29