Հրազդան գետ
Հրազդան գետ | |
---|---|
Բնութագիր | |
Երկայնք | 141 քմ |
Աւազանի մակերես |
2650 քմ2 |
Ջրահոսք | |
Ակունք | Սեւանայ լիճ |
Գետաբերան | Արաքս |
Տեղակայում | |
Երկիր | Հայաստան |
Հրազդան, գետ Հայաստանի Արարատի եւ Կոտայքի մարզերուն մէջ, Արարատեան գոգաւորութեան, Արաքսի ձախ վտակը[1]։
Անուանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գետի անուանումին առաջին անգամ կը հանդիպինք հայ հին հեղինակներու՝ մասնաւորապէս Սեբէոսի (Հուրազդան տեսքով) եւ Մովսէս Խորենացիի մօտ (աւելի հին, Հրազդան)[2]։
Այլ անուանումներ՝ Բջնիի ջուր, Բջնիջուր, Բջնոյ գետ, Բջնու ջուր, Զանգա, Զանգագետ, Զանգի, Զենգի, Զենկի, Զենկիչայ, Իլդարու, Իլդարուն, Իլդարունի, Իլդարունիա, Իլտարունի:
Աշխարհագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հրազդան գետը ունի 141 քմ. երկարութիւն։ Աւազանի մակերեսը 2650 քմ.2 է (առանց Սեւանայ լիճի)։ Սկիզբ կ'առնէ Սեւանայ լիճէն[3], կը հոսի հարաւարեւմտեան ընդհանուր ուղղութեամբ, կ'անցնի Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երեւան քաղաքով, Արարատի մարզով ու կը թափի Արաքս գետին մէջ։
Վերին հոսանքին մօտ 20 քմ. կը հոսի դէպի արեւմուտք՝ այդ ընթացքին յառաջացնելով գալարներ, միջին հոսանքին կ'անցնի նեղ ու խոր (120-150 մ.) կիրճով, ստորին հոսանքին կ'ուղղուի դէպի հարաւ-արեւելք, դուրս կու գայ Արարատեան դաշտ, կը դառնայ հանդարտահոս ու ծովի մակարդակէն 820 մ. բարձրութեան վրայ կը թափի Արաքս գետին մէջ։
Գետի ընդհանուր անկումը կը կազմէ 1100 մ.։ Բնական պայմաններուն Հրազդանի սնումը 62,5%-ով ստորերկրեայ է, յորդացումը՝ գարնանային, վարարումները՝ ամրան ու աշնան։ Ջրի տարեկան միջին ծախսը 22,6 մ³/վրկ. է, առաւելագոյնը՝ 138 մ³/վրկ., նուազագոյնը՝ 9 մ³/վրկ., տարեկան հոսքը 712 միլիոն մ³։
Հրազդանի վրայ կառուցուած են Սեւանի, Հրազդանի, Արգելի, Արզնիի, Քանաքեռի, Երեւանի հիտրոելեկտրակայանները (ՀԷԿ), շարք մը ջրանցքներ, Երեւանեան լիճը։
Ծանօթագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երեւան, «Գեոդեզիայի եւ քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 75 — 150 էջ։
- ↑ «Հայկական Հանրագիտարան»։ www.encyclopedia.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-12-05-ին։ արտագրուած է՝ 2021-09-27
- ↑ «Armenia | Geography, Population, Map, Religion, & History»։ Encyclopedia Britannica (Անգլերէն)։ արտագրուած է՝ 2021-09-27