Ժան-Պաթիսթ Քամիլ Քորոյ
Ժան-Պաթիսթ Քամիլ Քորոյ ֆրանսերէն՝ Jean-Baptiste Camille Corot | |
---|---|
| |
Ծննդեան անուն | ֆրանսերէն՝ Jean-Baptiste Camille Corot |
Ծնած է | 16 Յուլիս 1796[1][2][3][…] կամ 17 Յուլիս 1796[4] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսա[2][5] |
Մահացած է | 22 Փետրուար 1875[1][6][7][…] (78 տարեկանին) կամ 28 Փետրուար 1875[8] (78 տարեկանին) |
Մահուան վայր | Փարիզ, Ֆրանսա[5] |
Քաղաքացիութիւն | Ֆրանսա[9] |
Ուսումնավայր |
Փիեռ Քորնէի դպրոց Զուիցերիական կաճառը |
Երկեր/Գլխաւոր գործ | Nymphs and Fawns? |
Տեսակ | Բնանկար[10][11], այլաբանութիւն[11], հոգևոր արվեստ?[11], Կենցաղային ոճ[11], պատմական գեղանկարչութիւն[11], ծովանկար[11], Մերկ պատկերներ[11] եւ դիմապատկեր[11] |
Մասնագիտութիւն | գեղանկարիչ, լուսանկարիչ, նկարիչ-փորագրող, գծագրիչ, գծագրող, տեսողական արուեստագէտ |
Անդամութիւն | Բարբիզոնի դպրոց? |
Ստորագրութիւն |
Ժան Պաթիսթ Քամիլ Քորոյ (ֆրանսերէն՝ Jean-Baptiste-Camille Corot, կրճատ՝ Քամիլ Քորոյ, 16 Յուլիս 1796[1][2][3][…] կամ 17 Յուլիս 1796[4], Փարիզ, Ֆրանսա[2][5] - 22 Փետրուար 1875[1][6][7][…] կամ 28 Փետրուար 1875[8], Փարիզ, Ֆրանսա[5]) ֆրանսացի դիմանկարի եւ բնանկարի վարպետ մը եղած է:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քամիլ Քորոն ծնած է Փարիզ, 16 Յուլիս, 1796 թուականի, ապահով ընտանիքի մը մէջ՝ անոր հայրը եղած է ստեղծագործ եւ մայրը՝ նորաձեւուհի մը եւ ի տարբերութիւն իր որոշ փորձառու գործընկերներու իր ամբողջ կեանքի ընթացքին ան երբեւէ փողի կարիք չէ ունեցած, քանի որ իր ծնողքը խելացիօրէն կը վարէին իրենց գործունէութիւնը[12]: Ամուսնանալէն ետք անոր ծնողքը գնած էին նորաձեւութեան տաղաւար մը, ուր իր մայրը կ'աշխատեր եւ իր հայրը կը վարպետանար որպէս ձեւարար: Տաղաւարը լայն ճանաչում ուներ նորաձեւասէր փարիզցիներու շրջանին եւ լաւ եկամուտներ կ'ապահովեր ընտանիքին[13]:
Ստեղծագործական Կեանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նկարչի ստեղծագործութեան վրայ մեծ ազդեցութիւն ունեցած է 1825-28 թուականներուն Իտալիա կատարած ճամբորդութիւնները: Աւելի ուշ ան հոն վերադարձած է եւս երկու անգամ՝ 1834-ին եւ 1843-ին: Քորոն նաեւ եղած է Պելճիքա եւ Նետերլանտներ, կանոնաւոր այցելութիւններ ըրած է դէպի Զուիցերիա: Նաեւ շատ ճամբորդած է Ֆրանսային մէջ՝ Նորմանտիա, Պուրկունտիա, Փրովանս, Իլ տէ Ֆրանս: Ազդեցութիւն ունեցած է զգայականներուն վրայ, անձամբ ծանօթ եղած է անոնցմէ որոշներուն հետ: Ստեղծած է երեք հազարէն աւելի նկարներ:
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bowness A. Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Nationalencyklopedin — 1999.
- ↑ 4,0 4,1 SIKART — 2006.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Կերպարվեստի արխիվ
- ↑ 6,0 6,1 6,2 Camille Corot
- ↑ 7,0 7,1 7,2 Jean-Baptiste Camille Corot — 2006.
- ↑ 8,0 8,1 8,2 (unspecified title)
- ↑ Union List of Artist Names
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 RKDartists
- ↑ Gary Tinterow, Michael Pantazzi, and Vincent Pomarède, Corot, Abrams, New York, 1996, p. 5, 0-87099-769-6
- ↑ Tinterow, et al., p. 6