Jump to content

Ժան-Պաթիսթ Քամիլ Քորոյ

Ժան-Պաթիսթ Քամիլ Քորոյ
ֆրանսերէն՝ Jean-Baptiste Camille Corot
Ծննդեան անուն ֆրանսերէն՝ Jean-Baptiste Camille Corot
Ծնած է 16 Յուլիս 1796(1796-07-16)[1][2][3][…]
Ծննդավայր rue du Bac
Մահացած է 22 Փետրուար 1875(1875-02-22)[4][1][5][…] (78 տարեկանին)
Մահուան վայր rue du Faubourg-Poissonnière, Փարիզի 10-րդ շրջան[4]
Քաղաքացիութիւն  Ֆրանսա[6]
Կրօնք Կաթոլիկութիւն[7]
Ուսումնավայր Փիեռ Քորնէի դպրոց և Զուիցերիական կաճառը
Երկեր/Գլխաւոր գործ The Bridge at Narni?, Femme Lisant?, Սևրի ճանապարհը (նկար)? և Pastoral Concert?
Տեսակ Բնանկար[8][9], այլաբանութիւն[9], հոգևոր արվեստ?[9], Կենցաղային ոճ[9], պատմական գեղանկարչութիւն[9], ծովանկար[9], Մերկ պատկերներ[9] և դիմապատկեր[9]
Մասնագիտութիւն գեղանկարիչ, լուսանկարիչ, նկարիչ-փորագրող, գծագրիչ, գծագրող և տեսողական արուեստագէտ
Անդամութիւն Բարբիզոնի դպրոց?[10]
Ստորագրութիւն

Ժան Պաթիսթ Քամիլ Քորոյ (ֆրանսերէն՝ Jean-Baptiste-Camille Corot, կրճատ՝ Քամիլ Քորոյ, 16 Յուլիս 1796(1796-07-16)[1][2][3][…], rue du Bac - 22 Փետրուար 1875(1875-02-22)[4][1][5][…], rue du Faubourg-Poissonnière, Փարիզի 10-րդ շրջան[4]) ֆրանսացի դիմանկարի եւ բնանկարի վարպետ մը եղած է:

Քամիլ Քորոն ծնած է Փարիզ, 16 Յուլիս, 1796 թուականի, ապահով ընտանիքի մը մէջ՝ անոր հայրը եղած է ստեղծագործ եւ մայրը՝ նորաձեւուհի մը եւ ի տարբերութիւն իր որոշ փորձառու գործընկերներու իր ամբողջ կեանքի ընթացքին ան երբեւէ փողի կարիք չէ ունեցած, քանի որ իր ծնողքը խելացիօրէն կը վարէին իրենց գործունէութիւնը[11]: Ամուսնանալէն ետք անոր ծնողքը գնած էին նորաձեւութեան տաղաւար մը, ուր իր մայրը կ'աշխատեր եւ իր հայրը կը վարպետանար որպէս ձեւարար: Տաղաւարը լայն ճանաչում ուներ նորաձեւասէր փարիզցիներու շրջանին եւ լաւ եկամուտներ կ'ապահովեր ընտանիքին[12]:

Ստեղծագործական Կեանք

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Նկարչի ստեղծագործութեան վրայ մեծ ազդեցութիւն ունեցած է 1825-28 թուականներուն Իտալիա կատարած ճամբորդութիւնները: Աւելի ուշ ան հոն վերադարձած է եւս երկու անգամ՝ 1834-ին եւ 1843-ին: Քորոն նաեւ եղած է Պելճիքա եւ Նետերլանտներ, կանոնաւոր այցելութիւններ ըրած է դէպի Զուիցերիա: Նաեւ շատ ճամբորդած է Ֆրանսային մէջ՝ Նորմանտիա, Պուրկունտիա, Փրովանս, Իլ տէ Ֆրանս: Ազդեցութիւն ունեցած է զգայականներուն վրայ, անձամբ ծանօթ եղած է անոնցմէ որոշներուն հետ: Ստեղծած է երեք հազարէն աւելի նկարներ:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  2. 1 2 Bowness A. Encyclopædia Britannica
  3. 1 2 Nationalencyklopedin — 1999.
  4. 1 2 3 4 Փարիզի քաղաքապետարան https://archives.paris.fr/archives-numerisees/etat-civil-de-paris/etat-civil-a-partir-de-1860/consulter-les-actes-detat-civil?arko_default_64ca19f9b29b5--ficheFocus=&arko_default_64ca19f9b29b5--contenuIds%5B%5D=10873331&arko_default_64ca19f9b29b5--modeRestit=arko_default_64ca1b2347e81#/_recherche-api/visionneuse-infos/arko_default_64ca19f9b29b5/arko_fiche_670394361c04e/arko_default_64ca1b1754490/image/251404
  5. 1 2 Camille Corot
  6. ↑ KulturNav — 2016.
  7. ↑ verschiedene Autoren Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera — Bern: 1998.
  8. ↑ Union List of Artist Names
  9. 1 2 3 4 5 6 7 8 RKDartists
  10. ↑ Hodge S. Art in Minutes — է. 36.
  11. ↑ Gary Tinterow, Michael Pantazzi, and Vincent Pomarède, Corot, Abrams, New York, 1996, p. 5, 0-87099-769-6
  12. ↑ Tinterow, et al., p. 6