Jump to content

Էտուարտ Սարապեան

Պատկեր:Էդուարդ Սարապյան.jpg
Ծնած է 25 Փետրուար 1918(1918-02-25)[1]
Ծննդավայր Տոնի Ռոսթով
Մահացած է 9 Յունիս 1984
Մահուան վայր Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1]
Ազգութիւն հայ
Կրթութիւն Վրաստանի տեխնիկական համալսարան?[1]
Պարգեւներ ՀԽՍՀ վաստակավոր շինարար? Խորհրդային Հայաստանի Վաստակաւոր ճարտարապետ «Պատուոյ նշան» շքանշան

Էտուարտ Աուետի Սարապեան (25 Փետրուար, 1918, Տոնի Ռոսթով - 9 Յունիս,1984 Երեւան), ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակաւոր շինարար (1959), ՀԽՍՀ վաստակաւոր ճարտարապետ (1968

Ազգային-արցախեան պատերազմի ազատամարտիկ, ազատագրական շարժման գործիչ, գրագէտ Դաւիթ Սարապեանի հայրն է։

Կենսագրություն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1942-ին աւարտած է Թպիլիսիի վրացական ճարտարարուեստական հիմնարկը։ 1951-1959-ններուն՝ Երեւանի գլխաւոր ճարտարապետի տեղակալ, 1959-1964-ններուն՝ գլխաւոր ճարտարապետ։

1966-1979-ններուն՝ Առեւտրային եւ հասարակական սնունդի կազմակերպութիւններու նախագծային համամիութենական հիմնարկի հայկական մասնաճիւղի տնօրէն։ 1979-էն՝ Հայարդնախագիծ հիմնարկի նախագիծի գլխաւոր ճարտարապետ[2]։

Հայր եւ որդի Սարապեաններու յուշատախտակը Երեւանի մէջ

Ստեղծագործական Ուղի

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Սարապեանի նախագիծերով (համահեղինակ) Երեւանի մէջ կառուցուած են «Արմենիա» հիւրանոցը (1956), Արհեստակցական միութիւններու տան եւ կապի նախարարութեան համալիրը (1957), Թանգարաններու շէնքը (1950-1981, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1970), Երգահաններու տունը՝ Դեմիրճեան փողոցի բնակելի հատուածով (1957), Առեւտուրի տունը (1958), «Սայեաթ-Նովա» աղբիւր-յուշարձանը (1963), Պետական հանրախանութը (այժմ՝ «Տաշիր», 1977, ԽՍՀՄ ԺՏՆՑ արծաթէ մետալ՝ 1978), Կեդրոնական փոստատունը (1978), «Հրազդան» հիւրանոցը (1978), Հանրապետութեան հրապարակի շատրուանները (1955), «Փարոս» ճաշարանը (1970), էջմիածինի՝ Առեւտրի կեդրոնը (1976), Տաշքենդի՝ Արդարադատութեան պալատը (1978), Վիեննայի՝ Սուրբ Հռիփսիմէ Եկեղեցին (1965-1968) եւ հայ համայնքի մշակութային կեդրոնը (1968

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 — հատոր 10. — է. 212.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երեւան, 2007