Jump to content

Դամասկոս

Քաղաք
Դամասկոս
արաբերէն՝ دمشق
Դրօշակ

Երկիր  Սուրիա
Քաղաքապետ Bishr Al Sabban?
Առաջին յիշատակում 2500 BCE
Տարածութիւն 105 քմ²
ԲԾՄ 680±1 մեթր
Պաշտօնական լեզու Արաբերէն
Բնակչութիւն 2 584 771 մարդ (2023)[1]
Խտութիւն 14 864,41 մարդ/քմ²
Կը գտնուի ափին Պարատա
Ժամային գօտի UTC+3։00
Հեռախօսային ցուցանիշ 011
Պաշտօնական կայքէջ damascus.gov.sy(արաբ.)

Դամակոս, (արաբերէն՝ دمشق‎‎‎), Սուրիոյ Արաբական Հանրապետութեան մայրաքաղաք։ Միաժամանակ կը հանդիսանայ երկու մարզերու՝ Դամակոսի եւ Ռիֆ Տիմաշքի վարչական կեդրոնը։

Դամասկոս աշխարհի հնագոյն քաղաքներէն է, առաջին անգամ յիշատակուած է Ք.Ա. 2500-ին։ Եղած է Օմայեան խալիֆայութեան մայրաքաղաքը 661-750 թուականներուն։ Հին քաղաքը յայտնի է եօթ դռներով, որոնց մեծ մասը պահպանուած եւ վերանորոգուած է։ Անոնցմէ նշանաւորներն են Պապ Շարքի (արաբերէն՝ باب شرقي‎‎‎)՝ արեւելեան դուռ) եւ Պապ Թուման (արաբ․՝ باب توما‎‎՝ Թովմասի դուռ)։

Աշխարահագրութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Դամասկոս քաղաքը բաժնուած է 15 շրջաններու կամ համայնքներու (արաբ․՝ بلدية‎‎ Պալատիա) իսկ շրջանները կը բաժնուին 95 թաղամասերու (արաբ․՝ بلدية‎‎)։

Դամասկոս բաժանուած է 15 վարչական շրջաններու՝

  • Հին Դամասկոս (արաբ․՝ دمشق القديمة‎‎)
  • Սարուժա (արաբ․՝ ساروج‎‎)
  • Քանաուաթ (արաբ․՝ القنوات‎‎)
  • Ժոպար (արաբ․՝ جوبر‎‎)
  • Ալ-Միտան (արաբ․՝ الميدان‎‎)
  • Ալ-Շաղուր (արաբ․՝ الشاغور‎‎)
  • Ալ-Քատամ(արաբ․՝ القدم‎‎)
  • Քաֆր Սուսա (արաբ․՝ كفر سوسة‎‎)
  • Մազզէ (արաբ․՝ المزة‎‎)
  • Տումմար (արաբ․՝ دمر‎‎)
  • Պառզէ (արաբ․՝ برزة‎‎)
  • Ալ-Քապուն (արաբ․՝ القابون‎‎)
  • Ռուքն Էլտին (արաբ․՝ ركن الدين‎‎)
  • Ալ-Սալիհիա (արաբ․՝ الصالحية‎‎)
  • Մուհաժիրին (արաբ․՝ حي المهاجرين‎‎)
Տարի Բնակչութիւն
1960 789 800 մարդ
1970 836 668 մարդ
1981 1 112 214 մարդ
Տարի Բնակչութիւն
1994 1 394 322 մարդ
1998 1 431 821 մարդ
2003 1 553 201 մարդ
Տարի Բնակչութիւն
2010 1 834 741 մարդ
2011 1 754 000 մարդ
2022 2 502 761 մարդ [1]
Տարի Բնակչութիւն
2023 2 584 771 մարդ [1]

Կրթութիւն եւ մշակոյթ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Դամասկոս ընտրուած է 2008-ի արաբական մշակութային մայրաքաղաք[2]։ Տօնախմբութեան նախապատրաստումը սկսած է Փետրուար 2007-ին[3]։

Դամասկոս քաղաքին մէջ կը գտնուի Սուրիոյ ամենամեծ եւ ամենահին համալասրանը։ Կը գործեն նաեւ յատուկ մասնագիտութիւններու համալսարաններ եւ հիմնարկներ քաղաքին շրջակայ տարածքներուն մէջ.

Անոնցմէ են՝

  • Սուրիոյ հիմնական համալսարանը,
  • Գիտութիւներու եւ Արուեստագիտութիւններու միջազգային համալսարանը,
  • Սուրիոյ յատուկ մասնագիտութիւններու համալսարանը,
  • Արաբական միջազգային համալսարանը:
  • Դամասկոսի ազգային թանգարան,
  • Ազեմի պալատ,
  • Ռազմական թանգարան,
  • Հոկտեմբերեան պատերազմի համայնապատկերներու թանգարան,
  • Արաբական գեղագրութեան թանգարան,
  • Նուր ալ-Տին Պիմարիստան:

Տեսարժան վայրեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • Մատայա - լեռնային քաղաք Սուրիոյ արեւմուտքը, յայտնի է իր առողջարաներով։
  • Պլուտան - փոքր քաղաք Սուրիոյ մէջ, կը գտնուի Դամասկոսէն 51 քմ հիւսիս արեւմուտք, բարեխառն կլիման բազմաթիւ զբօսաշրջիկներ կը գրաւէ։
  • Ալ-Զապատանի - քաղաքը կը գտնուի Լիբանանի սահմանին։ Քաղաքին մեղմ եղանակը, տեսարժան վայրերը եւ առողջարաները կը զարգացնեն երկրին զբօսաշրջութիւնը:
  • Մաալուլա - ուխտատեղի քաղաք, որ տարեկան հազաւոր ուխատաւորներ կ'ընդունի։
  • Սայտնայա - քաղաքը կը գտնուի ծովու մակերեսէն 1500 մեթր բարձրութեան վրայ։ Նախապէս քաղաքը եղած է Եպիսկոպոսանիստ Անտիոքի պատրիարքութեան։

Ծանօթագրութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1,0 1,1 1,2 Damascus Population 2023
  2. «Դամասկոս ընտրուած է արաբական մշակոյթի մայրաքաղաք»։ damascus.org.sy։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011-08-05-ին։ արտագրուած է՝ 2019-04-27 
  3. «Դամասկոս իբրեւ մշակութային քաղաք, կը պատրաստուի միջոցառումներուն»։ damascus.org.sy։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011-08-05-ին