Adana Project

Adana Project

Adana Project հայ սիմֆօնիք մէթալ խումբ մըն է։ Հիմնուած է Հայաստանի մէջ պարսկահայ Արիս եւ Արին Քարամեանի կողմէ։ Քարամեան եղբայրները ծնած են Թեհրանի մէջ եւ երաժշտութիւն սկսած հոն երգելով ազգային եւ ժողովրդային երգեր։ Ներգաղթած են Հայաստան 2005-ին։ Գեղամ Ղազարեան եւ Դերենիկ Ճաւատեան եւ երգչուհի Մանէ Տօնոյեան միանալով Քարամեաններուն հիմնած են Adana Project խումբը 2015-ին։ Ապագային Էտուին Մարգարեան միացած է ժամանակ մը ետք ձգելով խումբը։ Դերենիկ Ճաւատեան ձգելէն ետք Փաթրիք Աւետիսեան եւ Ռօման Մնացականեան միացած են խումբին։ Խումբին անուանումը կուգայ Թուրքիոյ Ատանա քաղաքէն ուր մեծ թիւով հայեր կ՜ապրէին Եղեռնէն առաջ։ Խումբը գործակցած է The Beautified Project խումբի հիմնադիր Անտրէ Սիմոնեանին հետ երկու երգերով՝ "Թարմ ծաղիկներ" եւ "Իմը չես գիտեմ"։

Անդամներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Արիս Քարամեան - Aris Karamian: թմբուկ
  • Արին Քարամեան - Arin Karamian: Keyboards
  • Մանէ Տօնոյեան - Mane Tonoyan: վօքըլզ
  • Փաթրիք Աւետիսեան - Patrick Avetisian: կիթառ
  • Գեղամ Ղազարեան - Kegham Ghazarian: պաս կիթառ
  • Ռօման Մնացականեան - Roman Mnatsakanyan : կիթառ

Նախկին անդամներ

  • Էտուին Մարգարեան - Edwin Markarian: պաս կիթառ
  • Դերենիկ Ճաւատեան - Derenik Javadyan: կիթառ

Երգեր / վիտէօ երիզներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արտագին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]