The Beautified Project

The Beautified Project
Կաղապար:Minx200px
Background information
Կայքէջ thebeautified.com

The Beautified Project (Տը Պիութիֆայտ Փրոճեքթ) հայ անգլիախօս Melancholic Alternative Rock խումբ, կազմուած Լոնտոնի մէջ 2005 թուականին երգիչ եւ յորինող Անտրէ Սիմոնեանին կողմէ։ Սիմոնեանի կողքին գլխաւոր անդամներն են Արմէն եւ Արլէն Շաւերտեանները։ The Beautified Project առաջին հայ միջազգային երաժշտական խումբն է Հայաստանէն, որ հանդէս կուգայ զուտ անգլերէն երգացանկով։ Անտրէ Սիմոնեան յայտարարեց իր ծրագիրը 2006-ին լոյս ընծայելով իր սօլօ demo ալպոմը Serenades for Insanity. 2008-ին The Beautified Project-ը թողարկեց իր առաջին օրինաւոր ալպոմը՝ Behind the Happy Mask որ Հայաստանեան առաջին լման անգլերէն լոյս տեսած ալպոմն է։ Այս յաջող ալպոմէն յառաջ եկան վեց սինկլներ։ 2010-ին յաջորդեց Beyond the Butterfly եւ "Butterfly" սինկըլը սփռուեցաւ MTV կայանէն։ Խումբը շրջագայեցաւ Հայաստան, Վրաստան եւ Եւրոպական քաղաքներ։ 2011-ին խումբը համագործակցութիւն ստորագրեց St. Mongoose Entertainment-ի հետ։

Խումբի "Կիլիկիա" երգի կատարումը իրեն տուաւ մեծ համբաւ։ 2012-ին The Beautified Project շահեցաւ "Հայ լաւագոյն ռօք խումբ"ի ազգային մրցանակը, իսկ 2013, Հայաստանի լաւագոյն դեսպան տիտղոսը։ 2013-ին լոյս տեսաւ United We Fall ալպոմը[1] իսկ 2016-ին Pale Nightingale ալպոմը։[2]

Անդամներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Գլխաւոր անդամներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Անտրէ Սիմոնեան - Andre Simonian - Վոքըլզ, կիթառ - Սիմոնեան հայ ռոք-երաժիշտ է, «The Beautified Project» ռոք-խումբի հիմնադիր եւ առաջնորդ։ Ծնած է 30 Օգոստոս 1977-ին Իրանի Թաւրիզ քաղաքին մէջ։ Աւարտած է Ասատի հայկական դպրոցը։ 1996-ին տեղափոխուած է Անգլիա, ուր կ՜ուսանի երաժշտութիւն եւ մետիա «Համըրսմիթ էնտ Ուէսթ Լանտըն Քոլէճ»ի մէջ։ Շառունակելով ուսումը ստացած է Քեմպրիճ Համալսարանի բարձրագոյն վկայական՝ որպէս անգլերէնի մասնագէտ։ 1999-2006 թուականներին աշխատած է Լոնտոնի «Sanctuary Records» ձայնագրման ընկերութեան մէջ։ 2001 թվականին մաս կազմած է «Blue People Society», 2002-2004 թվականներին «Gazolin» խումբերում որպէս թմբկահար։ 2004 թվականին Լոնդոնի մէջ ստեղծած է «The Beautified Project» նախագիծը։ 2006 թվականից տեղափոխուած է Հայաստան։ 2009 թուականին եղած է «Շանթ» հեռուստաընկերութեան «Հայ Սուբըրսթար» երաժշտական նախագիծի արտադրիչը։ 2015 թուականին հեղինակած է «1 vs 1» երաժշտական նախագիծը «Կենտրոն» հեռուստաընկերութեան մէջ։ 2016-ին արժանացած է «Phoenix» միջազգային երաժշտական մրցանակին: Գործակցած է Adana Project խումբին իրենց հետ արձանագրելով "Թարմ ծաղիկներ" երգը 2017-ին եւ "Իմը չես գիտեմ" երգը 2018-ին։
  • Արմէն Շաւերտեան - Armen Shaverdian - Կիթառ, վոքըլզ - Արմէն Շաւերտեան ծնած է 21 Մարտ 1987-ին Իրանի Թեհրան մայրաքաղաքին մէջ։ Ուսանած է Թեհրանի Նուարդ Կիւլպէնկեանի անուան նախակրթարանին մէջ, միջնակարգ ուսումը «Գոհար» եւ աւագ ուսումը Քուշեշ Դավիթեանի անուան դպրոցին մէջ։ 2005-2010 տարիներուն ուսանած է Երեւանի Մ.Հերացու անուան պետական բժշկական համալսարանի ատամնաբուժական ճիւղին, ապա շարունակելով իբռ օրթոբետիք ատամնաբուժական ամպիոնի մէջ։ 2010-էն սկսեալ աշխատած է որպէս ատամնաբոյժ, 2006-ին իր երկուորեակ եղբոր՝ Արլէն Շաւերտեանի հետ մաս կազմած է Անտրէ Սիմոնեանի ստեղծած «The Beautified Project» խումբին՝ որպէս կիթառահար եւ օգնական վոքըլիստ։
  • Արլէն Շաւերտեան - Arlen Shaverdian - Դաշնամուր, keyboard, effects, օգնական վոքըլզ։ Արլէն Շաւերտեան ծնած է 21 Մարտ 1987-ին Իրանի Թեհրան մայրաքաղաքին մէջ։ Զոյգ եղբայրն է Արմէն Շաւերտեանին։ Ուսանած է Թեհրանի Նուարդ Կիւլպէնկեանի անուան նախակրթարանին մէջ, միջնակարգ ուսումը «Գոհար» եւ աւագ ուսումը Քուշեշ Դավիթեանի անուան դպրոցին մէջ։ 2004-ին տեղափոխուած է Հայաստան, ուր 2011-ին աւարտած է Երեւանի ճարտարապետութեան եւ շինարարութեան պետական համալսարանի ճարտարապետական ճիւղը։ 2010-են աշխատած է որպէս ճարտարապետ։ 2006-ին իր երկուորեակ եղբոր՝ Արմէն Շաւերտեանի հետ մաս կազմած է Անտրէ Սիմոնեանի ստեղծած «The Beautified Project» խումբին՝ որպէս դաշնակահար, keyboard-իստ, effects եւ օգնական վոքըլզ։

Կենդանի կատարումների համար[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Վաչէ Ղարիպեան - պաս կիթառ
  • Վլատիմիր Աղաջանեան - Թմբուկ
  • Ալեքս Միրզոյեան - Alex Mirzoyan - Թաւջութակ

Նախկին անդամներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Կորիւն Բոպիկեան - Թմբուկ (նախագիծը լքած է 2010-ին)
  • Ռաֆֆի Ղազարեան - Raffi Ghazaryan - Պաս կիթառ (նախագիծը լքած է 2014-ին)
  • Տէրիք Վարտումեան - Derik Vardumyan - Թմբուկ (նախագիծը լքած է 2014-ին)

Ալպոմներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • 2006: Serenades for Insanity (demo album)
  • 2008: Behind the Happy Mask (official debut album)
  • 2010: Beyond the Butterfly
  • 2013: United We Fall
  • 2016: Pale Nightingale

Սինկլներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • 2010։ "Stupid Love Song"
  • 2010: "Butterfly"
  • 2011: "All Alone"
  • 2012։ "Broken Smile"
  • 2012։ "Kilikia"
  • 2015։ "Arakil"
  • 2016: "Don't Blame Me"

Այլ երգեր

  • "It's a Little Late"
  • "Broken Smile" feat. ANTIMATTER
  • "But I Can't"
  • "Me And My Despair"
  • "Take My Hand"
  • "Angel"
  • "Been Searching"
  • "Help Me"
  • "Bleak"
  • "Some Promised Hope"

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արտագին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]