516 Արոուքա կամուրջ
516 Արոուքա կամուրջ (516 Arouca), Արոուքա, Փորթուկալ․ աշխարհի ամենամեծ ոտանցիկ կայմապարան կախուած կամուրջը։
Հակիրճ տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Դիրքը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լեռներու մէջ պահուըտած եւ 175 մ․ բարձրութեան վրայ 516 Արոուքա կամուրջը, կը գտնուի Փայւա գետին վրայ, Արոուքա քաղաք (հիւսիսային Փութուկալ), Եունեսքոյի Աոուրուքա Բնապահպանման Տարածքին մէջ։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ոտանցիկ կամուրջին կառուցումը արժեց երկու միլիոն երկու հարիւր հազար եւրօ (2․200․000) եւ աշխատանքները տեւեցին երկու տարի՝ սկսան Մայիս 2018-ին։ 29 Ապրիլ 2021-ին տեղի ունեցաւ անոր պաշտօնական բացումը։ Կամուրջին նախագիծը կատարած է Itecons ընկերութիւնը։
Նկարագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ոտանցիկ կամուրջը յենուած է երկու «V» ձեւի թանձրացեալ սիւներու վրայ։ Անոր երկարութիւնն է 516 մ․։ Կամուրջին տախտակամածի եւ կողեզրի երկաթաթել ցանցին ճեղքերէն, անցորդը անարգելք կրնայ Փայւա գետը, անոր կիրճը եւ շուրջի լեռները դիտել։ Կամուրջին մէկ ծայրէն միւս ծայրը անցնիլը մօտաւորապէս 10 վայրկեան կը տեւէ։
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Փորթուկալ․ Ոտանցիկ մեծ կամուրջը (յունարէն)
- ↑ 516arouca Առոուքա կամորջ․ պաշտօնակա նկայքէջ
- ↑ Փորթուկալ կը բանայ աշխարհի ամենամեծ ոտանցիկ կամուրջը(անգլերէն)
- ↑ cnn - Աշխարհի ամենամեծ ոտանցիկ կամուրջը կը բացուի (անգլերէն)
- ↑ Շունչդ կը կտրէ կամուրջին տեսքը(յունարէն)
- ↑ Աշխարհի ամենամեծ ոտանցիկ կամուրջը(յունարէն)
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Charles Kuonen կախուած կամուրջը, Զուիցերիա (անգլերէն)