Ֆրենք Փիրսըն
Ֆրենք Փիրսըն | |
---|---|
| |
Ծնած է | 12 Մայիս 1925 |
Ծննդավայր | Ուեսթչեսթըր, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Մահացած է | 22 Յուլիս 2012[1] (87 տարեկանին) |
Մահուան վայր | Լոս Անճելըս |
Քաղաքացիութիւն | Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Ուսումնավայր | Հարուարտ քոլեճ |
Մասնագիտութիւն | Հարվըրտ Համալսարան |
Աշխատավայր | Շարժապատկերի ղեկավար, նախագծող եւ շարժապատկերի արտադրիչ |
Անդամութիւն | Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա? |
Ֆրենք Փիրսըն (անգլերէն՝ Frank Pierson, ամերիկացի շարժապատկերի ղեկավար եւ նկարահանող:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ֆրենք Փիրսըն Բ. համաշխարհային պատերազմի տարիներուն ծառայած է բանակին մէջ, այնուհետեւ աւարտած Հարվըրտի համալսարանը[2]: Նախքան իր առաջին նախագիծը հեռուստատեսութեան վաճառելը աշխատած է Թայմ եւ Life ամսագիրներուն իբրեւ թղթակից: 1958-էն ան աշխատած է Հոլիուուտի մէջ. նախ` իբրեւ նախագիծերու խմբագիր, ապա սկսած է նախագիծեր գրել հեռուստաշարքերու համար (Naked City, Route 66): Ան քանի մը յայտնի ֆիլմերու, որոնց շարքին` «Քեթ Պալլու» եւ «Սառնարիւն Լիւքը» ֆիլմերու նախագիծերու համահեղինակ է. նշուած երկու ֆիլմերն ալ առաջադրուած են Օսքար մրցանակի: 1976 -ին «Շուներու կէսօր» ֆիլմը անոր Օսքար պարգեւած է:
Ֆրենք Փիրսըն հեռուստեսիլի համար քանի մը յայտնի ֆիլմեր նկարահանած է, որոնցմէ` «Կեղտոտ պարգեւներ» եւ «Դաւադրութիւն» ֆիլմերը:
1981-1983 եւ 1993-1995 թուականներուն Փիրսըն եղած է Ամերիկայի նախագծողներու ընկերութեան Արեւմտեան մասնաճիւղի նախագահ, ինչպէս նաեւ` 2001-2005 թուականներուն եղած է Շարշապատկերամատոկրաֆիք արուեստի եւ գիտութեան ակադեմիայի նախագահ:
Ֆրենք Փիրսըն ամուսնացած է երեք անգամ, ունի երկու զաւակ[3]: Մահացած է 22 Յուլիս 2012-ին, Լոս Անճելըսի, իր սեփական տան մէջ, կարճատեւ հիւանդութենէ ետք:
Մրցանակներ եւ առաջադրումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Օսքար լաւագոյն ինքնատիպ նախագիծի համար` Շուներու կէսօր (1976)
- Austin Շարժանկարի փառատօնի մրցանակ` նախագծողի յատուկ արժանիքներու համար (2003)
- Քանպարա մրցանակ` Սան Ֆրանսիսքոյի միջազգային Շարժապատկերի փառատօն (2011)
- Առաջադրում Օսքար լաւագոյն յարմարեցուած նախագիծի համար անուանակարգին մէջ` «Քեթ Բալլու» ֆիլմի նախագիծին համար (1966)
- Առաջադրում Օսքար լաւագոյն յարմարեցուած նախագիծին համար անուանակարգին մէջ` «Սառնարիւն Լիւքը» (1968)
- «Ոսկեայ երկրագունդ» մրցանակին Շան կէսօր ֆիլմին լաւագոյն նախագիծին համար (1976):
Ընտրուած ֆիլմոկրաֆիա
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ղեկավար
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայելային պատերազմ (1969)
- Աստղ մը ծնած է(1976)
- Գնչուներու թագաւորը (1978)
- Քաղաքացի Կոնը (1992)
- Թրուման (1995)
- Կեղտոտ նկարներ (2000)
- Դաւադրութիւն (2001)
- Զինուորին աղջիկը (2003)
Նախագիծի հեղինակ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Անտերսըն մագնիսական ժապաւէնները (1972)
- Շուներու կէսօր (1975)
- Աստղ մը ծնած է (1976)
- Գնչուներու թագաւորը (1978)
- Երկիր (1989)
- Անմեղութեան կանխավարկած (1990)
- Լաւ կինը (2010)
- Խելագարները (2012)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Person Profile // Internet Movie Database — 1990.
- ↑ Yardley, William (24 июля 2012). Frank Pierson, Oscar-Winning Writer, Dies at 87. New York Times
- ↑ «Frank Pierson Biography (1925-)»։ արտագրուած է՝ 2013-01-23
|