Ֆլոյտ Մէյուետըր
| Ֆլոյտ Մէյուետըր | |
|---|---|
|
| |
| Անձնական տեղեկութիւն | |
| Սեռ` | արական |
| Մականուն(ներ)` | Money |
| Մասնագիտացում` | բռնցքամարտիկ և պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) |
| Երկիր` |
|
| Ծննդեան ամսաթիւ` | 24 Փետրուար 1977[1][2][3] (48 տարեկան) |
| Ծննդավայր` | Կրանտ Ռափիտս, Միշիկըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Ֆլոյտ Ճոյ Մէյուեզըր կրտսեր (անգլերէն՝ Floyd Joy Mayweather, Jr., ծնած որպէս` Ֆլոյտ Սինքլեր (անգլերէն՝ Floyd Sinclair) 24 Փետրուար 1977), ամերիկացի մասնագէտ բռնցքամարտիկ[4]։ Յայտնի է իր մասնագիտական ասպարէզին մէջ անյաղթայարելի ըլլալուն համար։ Ունի 5 տարբեր բաժանումներու մէջ աշխարհի տիտղոսներ։ 3 տարբեր քաշային կարգերու մէջ ընդհանուր յաղթած է 8 աշխարհի տիտղոսներ։
Կը հանդիսանայ աշխարհի ախոյեան հետեւեալ հանգամանքներուն մէջ. WBC 2-րդ թեթեւքաշային (1998 - 2001), WBC թեթեւքաշային (2002-2003), WBC 1-ին կիսամիջին (2005), IBF եւ WBC կիսամիջինքաշային (համապատասխանաբար՝ 2006 եւ 2006, 2007, 2011-այժմ), WBC եւ WBA 1-ին միջինքաշային (համապատասխանաբար՝ 2007 եւ 2012-այժմ), ինչպես նաեւ «Ring» ամսագրին կողմէ 2005, 2006 եւ 2007 թուականներուն ճանչցուած է «Աշխարհի լաւագույն բռնցքամարտիկ»։ Արժանացած է նաեւ շարք մը այլ ճանաչողական մրցանակներու, մասնաւորապէս՝ Ամերիկայի բռնցամարտագիրների հաւաքականը (Boxing Writers Association of America) «2007 թուականի տարուայ մարտիկ», ESPY մրցանակաբաշխութեան «լաւագոյն մարտիկ»` 2007, 2008, 2010 եւ 2012 թուականներուն[5]։
«Ֆորպս» եւ «Սփորթս իլասթրէյթիտ» մարզական հանդէսներու վարկածներով Մէյուեզըրը կը գլխաւորէ 2012-ի աշխարհի 50 ամէնաբարձր վարձատրուող մարզիկներու ցանկը։
Սիրողական ասպարէզին մէջ 1993, 1994 եւ 1996 թուականներուն մասնակցած է «Ոսկէ ձեռնոց» մրցումներուն[6]։ Բացի այդ՝ ներկայացուցած է Միացեալ Նահանգները 1996 թուականի ամառնային ողիմպիական խաղերուն՝ շահելով պրոնզ մետալ եւ ընտրական 2-րդ ռաունտին 16–3 հաշուով պարտութեան մատնելով հայազգի բռնցքամարտիկ Արթիւր Գէորգեանը։
ՊԱՐԳԵՒՆԵՐ ԵՒ ՊԱՏԻՒՆԵՐ[7]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1998 եւ 2007՝ Միջազգային Բռնցքամարտի Մրցանակ (International Boxing Award)՝ Տարուան Մարտիկ
- 1998 եւ 2007՝ Թը Ռինկ (The Ring) Հանդէսի՝ Տարուան Մարտիկ
- 2002՝ Բռնցքամարտի Համաշխարհային Փառքի Սրահի՝ Տարուան Մարտիկ
- 2005 եւ 2007՝ Բռնցքամարտի Համաշխարհային Խորհուրդի (World Boxing Council)՝ Տարուան Բռնցքամարտիկ
- 2005–08՝ Թը Ռինկ՝ «Թիւ մէկ» «համեմատական քաշով» (pound for pound)
- 2007՝ Ամերիկայի Բռնցքամարտի Գրողներու Միութեան (Boxing Writers Association of America)՝ Տարուան Մարտիկ
- 2007՝ ESPN՝ Տարուան Մարտիկ
- 2007՝ Ֆորպս (Forbes) Հանդէսի՝ Ամէնահարուստ Հանրածանօթներու Ամենամեծ Վճարումներուն Մէջ Դասաւորուած «Թիւ 14»
- 2007՝ Նիւ Եորք Տէյլի Նիւզ (New York Daily News)՝ Տարուան Մարտիկ
- 2007՝ Բռնցքամարտի Համաշխարհային Խորհուրդի՝ Տարուան Իրադարձութիւն (Աշխարհը Կը Սպասէ - The World Awaits)
- 2007՝ Բռնցքամարտի Համաշխարհային Խորհուրդի՝ Տարուան Նոքաութ (Ռիքի Հաթընի դէմ)
- 2007, 2008, 2010, 2012 եւ 2013՝ ESPY Մրցանակ՝ Լաւագոյն Մարտիկ
- 2007, 2008 եւ 2010՝ Թը Ռինկ Հանդէսի՝ Տարուան Իրադարձութիւն
- 2008՝ Սփորթս Իլըսթրէյթըտ (Sports Illustrated)՝ Ամէնաբարձր Վաստակ Ունեցող 50 Ամերիկացի Մարզիկներ (4-րդ դասաւորում)
- 2008՝ Եահու Սփորթս (Yahoo Sports)՝ Բռնցքամարտի Ամէնաուժեղ 6 Անձինք (6-րդ դասաւորում)
- 2009՝ Թը Ռինկ Հանդէսի՝ Տարուան Վերադարձ
- 2009–10՝ BoxRec, BBC Sport եւ Yahoo! Sports՝ «Թիւ մէկ» «համեմատական քաշով»
- 2010՝ Yahoo! Sports՝ Բռնցքամարտի Ամէնաազդեցիկները (70-րդ դասաւորում)
- 2010՝ Ֆորպս Հանդէսի՝ 100 Հանրածանօթներ (31-րդ դասաւորում)
- 2010՝ Ֆորպս Հանդէսի՝ Աշխարհի Ամէնաբարձր Վաստակ Ունեցող 50 Մարզիկներ (2-րդ դասաւորում)
- 2010՝ Սփորթս Իլըսթրէյթըտ՝ Ամէնաբարձր Վաստակ Ունեցող 50 Ամերիկացի Մարզիկներ (3-րդ դասաւորում)
- 2012՝ Ֆորպս Հանդէսի՝ Աշխարհի Ամենաբարձր Վարձատրուող 100 Մարզիկներու Մէջ Թիւ 1
- 2012՝ Սփորթս Իլըսթրէյթըտ՝ Fortunes 50-ի Մէջ Թիւ 1
- 2013՝ Թը Ռինկ՝ «Թիւ մէկ» «համեմատական քաշով»
- 2013՝ Ամերիկայի Բռնցքամարտի Գրողներու Միութեան՝ Տարուան Մարտիկ
- 2015՝ Spike TV՝ Բոլոր ժամանակներու Լաւագոյնը Մրցանակ
- 2015՝ Ֆորպս՝ Աշխարհի Ամենաբարձր Վարձատրուող Հանրածանօթներու Մէջ Դասաւորուած «Թիւ Մէկ»
- 2015՝ Ամերիկայի Բռնցքամարտի Գրողներու Միութեան՝ Տարուան Մարտիկ
- 2016՝ Կինէսի Աշխարհի Ռեքորդներ (Guinness World Records)՝ Բռնցքամարտիկի համար Ամենաբարձր Կարիերայի «վճարիր-եւ-դիտէ» (pay-per-view) Վաճառքները ($1.3 միլիառ)
- 2016՝ Կինէսի Աշխարհի Ռեքորդներ՝ Ամէնաթանկ Բռնցքամարտի Չեմփիոնական Գօտի ($1 միլիոն)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Collins N. Encyclopædia Britannica
- ↑ Discogs — 2000.
- ↑ Brockhaus Enzyklopädie — F.A. Brockhaus, 1796.
- ↑ «BoxRec: Floyd Mayweather»։ boxrec.com։ արտագրուած է՝ 2021-02-18
- ↑ «Yahoo»։ Yahoo (en-US)։ արտագրուած է՝ 2021-02-18
- ↑ «Floyd Mayweather Jr»։ FIGHT SPORTS (en-US)։ 2016-04-23։ արտագրուած է՝ 2021-02-18
- ↑ (անգլերեն) Floyd Mayweather Jr., 2025-11-26, https://en.wikipedia.org/w/index.php?title=Floyd_Mayweather_Jr.&oldid=1324230606, վերցված է 2025-11-27