Ֆայզա Ռաուֆ
Ֆայզա Ռաուֆ | |
---|---|
| |
Ծնած է | 8 Նոյեմբեր 1923 |
Ծննդավայր | Պալատ Աբդին, Կահիրե, Եգիպտոս |
Մահացած է | 6 Յունիս 1994 (70 տարեկանին) |
Մահուան վայր | Westwood, Լոս Անճելըս, Գալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Քաղաքացիութիւն | Կաղապար:Դրօշաւորում/Եգիպտոս |
Կրօնք | Իսլամ |
Մասնագիտութիւն | մարդասէր |
Ամուսին | Bulent Rauf |
Ծնողներ | հայր՝ Ահմատ Ֆուատ I, մայր՝ Nazli Sabri |
Ֆայզա Ֆուատ Ռաուֆ (արաբ․՝ الأميرة فايزة بنت فؤاد الأول) (8 Նոյեմբեր 1923, Պալատ Ապտին, Գահիրէ, Եգիպտոս - 9 Յունիս 1994, Westwood, Լոս Անճելըս, Գալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ)՝ Եգիպտացի արքայադուստր, Եգիպտոսի ալպանական գահատոհմի ներկայացուցիչ։
Վաղ կեանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ֆայզա արքայադուստրը ծնած է 8 Նոյեմբեր 1923-ին Գահիրէի Ապտին ապարանքին մէջ[1][2]: Ան Ֆուատ թագաւորի եւ Նազլի Սապրիի երրորդ երեխան էր։ Ֆայզա արքայադուսրը Ֆարուք թագաւորի, Ֆաուզիա արքայադստեր, Ֆայքա արքայադստեր եւ Ֆատիա արքայազնի քոյրն է[3][4]: Անոր մօր պապին եղած է գեներալ-մայոր Մուհամէտ Շարիֆ Փաշան, վարչապետ եւ արտաքին գործերու նախագահ, որ ունեցած է թրքական ծագում[5]։
Ամուսնութիւն եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ֆայզա արքայադուստրը չէ ցանակցած ամուսնանալ Մերձաւոր Արեւելքի թագաւորական ընտանիքի անդամի հետ[6]: Փոխարէնը, ան 17 Մայիս 1945-ին Գահիրէի մէջ կ՛ամուսնանայ իր թուրք զարմիկ Մուհամէտ Ալի Րուլենտ Ռաուֆի հետ, որ 34 տարեկան էր[7][8][9]: Անոնց ամուսնութիւնը կազմակերպուած էր ընտանեկան յարաբերութիւններու միջոցով[7]: Ան ուսանած է Արեւմուտքի մէջ, որ Իսմաիլ Փաշայի թոռն էր[6]: Ֆարուք թագաւորը չէր աջակցեր անոնց ամուսնութիւնը, բայց դիմադրութիւնը յաղթեց[6]: Ֆայզա թագուհին եւ իր ամուսինը ասունութիւնէն ետք ապրեցան Գեզիրա կղզիին մէջ գտնուող Զոհրիա պալատը[1][10]:
Արքայադուստր Ֆայզզան նպաստած է արքայադուստր Ֆաուզիայի ապաքինման Եգիպտոսի մէջ Իրանի շահի 1948-ի բաժանումէն ետք[11]: Ֆաուզիան Կարմիր մահիկի միութեան առաջատար դէմքերէն մէկն էր Եգիպտոսի մէջ Ֆարուք թագաւորի օրօք[12]: Ֆարուք թագաւորը իրեն եւ ամուսնուն հետ իր տնային կալանքի ենթարկեց իր կասկածի պատճառով[1]: Ան եւ իր ամուսինը 1952-ի դէպքերէն 6 շաբաթ առաջ նկարահանած են ֆիլմ ռազմական յեղափոխութեան մասին[13]: Անոնք ունեցան տարաձայնութիւն եւ բաժանուեցան 1962-ին[2][7]:
Ուշ կեանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1952-ին Եգիպտոսի մէջ տեղի ունացած յեղափոխութեան արդիւնքով Ֆարուք թագաւորը հրաժարական տուաւ, իսկ 1954-ին Ֆայզա արքայադուստրը տեղափոխուեցաւ Ստամպուլ[1]: Այնուհետեւ ան եւ իր ամուսինը գացին Սպանիա եւ Ֆրանսա[7]: Յաջորդիւ, ան գնաց Ամերիկայի Միացեալ Նահանգներ եւ բնակութիւն հաստատեց Պեւերլի Հիլսի մէջ, իր ամունուն թողնելով Փարիզ[6][7]: Այնտեղ ան ապրեցաւ մինչեւ իր մահը[12]:
Մահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արքայադուստր Ֆայզան մահացած է 9 Յունիս 1994-ին Լոս Անճելըսի մէջ, 70 տարեկանին[3][9][12]։
Տոհմաբանութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Obituary: Princess Faiza Rauf»։ The Independent
- ↑ 2,0 2,1 «Egypt13»։ www.royalark.net
- ↑ 3,0 3,1 «Queen Nazli of Egypt»։ www.egy.com
- ↑ ««Nazli»»
- ↑ Arthur Goldschmidt (2000)։ Biographical dictionary of modern Egypt։ Lynne Rienner Publishers։ էջ 191
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Bowers Scotty, Friedberg Lionel (2012)։ Full Service: My Adventures in Hollywood and the Secret Sex Lives of the Stars։ Grove Press։ ISBN 9780802120076
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Taji-Farouki Suha (2010-11)։ Beshara and Ibn 'Arabi: A Movement of Sufi Spirituality in the Modern World։ Anqa Publishing։ ISBN 9781905937264
- ↑ «Bulent Rauf | Beshara Publications»։ www.besharapublications.org.uk
- ↑ 9,0 9,1 Soszynski Henry։ «EGYPT»։ members.iinet.net.au
- ↑ «Lost for Decades, a Beguiling Curio from Egypt’s Royal Past – National Geographic Blog»։ newswatch.nationalgeographic.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-06-25-ին
- ↑ «Princess Fawzia Fuad of Egypt»։ 2013-07-05
- ↑ 12,0 12,1 12,2 «Princess Faiza Fouad Rauf; Socialite, Sister of Egypt's Last King»։ Los Angeles Times։ 1994-07-15
- ↑ ««Documentary Sheds Light on the Egyptian Royal Family»»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-07-17-ին