Ֆաթէհ 110
Ֆաթէհ-110 (Պարսկերէն՝ فاتح-110) «Յաղթող» մէկ փուլով պինդ վառելանիւթով մակերեսէ-մակերես (أرض- أرض) հրթիռ է առնուազն 200 Քմ. միջակայքով: Անիկա կ'արտադրուի Իրանի տիեզերական արդիւնաբերութեան կազմակերպութեան մէջ։ Սեպտեմբեր 2002-ին Իրան յաջողութեամբ կ'ունենայ իր վերջնական տարբերակը Ֆաթէհ-110-ն, երբ տիեզերական արդիւնաբերութեան կազմակերպութիւնը կը բացուի եւ կը սկսի արտադրել Ֆաթէհ-110։ Առաջին տարբերակին միջակայքը 200 Քմ. էր, բայց 2004-ին նոր տարբերակ մը կը յայտարարուի, որու միջակայքը կը գերազանցէ 250 Քմ.-ը, իսկ անհարաժեշտութեան պարագային կարելի է ընդարձակել այդ միջակայքը եւ գերազանցել 300 Քմ.-ը, որ կը նկատուի չորրորդ սերունդի հրթիռ։[1]
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իրանի եւ Իրաքի պատերազմէն ետք ի յայտ կու գայ, թէ անհարժեշտ է ճշգրիտ կարճ միջակայքով հրթիռներ ունենալ։ Զիլզալ եւ Նազէաթ հրթիռները առանց ղեկավարի ուղղուող հրթիռներ չէին։ Ուստի, 1989-ին կը ստիպուին Չինական CSS-8 կարճ միջակայքով հրթիռներ գնել։[2] Բայց այդ հրթիռները չեն բաւարարեր իրանցիներուն պէտքերը, ուստի վերջիններս նոր հրթիռ մը յառաջացնելու ծրագիրը կը մշակեն: Այս հրթիռին մշակումը կը սկսի 1995-ին Զիլզալ-2-ի հիման վրայ, ապա Սուրիա կը միանայ ծրագիրին եւ արտադրութիւնը կը կոչուի M-600։ Հիւսիսային Գորիա կը գնէ այս հրթիռներէն, որոնց փորձարկումը յաջողութեամբ կը պսակուի։[3]
2002-ին աւելի նոր տարբերակ մը կը յայտարարուի, որու միջակայքը 250 Քմ. էր, բայց առաջնորդութեան համակարգերը աւելի զարգացած էին։ Սուրիա ալ կ'արտադրէ իր տարբերակը, որ կը կոչուի M-600: Իսրայէլական մամուլը կը պնդէ, որ Սուրիա հարիւրաւոր M-600 հրթիռներ տուած է Հըզպալլա կուսակցութեան։
- 2010-ին Իրան կը յայտարարէ Երրորդ սերունդի պատկանող Ֆաթէհ-110, որ շատ զարգացած էր եւ կը փորձարկուի Իրանի մէջ: Իրանի պաշտպանութեան նախարար Ահմատ Ֆահիթի կը յայտարարէ, թէ հրթիռին ճշգրտութիւնն ու պահեստային կարողութիւնները աւելցած են եւ իր միջակայքը 300 Քմ.-ը գերազանցած է։[4]
- 2011-ին Իրան կը յայտարարէ առաջին հականաւային հրթիռ մը, որ կը կոչուի Խալիժ Ֆարս։ Անոր հիմքը կը կազմէ Ֆաթէհ-110-ն, իսկ միջակայքը 300 Քմ. է։
- Օգոստոս 2012-ին յաջողութեամբ կը փորձարկուի չորրորդ սերունդի Ֆաթէհ-110 հրթիռը, որ շատ ճշգրիտ էր։
- 5 Մայիս 2013-ին Իսրայէլ կը յայտարարէ, որ Սուրիական Ֆաթէհ-110-ն հասած է Հըզպալլայի ձեռքը:Իսրայէլ կը նշէ, թէ չի հանդուրժեր զէնքի փոխանակման Խաղը, ինչպէս նաեւ կը մերժէ, որ այս վտանգաւոր զէնքերը անցնին Հըզպալլայի ձեռքը:[5]
- 18 Մայիսի 2013-ին իսրայէլական լրատուամիջոցները կը հաղորդեն, որ Սուրիա պատրաստած է Թիշրին հրթիռը, որ Իրանեան Ֆաթէհ-110-ին Սուրիական տարբերակն է եւ կրնայ խորտակել Իսրայէլեան պաշտպանութեան համակարգերը եւ Թէլ Ավիվ-ը ռմբակոծել: Հրթիռները զսպման մէջ են եւ պարտաստ են իրենց թիրախները հարուածելու, եթէ Իսրայէլի օդուժը ռմբակոծէ Սուրիական թիրախները։[6]
Կառուցուածք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հրթիռին մարմինը շատ նման է Զիլզալ 2-ին: Անիկա ունի նոյն տրամագիծը 610 մմ. եւ 8,86 մ. երկարութիւն։ Անիկա ունի երեք թեւ եւ մարմինի եռանկիւն ձեւաւորուած չորս թեւիկներ, ինչպէս նաեւ չորս փոքր հրթիռ, «քիթին մօտ»։
- Ֆաթէհ-110-ն կ'օգտագործէ երեք տարբեր տեղափողեր։ Առաջինը ունի SA-2 ի կազմուածք եւ հիմնուած է Mercedes-Benz 6x6 բեռնատարին վրայ։ Երկրորդ տեղափողը, որ կ'օգտագործէ նաեւ նոր տարբերակները՝ Զիլզալ հրթիռները, որ կրկին կ'օգտագործէ Mercedes-Benz-ը, իսկ երրորդ տեղափողը՝ նոր տեղական տարբերակն է, որ կը կոչուի Զուլֆուքար, կրնայ իրակացնել երկու հրթիռային արձակումներ։
Տարբերակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տարբերակներ | Միջակայք | Մարտագլխիկի ծանրութիւն | Արագութիւն | նշումներ |
---|---|---|---|---|
Ֆաթէհ-110 | 200 Քմ. | 650 Քկ. | Հերց 3.5 | Առաջին տարբերակ: |
Ֆաթէհ-110 երկրորդ սերունդի | 250 Քմ. | 450 Քկ. | Հերց 3.7 | Յայտարարուած է 2004-ին: |
Ֆաթէհ-110 երրորդ սերունդի | 300 Քմ. | 650 Քկ. | Հերց 3 | Յայտարարուած է 2010-ին: Տեղեկութիւնները կը յայտնեն, թէ աւելի ճշգրիտ դարձած է:[7] |
Ֆաթէհ-110-D1 (չորրորդ սերունդ) | 300 Քմ. | 650 Քկ. | Հերց 3 | Նոր առաջնորդութեան համակարգ՝ «100% ճշգրտութեամբ». յայտարարուած՝ 2012-ին:[8] |
Խալիժ Ֆարս | 300 Քմ. | 650 Քկ. | Հերց 3 | Հականաւային հրթիռ՝ Ֆաթեհ-110-ի հիման վրայ: Յայտարարուած է 2011-ին:[9] |
M-600 կամ Թիշրիին | 250 Քմ. | 450 Քկ. | Հերց 3.7 | Սուրիական տարբերակ: |
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-09-13-ին։ արտագրուած է՝ 2014-08-16
- ↑ "Tondar 69 (CSS-8) (Iran)". IHS Jane's. Retrieved 2012-08-09.
- ↑ "Fateh A-110". MissileThreat. Retrieved 2012-08-09.
- ↑ «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2010-08-28-ին։ արտագրուած է՝ 2014-08-16
- ↑ Yaakov Katz, Rebecca Anna Stoil (2010-05-06). "Hizbullah received hundreds of Syrian missiles". The Jerusalem Post. Retrieved 2012-08-09.
- ↑ http://www.haaretz.com/news/diplomacy-defense/report-assad-preparing-missile-strike-against-tel-aviv-in-case-attacked-again-1.524664 Report: Assad preparing missile strike against Tel Aviv in case attacked again May.19, 2013
- ↑ «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011-10-07-ին։ արտագրուած է՝ 2014-08-16
- ↑ «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-08-13-ին։ արտագրուած է՝ 2014-08-16
- ↑ http://english.farsnews.com/newstext.php?nn=8911181179