Օյմիաքոն
Արտաքին տեսք
| Բնակավայր | |
|---|---|
| Օյմիաքոն | |
| եակուտ.՝ Өймөкөөн | |
|
| |
| Երկիր |
|
| ԲԾՄ | 745 մեթր |
| Կլիմայ | wet continental climate? և Չափավոր ցամաքային կլիմա? |
| Պաշտօնական լեզու | յակուտերեն? և ռուսերէն |
| Բնակչութիւն | 560 մարդ (2021)[1] |
| Կը գտնուի ափին | Ինդիգիրկա? |
| Ժամային գօտի | UTC+10? |
| Հեռախօսային ցուցանիշ | 41154 |
| Փոստային ցուցանիշ | 678752 |
Օյմիաքոն, արեւելեան Սիպերիոյ մէջ ռուսական գիւղ մը:
Աշխարհի ամէնէն ցուրտ բնակուած շրջանը Օյմիաքոնն է[2]:

Այս բնակավայրին մէջ կ'արձանագրուին աշխարհի ամէնէն ցած ջերմաստիճանները, որովհետեւ անիկա կը գտնուի ցուրտ հովը պահող երկու լեռնաշղթաներու միջեւ:
Հոն արձանագրուած է մարդաբնակ շրջանի մէջ ամէնէն ցած ջերմաստիճանը, – 71,2 աստիճան: Միջին հաշուով, ջերմաստիճանը – 50 է Յունուար ամսուն, եւ հոն գետինը անդադար սառած է[3]:
Օյմիաքոնի մէջ օդը այնքան ցուրտ է, որ հոն օդին մէջ նետուած եռացած ջուրը սառոյցի կը վերածուի գետին հասնելէ առաջ: