Քրիս Մարթին

Ուիքիփետիաէն
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Երաժիշտ (արեւմտահայերէն) Քրիսթոֆըր Անթոնի Ճոն Մարթին (անգլերէն՝ Christopher Anthony "Chris" John Martin, ծնած է 2 Մարտ 1977 թուական, Էքսեթեր, Տեւոնշիր կոմսութիւն, Անգլիա), Coldplay խումբի ստեղնաշարահար եւ մենակատար։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Coldplay[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կաղապար:Main

Համալսարանի ուսումի տարիներուն Քրիս Մարթինը ծանօթացած է Ճոնի Պաքլէնտի, Ուիլ Չեմփիոնի եւ Կի Պերիմանի ։ 1996 թուականին անոնք հիմնեցին Coldplay ռոք խումբը։ 2000 թուականին անոնց առաջին Parachutes ձայնասկավառակի թողարկումով խումբը նուաճած է համաշխարհային ճանաչում։ Այդ օրէն սկսեալ անոնք թողարկած են հինգ ձայնասկավառակ. A Rush of Blood to the Head, X&Y, Viva la Vida or Death and All His Friends, Mylo Xyloto եւ Ghost Stories։ Մենակատարի կարիերա[խմբագրել] Որպես միայնակ կատարող Մարթինը երգեր գրած է տարբեր երգիչներու համար, ներարեալ՝ Embrace («Gravity») եւ Jamelia («See It in a Boy's Eyes»)։ Աւելին՝ Մարթինը համագործակցած է Ron Sexsmith-ի, Faultline-ի, The Streets-ի, եւ Իըն Մաքկալոհի հետ։ 2004 թուականի վերջաւորութեան, ան նաեւ կատարած է Band Aid 20 խումբի «Do They Know It's Christmas?» սինկլի ձայնական հատուածը։ 2005 թուականին Մարթինը աշխատած է Նելլի Ֆուրթատոյի հետ անոր Loose ձայնասկավառակի «All Good Things (Come to an End)» երգի վրայ։ 2002 թուականի անոնց համատեղ ելոյթէն հետո տարաձայնութիւններ կային, որ անոնք կը հանդիպէին։ Ֆուրտադոն կը ծիծաղէր այդ իրավիճակին վրայ. «Այո՛, ան իմ ընկերս է, բայց դեռ չի գիտեր ինքը»[1]։

2006 թուականի ամառը յայտնի դարձաւ Մարթինի՝ հիփ-հոփով հետաքրքրուած ըլլալու մասին, երբ սկսաւ աշխատիլ ռափըր Jay-Z-ի հետ իր Kingdom Come ձայանսկավառակի վրայ։ Քրիս մի քանի աքորտներ գրեց ապագա «Beach Chair» երգի համար եւ անոնք ուղարկեց Jay-Z-ին։ Անոնք կատարեցին այդ երգը 2006 թուականի սեպտեմբեր 26-ին Royal Albert Hall-ի մէջ Jay-Z-ի Եվրոպական շրջագայութեան շրջանակներու ժամանակ։ 2007 թուականին Մարթինը յայտնուեցաւ Swizz BeatzOne Man Band Man ձայնասկավառակի առաջին «Part of the Plan» սինգլին մէջ։ Մարթին նաեւ աշխատակցած էր Քանյէ Ուէսթի հետ, որու հետ յանպատրաստից կը կատարէ 2006 թուականին Abbey Road Studios-ի մէջ տեղի ունեցած համերգներէն մէկուն ժամանակ[2]։ Անոնք միասին ձայանգրած են «Homecoming» երգը։

Ազդեցութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Քրիս Մարթինի երաժշտական ճաշակին վրայ մեծ ազդեցութիււն ունեցած է նորվեգական a-ha փոփ խումբը։ Մարթինը կ'ըսէ, որ երբ ինքը 12 տարեկան էր, «Hunting High and Low» երգը անընդհատ մտքէն կ'երգեր։ Իսկ այժմ a-ha-ն կը շարունակէ կարեւոր նշանակութիւն ունենալ իր կեանքին մէջ։ U2-ն եւս մեծ ազդեցութիււն է ունեցած է Մարթինի վրայ, թէ երաժշտական ճաշակի, թէ քաղաքական երեւոյթներու կազմութեան վրայ[3], այդ մասին գրած է Rolling Stone-ի «Բոլոր ժամանակներու 100 մեծագոյն կատարողներ»-ի ցանկին[4]. «Ես ամէն հանգստեան օր տոմս չեմ գներ Իռլանդիա մեկնելու համար եւ չեմ կանգնիր քնացքի դիմաց, սակայն U2-ն միակ խումբն է, որու բոլոր ստեղծագործութիւնները ես անգիր գիտեմ: The Unforgettable Fire ձայնասկավառակի առաջին «A Sort of Homecoming»երգը ես գիտեմ սկիզբէն մինչեւ վերջ. այն գեղեցիկ ներշինչող է: Անոր առաջին երգերէն մեկն է, որ ես նուագած եմ երեխայիս համար, երբ ան դեռ չէր ծնած»։ Մարթինը կը սիրէ տարբեր տեսակի երաժշտութիւն։ Անոր սիրելի երաժիշտներու ցանկում են բրիտանական Take That փոփ խումբը[5] եւ երգչուհի Քայլի Մինոուգը[6]։

Տիսքոկրաֆի[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տարեթիւ Ստեղծագործութիււն Կատարող Ձայնասկավառակ Դեր
2002 «Where Is My Boy», «Your Love Means Everything, Pt. 2» Faultline Your Love Means Everything երգող
«Gold in Them Hills» Ron Sexsmith Cobblestone Runway երգող
2003 «Sliding», «Arthur» Ian McCulloch Slideling Դաշնամուր, բեք վոկալ
«See It in a Boy's Eyes» Jamelia Thank You Համահեղինակ, պաք վոգալ
2004 «Everybody’s Happy Nowadays» Ash Orpheus Պաք վոգալ
«Gravity» Embrace Out of Nothing Հեղինակ
«Do They Know It's Christmas?» Band Aid 20 - Երգիչ
2006 «All Good Things (Come to an End)» Նելլի Ֆուրտադո Loose Համահեղինակ, Պաք վոգալ
«Beach Chair» Jay-Z Kingdom Come Արտադրող, երգող
2007 «Homecoming» Քանյե Ուեսթ Graduation Համահեղինակ, երգող, դաշնամուր

Ֆիլմոկրաֆի[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

hեռուստատես[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տարի Վերնագիր դեր նօթեր
2006 Extras Himself "Chris Martin" (Բաժին 2։ Էբիզոտ 4)
2010 The Simpsons Himself "Million Dollar Maybe" (season 21: episode 11)
2014 Saturday Night Live Himself Saturday Night Live (Բաժին 39։ էբիզոտ 764)

Ժապաւէն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տարի Վերնագիր Դեր Նօթ
2004 Shaun of the Dead Himself Cameo appearance
With Ճոնի Պաքլանտ
2009 Brüno Himself Cameo appearance

Անձնական կեանք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2003 թուականի դեկտեմբերի 5-ին Քրիս Մարթին կ'ամուսնանայ ամերիկացի դերասանուհի Գվինեթ Փելթրոուի հետ։ 2004 թուականի մայիս 14-ին զոյգն ունեցաւ դուստր Ափըլ Պլայթ Ալիսոնին (անգլերէն՝ Apple Blythe Alison), 2006 թուականի ապրիլ 8-ին՝ որդի Մոզես Պրուս Անթոնիին (անգլերէն՝ Moses Bruce Anthony2014 թուականին զույգը կ'որոշէ բաժնուիլ[7]։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. ChartAttack.com staff (2001). «Compilation Brings Nelly Furtado and Chris Martin Together Forever» ChartAttack.com. Retrieved 2006-04-25.
  2. NME staff author (2006). «Chris Martin to release solo collaboration» NME magazine. Retrieved 2006-04-26.
  3. «The Immortals: The First Fifty»։ Rolling Stone Issue 946։ Rolling Stone։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-23-ին։ Վերցված է 2006-12-21 
  4. «100 Greatest Artists of All Time»։ Rolling Stone։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-23-ին։ Վերցված է 2009-03-22 
  5. «Chris Martin reveals Coldplays secret love of Take That»։ Celebrities News։ fametastic։ 2008-11-17։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-23-ին։ Վերցված է 2008-04-12 
  6. Jason Gregory (2008-05-18)։ «Chris Martin : Kylie Minogue ie like Girls Aloud rolled into one»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-23-ին։ Վերցված է 2009-05-08 
  7. BBC News — Gwyneth Paltrow and Coldplay star Chris Martin to separate