Jump to content

Քրիստափոր Փիրումով

Քրիստափոր Փիրումով
Ծնած է 20 Ապրիլ 1895(1895-04-20)[1]
Ծննդավայր Շուշի, Ելիզավետպոլ Նահանգ, Ռուսական Կայսրութիւն[1]
Մահացած է 22 Նոյեմբեր 1985(1985-11-22)[1] (90 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Խորհրդային Միութիւն[1]
Քաղաքացիութիւն  Ռուսական Կայսրութիւն և  Խորհրդային Միութիւն
Ազգութիւն Հայ[1]
Ուսումնավայր Շեւչենքոյի Անուան Համալսարան[1]
Կոչում փրոֆէսոր[1]
Մասնագիտութիւն պարազիտաբան, մալարիագետ և դասախօս
Աշխատավայր Երեւանի Պետական Բժշկական Համալսարան[1]
Կուսակցութիւն Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն[1]

Քրիստափոր Փիրումով (20 Ապրիլ 1895(1895-04-20)[1], Շուշի, Ելիզավետպոլ Նահանգ, Ռուսական Կայսրութիւն[1] - 22 Նոյեմբեր 1985(1985-11-22)[1], Երեւան, Խորհրդային Միութիւն[1]), հայ բժիշկ՝ վարակաբան։ Առողջապահական եւ վարակաբանական ծառայութեան հիմնադիրը ՀԽՍՀ-ի մէջ։ Բժշկական գիտութիւններու դոկտոր (1952), փրոֆէսոր (1955)։

Կենսագրական գիծեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Ելիզավետպոլի (Գանձակ) նահանգի Շուշի քաղաքը: Ուսանած եւ աւարտած է Քիեւի համալսարանի բժշկական բաժանմունքը:

1917-ին զինուորական ծառայութեան մէջ եղած է: Մասնակցած է Ա. Համաշխարհային պատերազմին, սկիզբը` Հարաւարեւմտեան ռազմաճակատին վրայ, իսկ 1918-ին տեղափոխուած է Անդրկովկաս` Կովկասեան ռազմաճակատ:

Փիրումով` իբրեւ զինուորական բժիշկ,  մասնակցած է Սարդարապատի ճակատամարտին: Բժիշկի պահանջը հայկական զօրամասի մէջ մեծ էր: Մասնագիտութեամբ վարակաբան եղած է, բայց Ա. Համաշխարհային պատերազմին մասնակցած է իբրեւ ընդհանուր մասնագէտ բժիշկ եւ, առաջին հերթին, որպէս վիրաբուժ: Զինուորական բժիշկները ցարական բանակի անձնակազմի պատասխանատու սպայի համազգեստ կրած են, միայն ուսադիրներու վրայ սպիտակ գիծեր կային: Փիրումովի ուսադիրներու վրայ մէկ սպիտակ գիծ եղած է. ան զինուորական աստիճանով զօրագլուխ եղած է:

Մասնակցած է նաեւ գերմանա-խորհրդային պատերազմին` «Հայրենական մեծ պատերազմ»-ին՝ 22 Յունիս 1941 – 9 Մայիս 1945:

Արժանացած է բազմաթիւ մետալներու եւ շքանշաններու[2]:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Հայկական սովետական հանրագիտարան — Երևան: 1986. — հատոր 12. — է. 344.
  2. ↑ «Հարիւր Դէմք` Հայաստանի Ա. Հանրապետութեան Հիմնադրութեան Հարիւրամեակին – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)»։ www.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2023-06-08
Այս յօդուածի նախնական տարբերակը կամ անկէ մաս մը վերցուած է Հայկական Սովետական Հանրագիտարանէն, որուն նիւթերը հրատարակուած են` Քրիէյթիվ Քամմընզ Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։