Քրիսթինա Ակիլերա

Քրիսթինա Ակիլերա

Քրիստինա Ակիլերա (18 Դեկտեմբեր 1980(1980-12-18)[1][2][3][…], Սթէյթըն կղզի, Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[4]), ամերիկացի երգչուհի-երգահան եւ դերասանուհի, որ նաեւ ունի իրլանտական եւ էքուատորական արմատներ։ Ան համաշխարհային ճանաչում ունեցած է «Christina Aguilera» ալպոմի հրապարակումէն ետք։

Իր երաժշտական ասպարէզի ընթացքին Քրիսթինան ստացած է չորս Կրեմմի, մէկ Լատինական Կրեմմի եւ շարք մը այլ երաժշտական մրցանակներ։ Ան դարձած է տասնամեակի ամէնայաջողակ երգչուհիներէն մէկը, որ վաճառած է աւելի քան 42 միլիոն ալպոմներ ամբողջ աշխարհի տարածքին[5][6][7][8][9][10]:

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Երիտասարդ տարիները[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Քրիստինա Մարիա Ակիլերան ծնած է 18 Դեկտեմբեր 1980-ին Նիւ Եորք քաղաքին մէջ, ԱՄՆ զինուած ուժերու սերժանտ Ֆաուստո Վակներ Խավիերի ու սպաներէնի ուսուցչուհի Շելլի Լորէյն Ֆիտլըրի ընտանիքին մէջ։ Քրիսթինայի մայրը ազգութեամբ իրլանտուհի է. ան ահեստավարժ ջութակահար է ու դաշնակահար, ելոյթ է ունեցած է Youth Symphony Orchestra կազմին մէջ։ Քրիսթինայի ընտանիքը յաճախ տեղէ տեղ կըտեղափոխուէր։ Քրիսթինան ունի կրտսեր քոյր՝ Ռեյչըլը (ծնած 1986-ին)։ Երբ կը լրանայ Քրիսթինայի 7 տարին, անոր ծնողները կ'ամուսանլուծուին. Շելլին կ'երթայ մօր մօտ՝ հայրենի քաղաք Ուեկսֆորտ (Փիցպուրկի արուարձան), յետոյ կ'ամուսնանայ երկրորդ անգամ։

Քրիստինա նն իր երաժշտական ասպարէզը կը սկսի 8 տարեկանին։ Այդ ժամանակ ան ելոյթ կ'ունենայ երիտասարդ տաղանդներու Star Search մրցոյթին մէջ, ուր կը ներկայացնէ Ուիթնի Հյուսթոնի «The Greatest Love of All» երգը եւ կը գրաւէ երկրորդ տեղը։ Երեք տարի ետք զայն կը հրաւիրեն Փիցպուրկ (ուր ան կ'ապրէր այդ ժամանակ) անցկացուող մարզական խաղերու ժամանակ կատարելու ԱՄՆ քայլերգը։ 1992-ին կը բացուի «Միքի Մաուսի Ակումբ» հաղորդումը, եւ Քրիսթինան կը դանրայ մասանկիցներէն մէկը։ Այստեղ ան կը հանդիպի Պրիթնի Սփիրզի ու երաժշտութեան այլ աստղերու հետ, որոնցմէ է՝ Ճեսիքա Սիմփսոն, ինչպէս նաեւ Ճասթըն Թիմպըրլէյք եւ JC Chasez, որոնք հետագային դարձան ’N Sync խումբի անդամ։ Այսպիսով՝ Քրիսթինան երաժշտութեամբ կը սկսի զբաղուիլ դեռ դպրոցական տարիներէն ու այնքան յաջող կը սկսի իրասպարէզը, որ 8-րդ դասարանէն կը ձգէ դպրոցը ու կրթութիւնը ավարտում հեռակա կարգով։

Սկավառակագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Աշխատանոցային ալպոմներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Շրջագայութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծանոթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Encyclopædia Britannica
  3. Dutch Top 40
  4. 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #123009189 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. «Hot Property: Christina Aguilera’s home pops back on the market»։ Los Angeles Times։ հունվարի 18, 2010։ արտագրուած է՝ հունվարի 18, 2010 
  6. «Aperadio»։ Christina Aguilera – Official website։ արտագրուած է՝ 2009-07-11 [permanent dead link]
  7. «Top99 Women Edition: Christina Aguilera»։ AskMen։ արտագրուած է՝ 2009-07-11 
  8. William (հունվարի 17, 2009)։ «Hottest Women of 2009: 80–61»։ Pop Crunch։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2009-07-20-ին։ արտագրուած է՝ 2009-07-11 
  9. Jonathan Zwickel (2008)։ «Aguilera in '08: Electro-Pop, Warhol and Milk»։ MSN։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-01-13-ին։ արտագրուած է՝ 2009-07-11 
  10. Nick Levine (նոյեմբերի 10, 2008)։ «Christina Aguilera: 'Keeps Gettin' Better – A Decade of Hits'»։ Digitalspy։ արտագրուած է՝ 2009-07-11 

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]