Քրաքօ
Արտաքին տեսք
| Ուրուական քաղաք | |
|---|---|
| Քրաքօ | |
| իտալ.՝ Craco | |
|
| |
| Երկիր |
|
| Տարածութիւն | 77,04 քմ² |
| ԲԾՄ | 391±1 մեթր |
| Բնակչութիւն | 620 մարդ (1 Յունուար 2023)[1] |
| Ժամային գօտի | UTC+1 և UTC+2 |
| Հեռախօսային ցուցանիշ | 0835 |
| Փոստային ցուցանիշ | 75010 |
| Շրջագայութեան պետ-համարագիր | MT |
| Սուրբ բարեխօս | Ս. Նիկողայոս Զմիւռնիացի |
| Պաշտօնական կայքէջ | comune.craco.mt.it |
Քրաքօ (իտալ.՝ Craco), ուրուական քաղաք, Իտալիա։ Բլուրի լանջին գտնուող այս ուրուական քաղաքը հիմնադրուած է 8-րդ դարուն եւ նստած է գետնէն 400 մեթր բարձր ժայռին վրայ:
Քաղաքը դատարկուած է տարատեսակ բնական աղէտներու պատճառով: 1963 թուականի սահանքէն ետք շատեր տարհանուած են:
1972 թուականին ջրհեղեղը պայմանները աւելի բարդացուցած է․ իսկ 1980 թուականի երկրաշարժին պատճառով քաղաքը ամբողջութեամբ լքուած է:
Կղպուած դարպասով պատ մը կը շրջապատէ քաղաքը: Այցելուները նախապէս պէտք է արձանագրուին:
Փառատօններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հրաշքով անվնաս մնացած Մարիամ Աստուածածինի արձանի շնորհիւ` քաղաքին մէջ ամբողջ տարին կը կայանան զանազան կրօնական փառատօներ:
Քաղաքը գործածուած է քանի մը շարժապատկերներու համար, որոնց շարքին «Passion of the Christ»-ը:
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Քրաքօն 1960-ին՝ սահանքի աղէտէն 3 տարի առաջ։
- Քաղաքին համայնապատկերը։
- Օդային պատկեր մը, որ ցոյց կու տայ Քրաքօն։
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 https://demo.istat.it/?l=it
- ↑ Իտալիայի ազգային վիճակագրական ինստիտուտ — 1926.
- ↑ Popolazione Residente al 1° Gennaio 2018 — Իտալիայի ազգային վիճակագրական ինստիտուտ.