Քլաուտիա Մուցիօ
Քլաուտիա Մուցիօ իտալ.՝ Claudia Muzio | |
---|---|
| |
Ծնած է | 7 Փետրուար 1889[1][2][3][…] |
Ծննդավայր | Փաւիա, Իտալիոյ Թագաւորութիւն[4] |
Մահացած է | 24 Մայիս 1936[1][2][3][…] (47 տարեկանին) |
Մահուան վայր | Հռոմ, Իտալիոյ Թագաւորութիւն[4] |
Քաղաքացիութիւն | Իտալիոյ Թագաւորութիւն |
Մասնագիտութիւն | օպերային երգչուհի |
Քլաուտիա Մուցիօ (7 Փետրուար 1889[1][2][3][…], Փաւիա, Իտալիոյ Թագաւորութիւն[4] - 24 Մայիս 1936[1][2][3][…], Հռոմ, Իտալիոյ Թագաւորութիւն[4]), իտալացի օփերային սոփրանօ, որը միջազգային ասպարէզ ունեցեր է 20-րդ դարասկիզբը[5]։
Վաղ կեանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Իտալիոյ Փաւիա կոմունայի մէջ. հայրը օփերային տնօրէն էր, որն աշխատանքի բերումով ընտանիքը տարած է իտալական տարբեր քաղաքներու օփերային թատրոններ, ինչպէս նաեւ Լոնտոնի Քովէնտ Կարտընի արքունական թատրոն եւ Նիւ Եորքի Մեթոփոլիթէն օփերա։ Մայրը երգչախումբի երգչուհի էր։
2 տարեկանին Քլաուտիան ժամաներ է Լոնտոն եւ դպրոց յաճախեր այնտեղ․ վարժ կը տիրապետ էր անգլերէնին։ 16 տարեկանին վերադարձեր է Իտալիա եւ Թուրինիի մէջ ուսաներ դաշնակահարուհի եւ օփերային մեցցօ-սոփրանօ Անեթա Քասալոնիի մօտ, որը Վերտիի «Ռիկոլեթթօ» օփերայի մէջ կերտեր էր Մատտալենայի դերը։ Վոքալի դասերը շարունակեր է Միլանի մէջ Էլեթրա ՔալլերՎիվիանիի մօտ։
Ասպարէզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]15 Յունուար 1910-ին օփերային նախաքայլերով հանդէս եկեր է Արեցցոյի մէջ՝ կատարելով Մասնէի «Մանոն» օփերայի գլխաւոր դերը եւ հակառակ երիտասարդութեանը, մեծ յաջողութիւններ արձանագրած է Իտալիոյ օփերային թատրոններու մէջ եւ նախաքայլերով հանդէս եկեր է Միլանի Լա Սքալայի մէջ 1913 թուականին (որպէս Տէզտէմոնա Վերտիի «Օթելլօ» օփերայի մէջ), Փարիզի եւ Լոնտինի Քովէնտ Կարտընի (որպէս Փուչինիի Մանոն Լեսքօ) 1914 թուականին․ Լոնտոնի մէջ կատարեր է նաեւ այլ դերեր, որոնց կարգին է՝ Միմի եւ Թոսքա։
1916 թուականին հրաւիրուած է Նիւ Եորքի Մեթրոփոլիթէն օփերային թատրոն եւ ունեցեր այնպիսի յաջողութիւն, որ շարունակեր է այնտեղ հանդէս գալ յաջորդ վեց տարիներու ընթացքին։ Այստեղ Մուցիոն կերտեր է Ժորժեթայի դերը «Թիկնոց» օփերայի մէջ 1918 14 Դեկտեմբերի 1918-ին[փա՞ստ]։
Հանդիսատեսներու հետ յատուկ կապ հաստատեր է Պուենոս Այրեսի Քոլոն թատրոնի մէջ, ուր առաջին անգամ հանդէս եկեր է 1919 թուականի Յունիսին եւ մինչեւ 1934 թուականը այնտեղ երգեր է 23 տարբեր օփերաներու մէջ՝ յայտնի դառնալով որպէս «աստուածային Քլաուտիա»։ 1922-1932 թուականներուն կանոնաւորապէս հանդէս եկել է նաեւ Շիքակոյի մէջ (Նիւ Եորքի Մեթրոփոլիթէնի ղեկավարութեան հետ ընդհարումէն յետոյ)[փա՞ստ]։
15 Հոկտեմբերի 1932-ին Սան Ֆրանսիսքոյի War Memorial Opera House օփերային թատրոնի բացման ժամանակ կատարեր է Թոսքայի դերերգը։ Իր ասպարէզի նշանաւոր այլ դերերէն էին՝ Աիտան, Սանփուցցան, Մատտալենան, Լէոնորան եւ Վիոլեթթան[փա՞ստ]։ Վերջին եւ ըստ որոշ քննադատներու՝ ամէնէն յաջողուած դերը Սեսիլիան էր Լիչինօ Ռեֆիսի համանուն օփերայէն, որով հանդէս եկեր է Հռոմի մէջ 1934 թուականին։ Սակայն անոր ամենայայտնի դերը Վիոլէթթան էր, որուն մէջ ան անգերազանցելի էր Իտալիոյ, Սպանիոյ, Հարաւային Ամերիկայի[փա՞ստ]:
Մուցիոն յայտնի էր իր ձայնի գեղեցկութեամբ ու ջերմութեմբ, որը թէեւ շատ բարձր չէր, բայց տարիքի հետ ձեռք բերած էր թոնային գունաւորման նշանակալի հարստութիւն։ Անոր կատարումները երբեմն քննադատուեր են տինամիք ծայրայեղութիւններու չափազանց մեծ օգտագործման, ինչպէս նաեւ արտառոց կերպով արտայայտիչ մեղմ երգեցողութեան համար։ Հակառակ իր աճող համբաւին ու հարստութեանը՝ մնացեր է համեստ ու նոյնիսկ մեկուսի[փա՞ստ]։
Վերջին տարիներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վերջին տարիներուն որոշակի գումարներ կորսնցնելու պատճառով կրած է ֆինանսական դժուարութիւններ։ 1929 թուականին ամուսնացեր է իրմէ տասնեօթ տարիով մեծ Ռենաթօ Լիպերաթիի հետ, իսկ 1930 թուականին ունեցեր առողջական որոշ խնդիրներ, սակայն շարունակեր երգել։ 24 Մայիսի 1936-ին կարճատեւ հիւանդութիւնէն յետոյ 47 տարեկանին մահացեր է Հռոմի պանդոկներէն մէկուն մէջ, ըստ պաշտօնական փաստաթուղթերու՝ սրտի անբաւարարութիւնէն[6]։ Յուղարկաւորուեր է Հռոմի Քամփօ Վերանօ գերեզմանատան մէջ։ Սանուհին սոփրանօ Քլաուտիա Փինցա Բոցցոլան էր[7]։
Հետագայ ընթերցանութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Douglas, Nigel. [1994]. "Claudia Muzio", in More Legendary Voices, pp. 183–206. London, André Deutsch. 0-233-98889-0.
- Richards, J. B. [1968]. "Claudia Muzio". Record Collector, XVII (1968) nos. 9–10, pp. 197–237; no. 11, p. 256 (with discography by H. Barnes). [Not consulted.]
- Steane, John. [1989]. "Claudia Muzio: a centenary tribute". The Musical Times, v. 130, no. 1752 (February 1989), pp. 72–73, 75.
- Lanzola, Andrea. "Claudia Muzio in Tosca. Il fantasma d'una voce d'oro", in Étude, no. 26, April–June 2004, p. 4, Association internationale de chant lyrique Titta Ruffo.
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Օպերա Վիվրա
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ «I, Claudia»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-08-07-ին։ արտագրուած է՝ 2020-05-06
- ↑ «Claudia Muzio Dies. A Famous Soprano. Death of Opera Star Comes Suddenly in Rome as She Planned Singing Tour. Sang Here Several Years. Metropolitan Favorite After Debut in 1916. Received Italian Decoration»։ The New York Times։ May 25, 1936
- ↑ «Obituaries: Claudia Pinza Bozzolla»։ Opera News։ November 2017։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-10-20-ին։ արտագրուած է՝ 2020-05-06