Քիրսթէն Տանսթ

Jump to navigation Jump to search
Քիրսթէն Տանսթ
գերմաներէն՝ Kirsten Dunst
Kirsten Dunst - Anchorman 2.jpg
Ծննդեան անուն անգլերէն՝ Kirsten Caroline Dunst
Ծնած է 30 Ապրիլ 1982
Ծննդավայր Point Pleasant, Օուշն շրջան, Նիւ Ճըրզի, Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Քաղաքացիութիւն
Կրօնք լյութերականություն
Ուսումնավայր Notre Dame High School
Մասնագիտութիւն դերասանուհի, կինոդերասանուհի, հնչյունավորող, մոդել, երգչուհի, հեռուստատեսային դերասան, ժապաւէնի բեմադրիչ, սցենարիստ, ժապաւէն արտադրող
Պարգեւներ եւ
մրցանակներ
Սատուրն մրցանակ «Empire» կինոմրցանակ «Արբանյակ» մրցանակ ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ Լավագույն դերասանուհի
Կուսակցութիւն Դեմոկրատական կուսակցություն
Կայքէջ kirsten-dunst.com

Քիրսթէն Տանսթ (անգլերէն՝ Kirsten Caroline Dunst, ծն.30 Ապրիլ 1982), ամերիկացի դերասանուհի, երգչուհի, մոտել։ Յայտնի ֆիլմերէն են «Ճումանճի» եւ «Սարդ-մարդը»:

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տանսթը Փոյնթ Փլիզընթ, Նիւ Ճըրզի ծնած է, Կլաուս Հերման Տանսթի եւ Ինես Ռըփրեխտին ընտանիքին: Ան ունի կրտսեր եղբայր մը, Քրիսթիան[1] Անոր հայրը Siemens-ին աշխատած է որպէս բուժծառայող, մայրըէ Lufthansa-ին որպէս ուղեկցուհի: Ան նկարիչ եղած է նաեւ եւ որոշ ժամանակ պատկերասրսհի մը տէրը:[2] Տանսթի հայրը գերմանացի է, Համպուրկ ծնած է, մայրը Նիւ Ճըրզի ծնած է գերման եւ շուէտացի ծագումով ծնողքէն:[3] Մինեւ տասնմեկ տարեկանը Նիւ Ճըրզի բնակած եւ սորված է: 1993-ին անոր ծնողքը բաժնուեցան եւ ատոր հետեւանքով ան իր եղբօր եւ մօր հետ տեղափոխուեցաւ Լոս Անճելըս:

Գործունէութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տանսթի համար նուաճում դարձած է 1994-ին իր խաղցած վեմպայր երեխայի դերը «Հարցազրոյց վեմպայրի հետ» ֆիլմի մէջ: Ֆիլմը ոչ միանշանակ գնահատումներ ստացած է, սակայն քննադատները Տանսթի աշխատանքը գոված են[4]: Ռոճըր Էպերթը մեկնաբանած է, որ Տանսթի ըրած երեխայ վեմպայրի մարմանաւորումը ֆիլմի ամենասարսափազդու դրուագներէն է:[5]: Ֆիլմին մէջ եղած է անոր առաջին պատկերային համբոյրը Պրետ Փիթի, որ իրմէ 18 տարիով մեծ էր:[6]: Իր դերին համար Տանսթը ստացաւ MTV Movie Awards («Տարուան յառաջադիմութիւն»), Սաթուրն մրցանակը:

Անձնական Կեանք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2008-ի սկիզբին Տանսթը դեպրեսիայէն բուժում ստացած է Եութա նահանգի «Cirque Lodge» կեդրոնէն ներս:[7][8] Մարտի աւարտին ան կեդրոնէն դուրս գրուած է եւ «Ամբողջ ամենալաւը» ֆիլմին նկարահանումներուն անցած է: Նոյն տարուան Մայիսին ան բացայայտ պատմած է բուժումներուն մասին փարատելու համար ոգելիցէն եւ թմրակախուածութենէն բուժուելու շշուկները: «Այժմ, երբ ես ինձի կզգամ շատ աւելի ուժեղ, պատրաստ եմ ըսելու այդ մասին: Վհատութիւնը շատ լուրջ հիւանդութիւն մըն է, որուն մասին շշուկներ արձակելը անկարելի է»:[9][10] 2011-էն Տանսթն ունի Միացեալ նահանգներու Գերմանիոյ երկքաղաքացիութիւն:[11][12] 2002-էն մինչեւ 2004-ը Տանսթը կը հանդիպեր դերասան Ճէյլ Ճիլընհոլին (անգլերէն՝ Jale Gyllenhaal) հետ:[13] 2007-ին ան Razorlight խումբի մասնակից Ճոնի Պարելին (անգլերէն՝ Johnny Barrell) հետ սիրավէպ ունեցած է:[14] 2012-էն մինչեւ 2016 թուականները կը հանդիպեր «Ճամբուն վրայ» ֆիլմի իր գործընկեր դերասան Կարեթ Հետլունտին (անգլերէն՝ Garett Hedlund) հետ:[15] 2016-ին Տանսթը սկսաւ հանդիպիլ դերասան Ճեսի Փլեմընսին (անգլերէն՝ Jesse Plemons) հետ, որուն հետ նկարահանուած էր «Ֆարկոյ» ֆիլմաշարին մէջ:[16]. 2017-ի Յունուարին յայտնի դարձած է, որ անոնք նշանադրուեր են:[17]. Զոյգը ունի զաւակ մը՝ 2018-ի 3 Մայիսին ծնած Էնիս Հոուըրտ Փլեմընսը:[18][19]: 2004 թուականի ԱՄՆ նախագահական ընտրութիւններուն Տանսթը տեմոքրաթ թեկնածու Ճոն Քերրիին աջակցած է[20]։ Չորս տարի անց, ան պաշտպանած է նոյնպէս տեմոքրաթ Պարաք Օպամայի թեկնածութիւնը։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կաղապար:Ծանցանկ2

Արտաքին Յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. «Former child star Kirsten Dunst praises mother Inez Rupprecht for giving her a 'normal' upbringing»։ Daily Mail։ August 19, 2015։ արտագրուած է՝ December 27, 2017 
  2. Mock Janet։ «Kirsten Dunst Biography»։ People։ արխիւացուած բնօրինակէն July 23, 2008-ին։ արտագրուած է՝ August 4, 2008 
  3. Leith William (September 3, 2001)։ «Drop-dead successful»։ The Daily Telegraph (London, UK)։ արխիւացուած բնօրինակէն August 26, 2013-ին 
  4. Rolling Stone Հարցազրոյց Վեմպայրի Հետ(անգլերէն)
  5. Հարցազրոյց Վեմպայրի Հետ(անգլերէն)
  6. Entertainment Weekly Հարցազրոյց Վեմպայրի Հետ(անգլերէն)
  7. «Kirsten Dunst Enters Rehab»։ People (անգլերեն)։ 7 февраля 2008։ արխիւացուած բնօրինակէն June 26, 2008-ին։ արտագրուած է՝ August 4, 2008 
  8. Mock Janet։ «Kirsten Dunst Biography»։ People (անգլերեն)։ էջ 2։ արխիւացուած բնօրինակէն June 16, 2008-ին։ արտագրուած է՝ August 4, 2008 
  9. «Dunst says rehab was for depression» (անգլերեն)։ Reuters։ 28 мая 2008։ արխիւացուած բնօրինակէն September 11, 2011-ին։ արտագրուած է՝ August 4, 2008 
  10. Park Michael Y. (27 мая 2008)։ «Kirsten Dunst Breaks Silence on Rehab»։ People (անգլերեն)։ արխիւացուած բնօրինակէն June 16, 2008-ին։ արտագրուած է՝ August 4, 2008 
  11. Contactmusic.com Քիրսթէն Տանսթը Գերմանիոյ Քաղաքացի Դարձած է, Պերլին Պիտի Տեղափոխուի՞(անգլերէն)
  12. Daily Mail Melancholia? Nicht! Քիրսթէն Տանսթը Կը Ցուցնէ Իր Ուրախութիւնը Գերմանիոյ Քաղաքացի Դառնալու: (անգլերէն)
  13. Gyllenhaal call it quits: Diaz, Timberlake still on
  14. «Kirsten Dunst and Johnny Borrell split»։ www.chinadaily.com.cn։ արտագրուած է՝ 2017-10-24 
  15. «Garrett Hedlund Reveals How He Began Dating Kirsten Dunst» (անգլերեն)։ Us Weekly։ 8 января 2013։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-05-15-ին։ արտագրուած է՝ 2013-05-14 
  16. French Megan (1 июня 2016)։ «Kirsten Dunst Kisses 'Fargo' Costar Jesse Plemons After Split From Garrett Hedlund»։ Us Weekly (անգլերեն)։ արխիւացուած բնօրինակէն July 23, 2016-ին։ արտագրուած է՝ July 18, 2016 
  17. Webber Stephanie (12 января 2017)։ «'Fargo' Costars Kirsten Dunst, Jesse Plemons Are Engaged»։ Us Weekly (անգլերեն)։ արխիւացուած բնօրինակէն January 13, 2017-ին։ արտագրուած է՝ 13 January 2017 
  18. Kirsten Dunst and Jesse Plemons Welcome Their First Child – a Baby Boy
  19. Baby Name Revealed! Kirsten Dunst and Jesse Plemons Name Newborn Son Ennis Howard
  20. Moss Corey (մարտի 3, 2004)։ «Celebs Go To The Post Office To Deliver Pro-Vote Message»։ MTV News։ արտագրուած է՝ դեկտեմբերի 12, 2008