Jump to content

Քինկսլի Քոմէն

Քինկսլի Քոմէն
Քինկսլի Քոմէն 2015
Քինկսլի Քոմէն
Քինկսլի Քոմէն 2017
Քինկսլի Քոմէն 2016

Քինկսլի Քոմէն (ֆրանսերէն՝ Kingsley Coman, 13 Յունիս 1996(1996-06-13)[1], Փարիզ, Ֆրանսա), ֆրանսացի ֆութպոլիստ, իտալական Իւուենտուսի կիսապաշտպան, որ հիմա այս պահին հանդէս կու գայ «Պայրն Միւնիխ»էն:

Ակումբային ասպարէզ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2005-էն 2013 թուականներուն Քոմէնը իր ասպարէզը անցուցած է ՊՍԺ ֆութպոլային ակումբին մէջ։ Իր նորամուտը տեղի ունեցած է 2013 թուականի փետրուար 17-ին Սոշո-ի դէմ խաղին (ան 87-րդ րոպէին փոխարինեց Մարքօ Վերաթթիին հետ)[2][3]: Ան դարձաւ ամենաերիտասարդ նորամուտը նշող ֆութպոլիստը ՊՍԺ-ի պատմութեան մէջ (16 տարի,8 ամիս եւ 4 օր)[3]: Իր միւս մրցաշրջանին Քոմէնը անցուց միայն երկու խաղ առաջնութեան մէջ:

2014 թուականին Քոմէնը Իւուենտուսի հետ ստորագրեց 5 տարուայ պայմանագիր, ազատ գործակալի իրաւունքներով: Ան ըսաւ, որ իրմով նոյնպէս հետաքրքրուած էին Արսենալը, Լիւերպուլը, Նիւքասլը, Տոտտենհեմը, Բայեր Լեւերկուզենը, Բավարիայն եւ Փորդոն[4][5]: Փորդոյ Քոմէնին հրաւիրած էր գլխաւոր մարզիչ Վիլլի Սանեօլը, որուն ֆութպոլիստը կը ճանչնար դեռ Ֆրանսայյի երիտասարդական հաւաքականէն: Քոմէնի խօսքերով այդ տարբերակը անոր լուրջ մտածելու առիթ տուաւ: Բայց այդ ժամանակ ան արդէն կը մտածէր Իւուենտուսի մասին: Օգոստոս 30-ին Քոմէնը անցկացրեց իր առաջին հանդիպումը թուրինեան ակումբին հետ (յարձակողի դիրքին վրայ)[6][7], հիմնական կազմին հետ սկսաւ եւ անցկացնելով դաշտին մէջ ընդամէնը 68 րոպէ դուրս եկաւ խաղէն: Իւուենտուսի գլխաւոր մարզիչ Մասիմիլիանոյ Ալեգրին նշեց, որ երիտասարդ Քոմէնը կը խաղայ ինչպէս վետերանը: Ան կը տիրապետէր բարձր մակարդակի եւ լուրջ բնաւորութեան: Ան դեռ փոքր երիտասարդ է, եւ մենք պէտք է անոր հնարաւորութիւն տանք աճելու, բայց հիմա արդէն կ'երեւի, որ ան իսկական տաղանդ է[8]:

2015 թուականի օգոստոս 30-ին Քոմէնը վարձավճարով եկաւ Բավարիայ 2 տարի ժամկէտով (մինչեւ 2017 թուականի մայիս 30-ը), յետագային երդալու հնարաւորութեամբ: Ան իր նորամուտը նշեց 2015 թուականի սեպտեմբեր 12-ին Աուգսբուրգ-ի դէմ խաղին, Քոմէնը մտաւ 56-րդ րոպէին, փոխարինելով Արթուրոյ Վիդալ-ին: Իր առաջին կոլը Բավարիայ-յի կազմին մէջ Քոմէնը խփեց 2015 թ․ Սեպտեմբեր 19-ին, Դարմշտադտ-ի հետ խաղին 63-րդ րոպէին:

Վիճակագրութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ակումբային Վիճակագրութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2016 թ․ Մայիս 14-ի տուեալներով:

Առկայութիւն Լիկա Երկրի Գաւաթ Եւրոգաւաթ Մնացած[9] Ընդհանուր
ակումբ լիկա մրցաշրջ․ խաղ կոլ խաղ կոլ խաղ կոլ խաղ կոլ խաղ կոլ
Կաղապար:Country data ֆրանսիայՊՍԺ լիկա 1 2012/13 1 0 0 0 0 0 0 0 1 0
2013/14 2 0 0 0 0 0 1 0 3 0
ընդհանուր 3 0 0 0 0 0 1 0 4 0
 իտալիայ Իւուենտուս սերիայ ԱՅ 2014/15 14 0 4 1 2 0 0 0 20 1
2015/16 1 0 0 0 0 0 1 0 2 0
ընդհանուր 15 0 4 1 2 0 1 0 22 1
Կաղապար:Country data գերմանիայ Բավարիայ բունդեսլիգայ 2015/16 23 4 3 0 8 2 0 0 34 6
ընդհանուր 23 4 3 0 8 2 0 0 34 6
ամբողջը 41 4 7 1 10 2 2 0 60 7

Ասպարէզը հաւաքականին մէջ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Քոմէնը անցած է Ֆրանսայյի հաւաքականի բոլոր երիտասարդական աստիճաններով: Հիմա ան հանդէս կու գայ Ֆրանսայյի ազգային հաւաքականին հետ:

ՊՍԺ

  • ֆրանսիայի Չեմպիոն (2): 2012/13, 2013/14
  • Ֆրանսիայի Սուպերգաւաթի յաղթող (1): 2013
  • Ֆրանսիական Լիգայի Գաւաթի յաղթող (1): 2013/14

Իւուենտուս

  • իտալիայի Չեմպիոն (1): 2014/15
  • Իտալիայի Գաւաթ (1): 2014/15
  • Իտալիայի Սուպերգաւաթ (1): 2015

Բավարիայ

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]