Քըպպէ Պաթաթա
Արտաքին տեսք
Քըպպէ Պաթաթա كبة البطاطا | |
---|---|
| |
Ենթատեսակ | Նախուտեստ |
Առաջացման երկիր | Հարաւային Լիբանան |
Քըպպէ Պաթաթա (արաբերէն՝ كبة البطاطا), հարաւային Լիբանանի պարզ եւ համեղ գետնախնձորով քիւֆթէ:
Բաղադրիչներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Միջակ չափի խաշած գետնախնձոր, մանր ձաւար, ջուր, ձիթապտուղի ձէթ, մանրուած կամ քերոցէ անցած սոխ, թարմ անանուխ եւ բողկ` զարդարանքի համար, կէս դգալ քըպպէի համեմունք (չոր ռեհան, չոր անանուխ, սեւ պղպեղ, չոր վարդի բողբոջներ, խնկածաղիկ (մարտաքուշ, քիմիոն) եւ աղ[1]։
Պատրաստութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ձաւարը թրջել ջուրով, գետնախնձորները ճզմելով խիւսի վերածել: Խորունկ ամանի մը մէջ փոխադրել գետնախնձորը, ձաւարը, ձիթապտուղի ձէթը, սոխը, համեմունքները, աղը եւ կէս գաւաթ ջուրը:
Բոլորը միատեղ շատ լաւ շաղել, ապա մատուցման ամանին մէջ փոխադրել, երեսը զարդարել թարմ անանուխի տերեւներով, բողկի շերտերով եւ ձիթապտուղի ձէթով[2]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ أفضل وصفات 'كبة البطاطا' (արաբերէն)
- ↑ «Ինչպէ՞ս Հեքիաթ Պատմել Երեխային` Քունի Պատրաստելու Համար – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)»։ www.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2022-04-06