Քէշա

Jump to navigation Jump to search
Քէշա
Kesha AMAs 2019 (cropped).png
Հիմնական տուեալներ
Ծննդեան անուն անգլերէն՝ Kesha Rose Sebert
Ծնած է 1 Մարտ 1987(1987-03-01)[1][2][3] (33 տարեկան)
Լոս Անճելըս, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[1]
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Տեսակ/ներ էլեկտրոփոփ, դենս փոփ, սինթիփոփ, Փոփ ռոք եւ փոփ-ռեփ
Մասնագիտութիւն երգչուհի
Երգչաձայն մեցցօ սոփրանօ
Գործիքներ Վոքալ, կիթառ, ստեղնաշարային գործիքներ եւ սինթեզատոր
Պիտակ RCA Records եւ Kemosabe Records
Պարգեւներ Գենեզիսի մրցանակ
Ցանցային կայքէջ keshaofficial.com
Ստորագրութիւն
Ստորագրութիւն

Քէշա Ռոզ Սիպըրթ (անգլերէն՝ Kesha Rose Sebert, ծնած՝ 1 Մարտ, 1987), ամերիկացի երգչուհի, երգերու հեղինակ եւ ռեփըր։ 2005-ին կը ստորագրէ պայմանագիր՝ արտադրող Dr. Luke-ի Kemosabe Records ձայնագրման պիտակի հետ եւ կը դառնայ անոր անդամ[4]։ Ան մեծ ճանաչում ձեռք կը բերէ 2009-ին, երբ իր մասնակցութիւնը ունեցաւ ռեփըր Ֆլօ Ռայտայի «Right Round» երգին մէջ, որ Միացեալ Նահանգներու Billboard Hot 100 յաջողութիւն-շքերթին մէջ կը գրաւէ առաջին հորիզոնականը[5]։ 2010-ի Յունուարին կը հրապարակուի երգչուհիին առաջին՝ «Animal» կոչուող աշխատանոցական ալպոմը, որ կը գլխաւորէ Billboard 200 յաջողութիւն շքերթը եւ կը վաճառուի միլիոնաւոր օրինակներով[6]։ Այդ ալպոմին «Tik Tok» երգը կը գլխաւորէ միջազգային յաջողութիւն շքերթներ, որոնցմէ է Billboard Hot 100-ը[7]։ 2010-ին կը հրապարակուի նաեւ «We R Who We R» երգը, որ նոյնպէս կը գլխաւորէ Billboard Hot 100-ը՝ դառնալով անոր երրորդ երգը, որ այդ շքերթին մէջ գրաւած է առաջին հորիզոնականը[8]։

2012-ի Նոյեմբերին վաճառքի դուրս կու գայ Քէշայի երկրորդ աշխատանոցական ալպոմը, որ կը կրէ «Warrior» անուանումը[9]։ 2013-ին երգչուհին իր մասնակցութիւնը ունեցաւ ռեփըր Փիթպուլի «Timber»երգին մէջ, որ Billboard Hot 100-ին մէջ եւ միջազգային շարք մը շքերթներու մէջ կը գրաւէ առաջին հորիզոնականը[10]։

Անձնական կեանք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Քէշան երկսեռ է[11]։ Ան երաժշտական կատարումներով հանդէս կու գայ թէ՛ հակասեռական եւ թէ՛ համասեռական զոյգերու հարսանեկան արարողութիւններու ժամանակ[12]։

Սկաւառակագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Աշխատանոցական ալպոմներ
  • «Animal» (2010)
  • «Warrior» (2012)
  • «Rainbow» (2017)
Փոքր ալպոմներ
  • «Cannibal» (2010)
  • «Deconstructed» (2013)
Հաւաքածու ալպոմներ
  • «I Am the Dance Commander + I Command You to Dance: The Remix Album» (2011)

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 Գերմանիոյ Ազգային Գրադարան, Պերլինի Պետական Գրադարան, Պաւարիոյ Պետական Գրադարան եւ ուրիշներ Record #137732562 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Person Profile // Internet Movie Database — 1990.
  3. (unspecified title)
  4. «Kesha: The Billboard Cover Story»։ Billboard։ Փետրուարի 19, 2010։ արտագրուած է՝ Փետրուարի 21, 2016 
  5. «Ask Billboard: Swift's Lucky 13 Top 40 Hits»։ Billboard։ Նոյեմբերի 20, 2009։ արտագրուած է՝ Դեկտեմբերի 19, 2009 
  6. «Ke$ha Ends Boyle's 'Dream' With No. 1 Debut On Billboard 200»։ Billboard։ Հունվարի 13, 2010։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ Մարտի 1, 2012-ին։ արտագրուած է՝ Փետրուարի 21, 2016 
  7. «Kesha Clocks Her First Hot 100 No. 1»։ Billboard։ Դեկտեմբերի 23, 2009։ արտագրուած է՝ Փետրուարի 21, 2016 
  8. «Ke$ha To Crash Hot 100 At No. 1»։ Billboard։ Նոյեմբերի 3, 2010։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ Փետրուարի 28, 2012-ին։ արտագրուած է՝ Փետրուարի 21, 2016 
  9. «Kesha's new single could feature Rihanna»։ BigPond։ արտագրուած է՝ Փետրուարի 21, 2016 
  10. «Pitbull - Chart history»։ Billboard։ արտագրուած է՝ Փետրուարի 21, 2016 
  11. «Kesha comes to Marquee Theatre; Talks Roadkill, Glitter and 'SNL'»։ Phoenix New Times։ արտագրուած է՝ Փետրուարի 21, 2016 
  12. «Ke$ha Performs Commitment Ceremony for Lesbian Friends»։ The Advocate։ Հունիսի 11, 2012։ արտագրուած է՝ Փետրուարի 21, 2016 

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]