Քենեթ Լոք Հէյլի
| Քենեթ Լոք Հէյլի | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 15 Օգոստոս 1934[1] |
| Ծննդավայր | Էվանստոն, Քուք գաւառ, Իլինոյս, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
| Մահացած է | 8 Հոկտեմբեր 2001[1] (67 տարեկանին) |
| Մահուան վայր | Լեքսինկթըն, Միտըլսէքս Գաւառ, Մասսաչուսէթս, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Արիզոնայի համալսարան? և Ինտիանայի համալսարան[2] |
| Մասնագիտութիւն | լեզուաբան |
| Աշխատավայր | Մասաչուսեթսի արհեստագիտական հիմնարկ, Արիզոնայի համալսարան? և Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան? |
| Վարած պաշտօններ | Ամերիկայի լեզվաական հասարակության նախագահ? |
| Անդամութիւն | ԱՄՆ-ի Գիտութիւններու ազգային կաճառ |
| Կայքէջ | linguistics.mit.edu/hale/ |
Քենեթ Հէյլի, (15 Օգոստոս, 1934 – 8 Հոկտեմբեր, 2001) լեզուաբան եւ դասախօս՝ Մասաչուսեցի ճարտարագիտական հիմնարկին մէջ:
Քենեթ կը խօսէր աւելի քան 50 լեզու եւ կ'ուսումնասիրէր քանի մը լեզուներ, որոնք վտանգուած էին, յատկապէս` Աւստրալիոյ, Կեդրոնական Ամերիկայի եւ Հիւսիսային Ամերիկայի բնիկ լեզուները:
Հէյլի նոյնպէս ուսումնասիրած է` ուլվանը, ուորլպիրինը, օտհամը եւ նաւախօն: Ան այն հազուագիւտ անհատներէն էր, որ կրցած էր լեզու սորվիլ 15 վայրկեան լսելով մայրենին խօսող մը:
Քենեթ փոքր տարիքին, տակաւին մանուկ, սորված է քանի մը լեզու (անգլերէն, տոհոնօ օտամ եւ սպաներէն) եւ երկրորդական վարժարանի գիշերօթիկի իր սենեկակիցներուն, ապա համալսարանի իր սենեկակիցներուն հետ զրոյցներու միջոցով: Ան տիրապետած է ուալփիրիին, երբ Աւստրալիա կը գտնուէր:
Հէյլի պաշտօնապէս դասաւանդած է քանի մը բնիկներու մայրենին, որպէսզի անոնք մասնակցին իր լեզուաբանական ուսումնասիրութեան: Անոնց շարքին կային նշանաւոր լեզուաբաններ:
Փրոֆ. Քենեթ Լոք Հէյլի ընտրուած է Գիտութիւններու ազգային ակադեմիայի անդամ 1990 թուականին[3]:
Ընտանիք[4]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]14 տարեկանին Հէյլը Արիզոնա նահանգի Կանելօ քաղաքի իր ծնողներու ագարակին մէջ հանդիպած է իր ապագայ կնոջը՝ Սառային (յայտնի է որպէս Սալի) Ուիթաքերին եւ անոնք մէկ տարի միասին ուսանած են Վերտէ Վելի դպրոցին մէջ։ Աւելի ուշ անոնք կրկին հանդիպած են Արիզոնայի համալսարանին մէջ։ Անոնք ունէին չորս երեխայ` Ուիթաքեր, Եան (որդեգրուած) եւ երկուորեակներ՝ Քալեբն ու Էզրան։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Քենեթ Լոք Հէյլ
- ↑ (հայերեն) Քենեթ Լոք Հեյլ, 2025-06-16, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%94%D5%A5%D5%B6%D5%A5%D5%A9_%D4%BC%D5%B8%D6%84_%D5%80%D5%A5%D5%B5%D5%AC&oldid=10355038, վերցված է 2025-11-22