Jump to content

Քեզի Համար, Հայաստա՜ն

"Քեզի Համար, Հայաստա՜ն"
Song
Թողարկուած 20 Դեկտեմբեր 1988

Քեզի համար, Հայաստա՜ն (ֆր.՝ Pour toi Arménie), երգ, որ գրուած է 7 Դեկտեմբեր 1988-ին Հայաստանի մէջ աւերիչ երկրաշարժէն տուժածներուն օգնելու նպատակով։ Գրուած է աղէտէն քանի մը օր ետք։ Երաժշտութեան հեղինակն է Ժորժ Կառվարենց[1], բառերուն հեղինակն է Շարլ Ազնաւուր։

Առաջին անգամ կատարուած եւ ձայնասփռուած է ֆրանսական հեռուստատեսութեամբ, 20 Դեկտեմբեր 1988-ին, Ֆրանսայի 87 նշանաւոր երգիչներու կատարումով։ 1989-ին Փարիզի մէջ Ժորժ Կառվարենց «Քեզի համար, Հայաստան» երգին երաժշտութեան համար արժանացած է «Ոսկի սուր» (Սաբղ դ'օր) մրցանակին[2]։ Երգը 10 շաբաթ գրաւած է սինկլներու SNEP (Ֆրանսա) աղիւսակին առաջին հորիզոնականը եւ արձանագրուած Կինէսի ցուցանիշներու գիրքին մէջ՝ հեռարձակման առաջին իսկ շաբաթէն առաջին տեղը գրաւելու համար ։ Երգին տեսահոլովակը նկարած է Հանրի Վեռնոյը։

Երգին առաջին տունը

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Գարուններդ կը բացուին նորէն,
Լաւ օրերդ ետ կու գան նորէն,
Ձմեռէն ետք, դժոխքէն ետք,
Կը վերընձիւղուի կենաց ծառդ -
Քեզի համար, Հայաստան։

  • Սալվատորէ Ատամօ
  • Սերժ Ավետիքեան
  • Մարսէլ Ամոն
  • Ամինօ
  • Ռոզի Արմէն
  • Շարլ Ազնաւուր
  • Քաթիա Ազնաւուր
  • Տիտիէ Պարպելիվիէն
  • Ֆիլ Պարնի
  • Ժիլպեր Պեքօ
  • Ժէյն Պիրկին
  • Ժերար Պլան
  • Ռիչըրտ Պորինկեր
  • Զանի Պոնի
  • Քարլոս
  • Ժան Քարմէ
  • Ժան Փիեր Քասել
  • Ալեն Շամֆոր
  • Ֆրետերիք Շատօ
  • Լուի Շետի
  • Ժուլիէն Քլեր
  • Նիկոլ Քրուազիլ
  • Dallas (խումբ)
  • Տավիտ էտ Ճոնաթան
  • Միշէլ Տելպէշ
  • Սաշա Տիսթել
  • Տորոթի
  • Միշել Տրուկեր
  • Իվ Տիութէյ
  • Էլզա Լանգինի
  • Ժան Փիեր Ֆուքօ
  • Ռոլանտ Ժիրա
  • Ռիչարտ Կոթեյնէր
  • Ֆելիքս Կրէյ
  • Սերժ Ժիրօ
  • Ճոնի Հալիտէյ
  • Ռոպեր Հոսէյն
  • Images (խումբ)
  • Ժեիրօ
  • Վերոնիք Ժանօ
  • Փաթրիսիա Քաաս
  • Քիմերա
  • Տաւիտ Քովեն
  • Ժիլ Լաքոսթէ
  • Ժան Լիուկ Լահայէ
  • Ֆրենսիս Լալան
  • Սերժ Լամա
  • Ֆիլիփ Լավիլ
  • Լիո
  • Մարի Միրիամ
  • Տիտյէ Մարուանի
  • Միրէյ Մաթիէօ
  • Ֆրետ Մելլա
  • Մաշա Մերիլ
  • Էտտի Միտչել
  • Փիեր Մոնտի
  • Ժիլրեր Մոնտան
  • Էրիք Մորենա
  • Նանա Մուսկուրի
  • Ժորժ Մուստակի
  • Թիերի Մուտին
  • Նաքաշ
  • Նիքոլեթա
  • Ֆլորան Փանյի
  • Վանեսա Փարատի
  • Փոփեք
  • Ժագի Քվարց
  • Ռաշիտ
  • Սերժ Ռեջիանի
  • Ռենօ Սեշան
  • Լին Ռենօ
  • Փիեր Ռիշար
  • Տիք Ռիվերս
  • Փաթրիք Սապատիէ
  • Հենրի Սալվատոր
  • Միշել Սարդու
  • Շուշանա
  • Ալեն Սուշոն
  • Լինտա տէ Սուզա
  • Ժան Մարք Տիպօ
  • Ֆրանսուա Վալերի
  • Ռոզի Վարդ
  • Հերվէ Վիլար
  • Մարինա Վլատի
  • Լորեն Վուլզի
  • Ժագ Վեպեր

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. «Երաժշտութեան հեղինակն է ֆրանսահայ երգահան Ժորժ (Տիրան) Կառվարենցը»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-10-10-ին։ արտագրուած է՝ 2018-10-20 
  2. «Հանրագիտակ օրացոյց», Հայկական Հանրագիտարանի գլխաւոր խմբագրութիւն, Երեւան, 1990

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]