Քաթ Տէնինկզ
Քաթ Տէնինկզ անգլերէն՝ Kat Dennings | |
---|---|
| |
Ծննդեան անուն | անգլերէն՝ Katherine Victoria Litwack |
Ծնած է | 13 Յունիս 1986[1] (38 տարեկան) |
Ծննդավայր | Բրին Մար, Փենսիլվանիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Քաղաքացիութիւն | Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Մայրենի լեզու | անգլերէն |
Կրօնք | Յուդայականութիւն |
Մասնագիտութիւն | դերասանուհի, հեռուստատեսային դերասան, կինոդերասանուհի, Հնչիւնաւորող |
Ծնողներ | հայր՝ Gerald Litwack? |
Կայքէջ | katdennings.com[2] |
Քաթրին Լիթուաք, ճանչցուած իբրեւ Քաթ Տէնինկզ (13 Յունիս 1986[1], Բրին Մար, Փենսիլվանիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), Ամերիկացի դերասանուհի մըն է: Սկսելով դերով մը HBO ընկերութեան կատակերգական Sex and the City հեռուստաշարին դրուագներէն մէկուն մէջ, Տէնինկզ սկսաւ բազմաթիւ դերեր ստանցնել տարբեր ֆիլմերու մէջ, ինչպէս The 40-Year-Old Virgin, Big Momma's House 2, Charlie Bartlett, Raise Your Voice, The House Bunny, Defendor, Nick and Norah's Infinite Playlist, Thor, եւ Thor: The Dark World: 2011էն ի վեր, ան Պէթ Պէհըրզի հետ գլխաւոր դերասանն է CBS կայանի կատակերկագական 2 Broke Girls հեռուստաշարին մէջ:
Վաղ Կեանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տէնինկզ ծնած ու մեծցած է Պրայն Մաուր, Փենսիլվէնիա, ԱՄՆ[3][4] Իր մայրը՝ Էլըն Ճուտիթ Լիթուաք, բանաստեղծ է եւ խօսակցական բուժման բժիշկ մը[5][6], եւ իր հայրը՝ Ճէրըլտ Ճ. Լիթուաք, մասնկային դեղաբան մըն է, ինչպէս նաեւ համալսարանի դասախօս: Տէնինկզը ամէնէն կրտսերն է, ընդհանուր 5 եղբայր-քոյրերու մէջէ[3][7]: Իր ընտանիքը հրեայ է[7][8]:
Տէնինկզը իր կրթութիւնը ստացած է տան մէջ, անձնական ուսուցիչներու դրութեամբ. իր միակ փորձարութիւնը դպրոց երթալու եղած է միայն կէս օր մը Friends' Central School դպրոցին մէջ[3]: Ան կանուխ աւարտեց երկրորդական կարգերը՝ երբ ան միայն 14 տարեկան էր[9]: Ընտանիքին հետ կը փոխադրուի Լոս Անճելըս, որպէսզի սկսի իր ուսումը դերասանական ասպարեզի նպատակով: Ան «Տէնինկզ» մականունը պզտիկութենէն ուզած է իր դերասանական մականունը ըլլայ[10]:
Ասպարեզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2000-03՝ Վաղ Կեանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տէնինկզ սկսաւ իր ասպարեզը ծանոցումներու մէջ երբ ան 10 տարեկան էր[3]: Իր առաջին դերասանական դերը եղած է տապկուած գետնախնձորի ծանոցումի մը մէջ[9]: Տէնինկզ իր առաջին գլխաւոր դերասանական դերը ստանցնեց 2000-ին HBO ընկերութեան Sex and the City հեռուստաշարին մէջ՝ "Hot Child in the City" դրուագին մէջ, ստանցնելով 13 տարեկան զզուելի աղջկայ մը դերը[10][11]: Այդ դերէն ետք, ան ստանցնեց երկրորդական դեր մը WB ընկերութեան Raising Dad հեռուստաշարին մէջ՝ 2001էն 2002 իբրեւ Սարա՝ 15 տարեկան աղջկայ մը դերով, ով մեծցած էր մարդու մը կողմէ, որու կինը մահացած էր. ան նաեւ ունէր քոյր մը: 2002-ին՝ Տէնինկզ ստանցնեց դեր մը Disney Channel կայանի The Scream Team ֆիլմին մէջ իբրեւ պատանի մը, ով ոգիներու խումբի մը կը ծանօթանայ[12]:
Տէնինկզ շարունակեց իր աշխատանքը հեռուստաշարներու մէջ, երբ ան հիւր մըն էր Without a Trace հեռուստաշարին մէջ եւ ստանցնած էր պատանի աղջկան մը դերը որուն սիրահարը կորսուած էր։ Ան նաեւ հիւր դեր մը կը ստանցնէ Less than Perfect ֆիլմին մէջ՝ 2003-ին: 2004-ի Փետրուարին, ան գլխաւոր դեր մը կը ստանցնէ CBS կայանի Sudbury հեռուստաշարի առաջին դրուագին մէջ, ինչ որ Practical Magic 1998-ի ֆիլմին վրայ հիմնուած էր, սակայն հեռուստաշարը չծախուեցաւ[13][14]: Ան ունէր երկրորդական դեր մը ER հեռուստաշարին մէջ 2005էն 2006 իբրեւ Զո Պաթլըր: Նաեւ ունէր դերեր CSI հեռուստաշարներուն մէջ, նախ՝ CSI հեռուստաշարին մէջ իբրեւ Միսի Ուիլսըն 2004-ի "Early Rollout" դրուագին մէջ, եւ երկրորդ՝ CSI: NY հեռուստաշարին մէջ իբրեւ Սարա Էնտքոթ 2005-ի "Manhattan Manhunt" դրուագին մէջ:
Տէնինկզի առաջին ֆիլմի դերը եղաւ Հիլըրի Տաֆի Raise Your Voice ֆիլմին մէջ, 2004-ին, իբրեւ Սլոն՝ դաշնակահար մը[15]: 2005-ին ան ստանցնեց երկրորդական դեր մը The 40-Year-Old Virgin ֆիլմին մէջ իբրեւ դուստր մը, ինչպէս նաեւ ստանցնեց դեր մը Down in the Valley ֆիլմին մէջ[9]: Ան յեղափոխական պատանի աղջկայ մը դերը կը ստանցնէ Big Momma's House 2, ֆիլմին մէջ՝ 2006[16]:
Դերեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը][[Зфелнк:Kat Dennings 2010.jpg|thumb|Տէնինկզը Daydream Nation aֆիլմի առաջին թողարկման, 2010]]
Տարի | Վերնագիր | Դեր | Ծանօթ |
---|---|---|---|
2004 | Raise Your Voice | Սլոն | |
2005 | Down in the Valley | Էյբրիլ | |
2005 | The 40-Year-Old Virgin | Մառլա Բայմոնթ | |
2005 | London | Լիլի | |
2006 | Big Momma's House 2 | Մոլի Ֆալըր | |
2007 | Charlie Bartlett | Սուզըն Կարտնըր | |
2008 | The House Bunny | Mona | |
2008 | Nick and Norah's Infinite Playlist | Նորա Սիլվըրպըրկ | |
2009 | The Answer Man | Տալիա | |
2009 | Shorts | Սթէյսի Թոմսըն | |
2009 | Defendor | Քաթրինա «Քաթ» Տէպրոֆքօուիթզ/Էյնճըլ | |
2010 | Daydream Nation | Քէրըլայն Ուէքսլըր | |
2011 | Thor | Տարսի Լուիս | |
2012 | To Write Love on Her Arms | Ռընէ Եոհի | |
2013 | Thor: The Dark World | Տարսի Լուիս | |
2014 | Suburban Gothic | Պէքա | |
2015 | Hollywood Adventures | Ինքը | Հիւր |
Տարի | Վերնագիր | Դեր | Ծանօթ | |
---|---|---|---|---|
2000 | Sex and the City | Ճէնի Պրայըր | Դրուագ՝ "Hot Child in the City" | |
2001–02 | Raising Dad | Սարահ Սթիուըրթ | Գլխաւոր դեր՝ 22 Դրուագներ | |
2002 | The Scream Team | Քլէր Քարլիլ | ||
2003 | Without a Trace | Ճէնիֆըր Նորթըն | Դրուագ՝ "Sons and Daughters" | |
2003 | Less than Perfect | Քէյթլին | Դրուագ՝ "The Girl Next Door" | |
2004 | CSI: Crime Scene Investigation | Միսի Ուիլսըն | Դրուագ՝ "Early Rollout" | |
2005 | Clubhouse | Անճըլա | Դրուագ՝ "Stealing Home" | |
2005–06 | ER | Զօ Պաթլըր | 5 Դրուագներ | |
2005 | CSI: NY | Սարա Էնտըքոթ | Դրուագ՝ "Manhattan Manhunt" | |
2009 | American Dad! | Թանքուէրայ | Դրուագ՝ "G-String Circus" | Ձայնային դերասան |
2010 | American Dad! | Կին դատախազը | Դրուագ՝ "The People vs. Martin Sugar" | Ձայնային դերասան |
2011–present | 2 Broke Girls | Մաքս Պլաք | Գլխաւոր դեր | |
2012 | Robot Chicken | Տարբեր տեսակի ձայներ | Դրուագ՝ "Executed by the State" | |
2014 | 40th People's Choice Awards | Ինքը | Վարող | |
2014 | The Newsroom | Պլէր Լանսինկ | Դրուագ՝ "Run" | |
2015 | RuPaul's Drag Race | Ինքը | Հիւր դատական կազմ, Դրուագ՝ "ShakesQueer" | |
2015–16 | Drunk History | Քէնթաքի Տէյզի/Սէյտի Ոգին | 2 Դրուագներ |
Մրցանակներ եւ Պաշտօնակարգումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տարի | Մրցանակ | Բաժամունք | Գործ | Արդիւնք |
---|---|---|---|---|
2008 | Satellite Award | Best Actress – Motion Picture Drama | Nick and Norah's Infinite Playlist | Առաջադրուած |
2009 | MTV Movie Award | Breakthrough Performance – Female | Առաջադրուած | |
2009 | Teen Choice Award | Choice Movie Actress: Music/Dance | Առաջադրուած | |
2014 | People's Choice Award | Favorite TV Gal Pals (with Beth Behrs) | 2 Broke Girls | Առաջադրուած |
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #14372830X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ https://thedailyconnection.com/2-broke-girls-fame-kat-dennings-net-worth/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Rys Richard (September 24, 2008)։ «Exit Interview: Kat Dennings»։ Philadelphia։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ July 21, 2015-ին։ արտագրուած է՝ November 17, 2014
- ↑ Leiren-Young Mark (April 8, 2011)։ «Daydream Nation director Michael Goldbach emerges from Don McKellar's shadow»։ The Georgia Straight։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ November 2, 2014-ին։ արտագրուած է՝ November 17, 2014
- ↑ Abcairn Robin (August 26, 2006)։ «Swag!»։ Los Angeles Times։ արտագրուած է՝ August 12, 2008
- ↑ «Charlie Bartlett – Kat Dennings interview»։ IndieLondon։ արտագրուած է՝ October 4, 2008
- ↑ 7,0 7,1 Klein Amy (October 29, 2008)։ «‘Nick and Norah’ star Kat Dennings is infinitely Jewish, in her own way»։ The Jewish Journal of Greater Los Angeles։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ October 11, 2014-ին։ արտագրուած է՝ December 21, 2014
- ↑ Elkin Michael (July 19, 2001)։ «Kid Kat: A local suburban teen plans on 'Raising Dad'»։ The Jewish Exponent։ ISSN 0021-6437
- ↑ 9,0 9,1 9,2 Maher Kevin (January 29, 2009)։ «Kat Dennings offers directors a touch of va-va-voom»։ The Times։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ June 15, 2011-ին։ արտագրուած է՝ January 29, 2009
- ↑ 10,0 10,1 Gross Dan (February 18, 2008)։ «Dan Gross: 'Charlie Bartlett' co-star Kat Dennings fond of Philly roots»։ Philadelphia Daily News։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ March 8, 2008-ին։ արտագրուած է՝ August 12, 2008
- ↑ «It's Evening in America»։ Vanity Fair: 153։ May 2012։ ISSN 0733-8899
- ↑ «Ch. 3 is wooing a familiar Philly face – Nancy Glass»։ The Philadelphia Inquirer։ December 16, 2002։ ISSN 0885-6613
- ↑ «Development Update: February 26»։ The Futon Critic։ February 26, 2004։ արտագրուած է՝ December 22, 2014
- ↑ «Development Update: November 3–5»։ The Futon Critic։ November 5, 2004։ արտագրուած է՝ December 22, 2014
- ↑ Gates Anita (October 8, 2004)։ «Lost Your Voice? Head West Young Woman»։ Նյու Յորք Թայմս։ արտագրուած է՝ December 22, 2014
- ↑ Lemire Christy (January 25, 2006)։ «'Big Momma's House 2' is a one-joke movie»։ Today։ արտագրուած է՝ December 21, 2014
|