Փլոմպիր
Փլոմպիր (ֆր. glace plombières ֆրանսական Փլոմպիր -լէ-Պէն քաղաքէն (ֆր. Plombières-les-Bains)), ֆրանսական սերով պաղպաղակ` պատրաստուած կաթէ կամ բարձր քանակութեամբ կաթի իւղ ունեցող սերէ, հաւկիթէ, համային յաւելումներէ (վանիլ, նուշի բնահիւթ, տուրմ, միրգեր, ընկոյզ): Հակառակ իր ֆրանսական ծագումին, փլոմպիր-պաղպաղակը աւելի շատ տարածուած է արեւմուտքի երկիրներուն մէջ:
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փլոմպիրը յայտնուեցաւ Նաբոլիոն Գ.-ի ժամանակ[1]: Փլոմպիրը շատ տարածուած էր Խորհրդային Միութեան տարածքին, թէեւ իւղայնութեան պակասին պատճառով փլոմպիրի պահանջը պակսեցաւ:
Պաղպաղակի տեսակները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պաղպաղակի տեսակներ | Վերնագիրի բնագիր |
---|---|
Կաթնային պաղպաղակ ոչ իւղային | 0-2 % |
Կաթնային պաղպաղակ դասական | 2,5-4 % |
Սերով պաղպաղակ իւղային | 8-10 % |
Պաղպաղակ-Փլոմպիր դասական | 12-13 % կաթնային իւղ |
Պաղպաղակ-Փլոմպիր իւղային | 15-20 % կաթնային իւղ |
Պաղպաղակը պէտք է համապատասխանէ հետեւեալ բնօրինակներուն.
- Փլոմպիրը պէտք է ըլլայ համասեռ, առանց սառէ բիւրեղներու
- Ջնարակը պէտք է ըլլայ համասեռ, առանց շաքարի եւ կակաոյի հատիկներու
- Ջնարակը պէտք չէ փշուր-փշուր դառնայ փաթեթաւորումը բանալէ ետք
- Ջնարակին եւ պաղպաղակին գոյները պէտք է տարբերին
Պաղպաղակը պէտք չէ ունենայ ճեղքուածքներ
Բաղադրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փլոմպիրի պատրաստման համար կ՛օգտագործուի կովի կաթ, խտացած եւ չոր սեր, կովի իւղ, հաւու ձու, սեր առանց իւղի, հատապտուղներ, սուրճ, քաքաօ, պտուղներ եւ այլն:
Իւղային փլոմպիրի բաղադրատոմս
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բաղադրութիւն՝ հաւկիթի դեղնուց` 4 հատ, սեռ(10%)` 200 մլ, սեռ (35%)` 500 մլ, շաքարի փոշի` 1 բաժակ, վանիլային շաքար` 1/8 թէյի դգալ:
Դեղնուցը խառնել մինչեւ սպիտակ դառնալը շաքարի փոշիի հետ եւ հետզհետէ լեցնել 10% սերը, լաւ խառնել, աւելցնել վանիլ եւ դնել մեղմ կրակի վրայ: Անընդհատ խառնել մինչեւ 75°С դառնալը: Քամել սերը մաղով եւ դնել սառնարան, ապա հարել 35% սերը մինչեւ անոր պինդ փրփուր դառնալը, որմէ ետք խառնել արդէն իսկ սառնարանը դրուած պաղպաղակին հետ եւ կրկին դնել սառնարան:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Каким быть первому российскому ГОСТу на мороженое?» — Статья из журнала «МиЗП» № 5/2001 г.
- ↑ "Проект ГОСТа Р «Мороженое молочное, сливочное и пломбир. Технические условия» — Статья из журнала «МиЗП» № 5/2003 г.
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ԳՕՍՏ 31457-2012. Կաթնային պաղպաղակ, սերով եւ փլոմպիր. Արդիւնաբերական պայմաններ.