Փիթըր Իբերացի
Կաղապար:Տեղեկաքարտ Սուրբ (աարեւմտահայերէն) Փիթըր Իբերացի (վրաց.՝ პეტრე იბერი, շուրջ 411—491), Մայումի եպիսկոպոս, Բեթղեհեմի վրացական առաջին վանքի հիմնադիրը։ Վրաց. ուղղափառ եկեղեցու կողմէն դասեր ստացած է սուրբերու շարքին մէջ։
Փիթըր Իբերիացին Վրաստանի Բոսմարիոս արքայի որդին է։ Կրած է Մուրուան (Մուրուանազ) անունը։ 423 թուականին որպէս քաղաքական պատանդ ուղարկուած է Կոստանդնուպոլիս, որտեղ փիլիսոփայական, աստուածաբանական, բժշկական կրթութիւն ստացած է Եւդոկիայ թագուհիի հովանաւորութեամբ։ Իր ուսուցիչ Միտրիդատի հետ ուխտագնացութեան կ'երթայ Երուսաղեմ, որտեղ վանական կը ձեռնադրուի եւ կը ստանայ Փիթըր անունը (իսկ Միտրիդատն կը ստանայ Եօհան անունը)։ Պաղեստինի մէջ ան զբաղուած է փիլիսոփայական-աստուածաբանական գործունեութեամբ, ինչպէս նաեւ բժշկութեամբ։ 430 թուականին Բեթղեհեմ ի մէջ հիմնադած է վրացական վանք եւ կոչած է «Վրացական վանք»: 445 թուականին դարձած է քահանայ, իսկ 452 թուականին մի քանի ամիս եղած է Մայումի եպիսկոպոս։ Հիմնադրած է եկեղեցի ու անձամբ ընդունած է հիւանդներուն մինչ այն ժամանակ, երբ քրիստօնեաներն այդտեղէն կը հեռանային տեղական կառաւարութեան կողմէն։ Փիթըր տեղափոխուած է Եգիպտոս, սակայն յետոյ վերադառձած է Մերձաւոր Արեւելք:
Միջնադարեան աղբիւրներու համաձայն՝ Փիթըր գրած է մէկ շարք աստուածաբանական երկեր եւ ունեցած է բազնաթիւ աշակերտներ, սակայն անոր անունով աշխատութիւնները չեն պահպանուած։ Շալուայ Նուցուբիձեի ու բելգիացի գիտնական Էռնեստ Հոնիգմանի առաջարկած վարկածի համաձայն՝ Փիթըր Իբերիացին է Դիոնիսիսոս Արեոպագի անունով յայտնի աշխատութիւնների հեղինակը[1]:
Երկար ժամանակ Փիթըր Իբերիացին Քաղկեդոնի ժողովի հակռակորդների շարքին մէջ էր։Այս հարցը կը մնայ վիճելի, թէ արդյօք ան ընդունեց Քաղկեդոնի ժողովի դրոյթները։ Ամէնայն դէպս, բաւական բարձր է անոր հաւանականութիւնը, որ ան, ինչպէս կայսրուհի Եւդոկիան, հաշտուած է Քաղկեդոնի ժողովի դրոյթներու կողմնակիցներուն հետ[2]:
Պահպանուած են Փիթըր Իբերացիի վարքի երկու տարբերակներ՝ սիրիական (նախապէս գրուած է անոր աշակերտ՝ Եօհան Ռուֆիի կողմէն Յունարէնով, թարգմանուած է VIII դարին) եւ վրացական, որ գրուած է Փիթըր Իբերացիի ժամանակակին Միտիլենայի եպիսկոպոս Զախար Ճարտասանի կողմէն եւ պահպանուած է XIII դարի ձեռագրերուն մէջ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Нуцубидзе Ш. Тайна Псевдо-Дионисия Ареопагита. — Тбилиси, 1942. Ernest Honigmann. Pierre l’Iberian et les écrits du Pseudo-Denys l’Aréopagite, Bruxelles, 1952 (русский перевод: Хонигман Э. Пётр Ивер и сочинения Псевдо-Дионисия Ареопагита // Труды Тбилисского ун-та, 1959. Т. 59.). Возражения против этой гипотезы см.: Византийский временник. М.; Л., 1956. Т. 8.
- ↑ «Peter the Iberian and Dionysius the Areopagite: Honigmann’s thesis revisited», Orientalia Christiana Periodica, 59 (1993), pp. 217—227.Denys l’Aréopagite / Pierre l’Ibère
Գրականութիուն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Хонигман Э. Петр Ивер и сочинения Псевдо-Дионисия Ареопагита // Труды Тбилисского ун-та, 1959. Т. 59.
- Нуцубидзе Ш. Петр Ивер и проблемы Ареопагитики. Тбилиси, 1957.
- Нуцубидзе Ш. Петр Ивер и античное философское наследие. Тбилиси, 1963.
- Нуцубидзе Т. Освоение античного философского наследия двумя великими грузинскими мыслителями Иоаннэ Лази и Петре Иберии // Власть и общество: История,Теория, Практика. 2011. Т.2. № 18. С.21-26.
- Horn, Cornelia; . John Rufus: The Lives of Peter the Iberian, Theodosius of Jerusalem, and the Monk Romanus. Phenix, Robert. 2008.Society of Biblical Literature. -464 с. ISBN 1-58983-200-0.
- Horn, Cornelia B. Asceticism And Christological Controversy in Fifth-century Palestine: The Career of Peter The Iberian. Oxford University Press, (2006). ISBN 0-19-927753-2.
- David Marshall Lang, "Peter the Iberian and His Biographers". Journal of Ecclesiastical History, vol. 2 (1951), pp 156–168.
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Мишель ван Эсбрук. «Петр Ивир и Дионисий Ареопагит: возвращаясь к тезису Хонигманна»
- B.Lourié ― Peter the Iberian and Dionysius the Areopagite: Honigmann — van Esbroeck‘s Thesis Revisited. // Scrinium 6 (2010)։ 143—212.