Փետրօ Անթոնիօ տէ Ալարքոն
սպ.՝ Pedro Antonio de Alarcón | |
---|---|
| |
Ծննդեան անուն | սպ.՝ Pedro Antonio Joaquín Melitón de Alarcón y Ariza |
Նաեւ յայտնի է իբրեւ | Pedro Antonio de Alarcón եւ Pedro A. de Alarcón |
Ծնած է | 10 Մարտ 1833[1][2][3][4][5][6][7][8][9] |
Ծննդավայր | Գուադիս, Գրանադա, Անտալուսիա, Սպանիա[10] |
Մահացած է | 19 Յուլիս 1891[11][12] (58 տարեկանին) |
Մահուան վայր | Մատրիտ, Սպանիա[4] |
Քաղաքացիութիւն | Կաղապար:Դրօշաւորում/Սպանիա |
Մայրենի լեզու | Սպաներէն[11] |
Ուսումնավայր | Գրանադայի համալսարան?[11] |
Տեսակ | վէպ եւ Թատրոն |
Մասնագիտութիւն | բանաստեղծ, գրող, լրագրող, քաղաքական գործիչ, դրամատուրգ եւ դիւանագէտ |
Վարած պաշտօններ | Սպանիոյ Խորհրդարանի Պատգամաւոր, Իսպանիայի սենատի անդամ? եւ դեսպան |
Անդամութիւն | Սպանական Թագաւորական Ակադեմիա |
Կուսակցութիւն | Liberal Union? |
Ստորագրութիւն |
Պետրօ Անթոնիօ տէ Ալարկոն ի Արիսա (սպ՝. Pedro Antonio de Alarcón y Ariza 10 Մարտ 1833[1][2][3][4][5][6][7][8][9], Գուատիս, Granada Province, Անտալուսիա, Սպանիա[3]- 19 Յուլիս 1891[4], Մատրիտ, Սպանիա), 19-րդ դարու սպանացի քաղաքական գործիչ եւ գրող, սպանական գրականութեան մէջ ռեալիստական ուղղութեան սկզբնաւորողներէն մէկը։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պետրօ Անթոնիօ տէ Ալարկոնը ծնած է 10 Մարտ 1833-ին, սպանական Գուատիքս քաղաքը, ազնուական ընտանիքէ: Ծնողները Սպանիոյ անկախութեան համար պատերազմին կորսնցուցած էին իրենց ամբողջ կարողութիւնը: Ցանկանալով, որ իրենց տղան հոգեւորական դառնայ, անոր ուսման դրած էին հայրենի քաղաքի հոգեւոր ճեմարանին մէջ։ Իր գիտելիքներու պաշարը համալրելու նպատակով Պետրօն կարճ ժամանակ մը յաճախած է նաեւ Գրանատայի համալսարան, ունկնդրած իրաւագիտութեան եւ փիլիսոփայութեան դասախօսութիւններ, բայց, հակառակ ծնողներու պնդումներուն, իր հոգու ձայնին ունկնդրելով՝ նախընտրած է զբաղուիլ գրական աշխատանքով: 1853-ին հրաժեշտ տուած է ծնողներուն ու մեկնած Քատիս՝ նպատակ ունենալով իր ապրուստը վաստկիլ ամսագրերէն մէկու խմբագրութեան աշխատելով[13]:1854-ին, երբ բռնկած է յեղափոխութիւնը, առանց տատանուելու եւ հապաղելու՝ մեկնած է Մատրիտ[14], որտեղ շատ կարճ ժամանակի մէջ եռանդուն, աշխոյժ, նուիրուած յեղափոխականի համբաւ ձեռք բերած է ու հասած բարձր դիրքի՝ դառնալով հակապուրպոնեան, ժողովրդավարական Colonia granadina-ի առաջնորդ[15]:
1859-ին Պետրօ Անթոնիօ տէ Ալարկոնը Օ՛ Տոննելի հրամանատարութեան ներքոյ մասնակցած է ափրիկեան ռազմարշաւին, 1863-ին ճանբորդած է Իտալիա ու Ֆրանսա, 1864-ին սպանական խորհրդարանի՝ Քորտեսի պատգամաւոր ընտրուած էլ իր հայրենի քաղաքէն՝ Գուատիքսէն, 1868-ին մասնակցած է վերստին բռնկուած յեղափոխական պայքարին եւ Ալքոլէի մերձակայքը տեղի ունեցած ճակատամարտին:
Ստեղծագործութիւնները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ալարկոնը հիանալի քնարերգու է (ընդ որուն՝ անոր բանաստեղծութիւններուն մէջ կը գէրիշխէ ռոմանտիկական ոգին), բայց նաեւ երգիծելու մեծ վարպետ է: Անոր ստեղծագործութիւններուն մէջ վառ կերպով արտայայտուած են հոգու ջերմութիւնը, անկեղծ, անմիջական բնականութիւնը, ժողովրդական ոգին: Առանձնապէս յաջողուած են կատակային ու երգիծական բնոյթի բանաստեղծութիւնները, ինչպէս նաեւ՝ արձակ գործերը: Անոր գրեթէ ողջ ստեղծագործութիւնը ենթակայական բնոյթ կը կրէ եւ որոշակի չափով ինքնակենսագրական է:
Հարկ է նշել, որ մինչեւ 1859 Ալարկոնը զանազան թերթերու ու ամսագրերու մէջ հրատարակած է միայն քաղաքական կամ գրականագիտական բովանդակութեամբ յօդուածներ, որոնցմէ մի քանին արժանացած են գրական հասարակութեան առանձնայատուկ ուշադրութեան եւ բուռն քննարկումներու հանդիսացած եի: 1860-ին Մատրիտի մէջ լոյս տեսած է անոր առաջին գիրքը՝ «Diario de un testigo de la guerra de Africa»-ն, որ մեծ յաջողութիւն ունեցած է եւ համբաւ ու փառք բերած հեղինակին: Բայց յաջորդաբար հրատարակուած՝ ճամբորդական նօթեր ամփոփող «De Madrid à Nàpoles», «La Alpujarra», «Viajes por España» գիրքերը առաջինի յաջողութիւնը, ցաւօք, չեն կրկնած:
Ինչ կը վերաբերի Ալարկոնի գեղարուեստական արձակին, պէտք է ըսել, որ անոր պատմուածքներու ու վիպակներու առաջին իսկ ժողովածուն, որ կը կրէր «Cantos, articulos y novelas» վերնագիրը, Սպանիոյ լաւագոյն վիպասաններէն մէկու համբաւին արժանացած է: Որպէս վիպասան՝ ան իր մէջ միաձուլած է սպանական գրականութեան հին վարպետներուն բնորոշ լաւագոյն յատկանիշները՝ հարուստ երեւակայութիւնը, նուրբ դիտողականութիւնը, հումօրը՝ ժամանակակից եւրոպացի զարգացած միտքի ու ճաշակի հետ մէկտեղուած: Անոր լաւագոյն ստեղծագործութիւնը կը համարուի «El sombrero de très picos» (1874 թ.) վէպը, որ գաւառական բարքերու փայլուն պատկեր մը կը ներկայացնէ՝ մատուցուած մեծ տաղանդով, սպանական իւրայատուկ գունագեղութեամբ: Յետագային Ալարկոնը գրած է եւս քանի մը վէպ, որոնք իր հայրենիքին մէջ մեծ յաջողութիւն վայելած են, սակայն Սպանիոյ սահմաններէն դուրս այնքան ալ բարձր չեն դասուիր: Խօսքը կը վերաբերի «El Escàndalo» (Մատրիտ, 1875 թ.), «La pródiga» (Մատրիտ, 1881 թ.), «El capitan Veneno» (Մատրիտ, 1881 թ.) վէպերուն, որոնցմէ առաջինը կրօնա-փիլիսոփայական բնոյթի գործ է եւ մամուլին մէջ հեղինակի վրայ բուռն յարձակումներու առիթ դարձած է[16][17]: Այս շարքի վէպերէն, բոլոր դէպքերուն, լաւագոյնը կը համարուի 1880-ին Մատրիտի մէջ լոյս ընծայուած «El niño de la bola»-ը:
Ալարկոնի քնարական ստեղծագործութիւնները ամփոփուած են «Poesias serias y humoristicas» ժողովածուին մէջ, իսկ գրաքննադատական ուսումներն ու սրամիտ ֆելիետօնները՝ «Amores y amorios» (Մատրիտ, 1875 թ.), «Cosas que fueron» (Մատրիտ, 1871 թ.), «Novelas cortas», «Juicios literanos y artisticos» (1883 թ.) ժողովածուներուն մէջ:
Թատրոնի համար Ալարկոնը գրած է ընդամէնը մէկ երկ՝ «El hijo prodigo» տրաման (1857 թ.), որու բեմադրութիւնը անոր չարամիտ ու չարակամ գրական հակառակորդներու ջանքերով մեծ աղմուկով տապալուած է, որմէ ետք ան այլեւս չէ փորձած իր ուժերը թատերգութեան մէջ։
1884-ին Պետրօ տէ Ալարկոնը հրատարակած է իր գրական կտակը՝ «Historia de mis libros»-ը, եւ այդուհետ ձեռքը այլեւս գրիչ չէ առած:
Մահացած է 19 Յուլիս 1891-ին, Մատրիտի մէջ[18]:
Շարժանկարի եւ երաժշտութեան մէջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ալարկոնի ստեղծագործութիւններու հիման վրայ նկարահանուած է երկու ֆիլմ՝ «Եռանկիւնաձեւ գլխարկը» (Իտալիա, ռեժիսոր՝ Մարիօ Քամերինի) եւ «Չքնաղ ջրաղացպանուհին» (Սպանիա/Ֆրանսա, դերերուն մէջ՝ Սոֆի Լորէն, Մարչելօ Մաստրոյեանի, Վիտտորիօ տէ Սիկա): «Եռանկիւնաձեւ գլխարկը» դրուած է նաեւ սպանացի անուանի երգահան Մանուէլ տէ Ֆալիայի նոյնանուն բեմարարի հիմքը:
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Antonio Lara Ramos, Pedro Antonio de Alarcón, Granada, Editorial Comares, 2001. ISBN 84-8444-320-5.
- Biografía de Pedro Antonio de Alarcón |prénom1=José Antonio |nom1=Molero}}
- Biografía del autor en la Universidad de Chile |prénom1=P. |nom1=Correa Rodríguez}}
- Pedro Antonio de Alarcón y El niño de la bola. Nadie es profeta en su tierra, pero la tierra identifica al hombre hasta su muerte |prénom1=Carmen Mª |nom1=Matías López |prénom2= Philippe |nom2=Campillo http://www.gibralfaro.uma.es/criticalit/pag_1417.htm}}
- El talento solitario de Pedro Antonio de Alarcón. Abordaje a la manera posterior a 1874 |prénom1=Ricardo R. |nom1=Laudato |url=http://pendientedemigracion.ucm.es/info/especulo/numero10/alarconc.html}}[permanent dead link]
- Héroe y sociedad. El tema del individuo superior en la literatura decimonónica |nom1=Aguirre Romero |prénom1=Joaquín Mª |éditeur= Espéculo |année=1996 |url=http://pendientedemigracion.ucm.es/info/especulo/numero3/heroe.htm}}[permanent dead link]
- Adaptaciones fílmicas a las obras de Pedro Antonio de Alarcón |url=http://www.alohacriticon.com/viajeliterario/article599.html |site=alohacriticon.com}}
- Alarcón y la guerra de África» |prénom1=Jesús |nom1=Menéndez Pérez |url=http://ecodetetuan.blogspot.com.es/2006/06/alarcon-y-la-guerra-de-africa-jesus.html}}
- Pedro Antonio de Alarcón, la voz del insigne novelista |prénom1=Francisco |nom1=Arias Solís |url=http://www.liceus.com/cgi-bin/ac/pu/Francisco_Arias_Alarcon.asp}}[permanent dead link]
- La idea de la ciudad en la literatura española del siglo XIX. Las ciudades españolas en la obra de Pedro Antonio de Alarcón (1833-1891) |prénom1=Pere |nom1=Sunyer Martin |url=http://www.cervantesvirtual.com/bib/bib_autor/pedroantonioalarcon/}}
- Կաղապար:ВТ-ЭСБЕ+
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 data.bnf.fr
- ↑ 2,0 2,1 [ Аларкон, Педро Антонио // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз—Ефрон, 1890. — Т. I. — С. 354–355.]
- ↑ 3,0 3,1 3,2 Shteyn A. Аларкон // Краткая литературная энциклопедия — Moscow: Советская энциклопедия, 1962. — Vol. 1.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 [ Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 39. — ISBN 978-2-221-06888-5]
- ↑ 5,0 5,1 [SNAC]
- ↑ 6,0 6,1 Encyclopædia Britannica
- ↑ 7,0 7,1 [International Music Score Library Project — 2006.]
- ↑ 8,0 8,1 [Internet Speculative Fiction Database — 1995.]
- ↑ 9,0 9,1 [ NooSFere author ID]
- ↑ Штейн А. Л. Аларкон // Краткая литературная энциклопедия — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 1.
- ↑ 11,0 11,1 11,2 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 39. — ISBN 978-2-221-06888-5
- ↑ Սերվանտեսի ինստիտուտ — 1991.
- ↑ «Alarcón, Pedro Antonio de»։ Volume 1
- ↑ «Biografía de Pedro Antonio de Alarcón - Pedro Antonio de Alarcón»։ www.cervantesvirtual.com
- ↑ |alarcon-y-ariza-pedro-antonio-de_%28Enciclopedia-Italiana%29/| accesso=23 maggio 2018}}</nowiki>
- ↑ le muse | editore=De Agostini | città=Novara | anno=1964 |volume=I |p=89}}</nowiki>
- ↑ «Presentación del portal Pedro Antonio de Alarcón - Pedro Antonio de Alarcón»։ www.cervantesvirtual.com
- ↑ Alarcón Pedro Antonio de (1943)։ Obras completas de D. Pedro A. de Alarcón։ Fax
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- http://www.cervantesvirtual.com/bib/bib_autor/pedroantonioalarcon/ |titre=Pedro Antonio de Alarcón |site=cervantesvirtual.com}}
- http://liverpool.metapress.com/content/q2u233888n592746/ |titre=Pedro Antonio de Alarcón |périodique=Bulletin of Hispanic Studies |éditeur=Liverpool University Press |ISSN=1475-3839 |issn2=1478-3398 |volume= 10 |numéro=39 |mois=7 |année=1933 |passage=136}}
- http://dialnet.unirioja.es/servlet/articulo?codigo=2801390 |titre=Ensayo sobre Pedro Antonio de Alarcón y su estilo |prénom1=Andrés |nom1=Soria Ortega |périodique=Boletín de la Real Academia Española |ISSN= 0210-4822 |tome= 31 |numéro=132 |année=1951 |passage=45-92}}
- Педро Антонио де Аларкон в Энциклопедии «Кругосвет»
- Obras digitalizadas de Pedro Antonio de Alarcón en la Biblioteca Digital Hispánica de la Biblioteca Nacional de España
- Portal dedicado a Pedro Antonio de Alarcón en la Biblioteca Virtual Miguel de Cervantes.
- Retrato Pedro Antonio Joaquín Melitón de Alarcón y Ariza
- Retrato Paulina Contreras Rodríguez. Dióscoro Puebla, (firmado 1869)
- Pedro Antonio de Alarcón: imágenes para la memoria y recuerdos de Almería, su colección de cartes de visite (Reseña)