Փաթրիք Տէմփսի
Փաթրիք Տէմբսի | |
---|---|
| |
Ծնած է | 13 Յունուար, 1966 |
Ծննդավայր | Լիւսթըն, Մէյն, ԱՄՆ[1] |
Քաղաքացիութիւն | Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Մայրենի լեզու | անգլերէն |
Մասնագիտութիւն |
Դերասան Ինքնաշարժի մրցող |
Ամուսին | Ճիլիըն Ֆինք[2][3] |
Երեխաներ | 3 |
Կայքէջ | patrickdempsey.com |
Փաթրիք Կէլըն Տէմփսի[4] (անգլերէն՝ Patrick Galen Dempsey, ծնած 13 Յունուար, 1966, Լիւսթըն, Մէյն, ԱՄՆ[1])[5] Ամերիկացի դերասան մըն է, ինչպէս նաեւ ինքնաշարժի մրցող: Ամէնէն շատ ճանչցուած է իր Դկ. Տէրըք Շէփըրտ դերով American Broadcasting Company կայանի բժշկական տրամա Grey's Anatomy հեռուստաշարին մէջ։ Ան երբ նոր 20 տարեկան էր, սկսած էր արդէն ֆիլմերու մէջ գլխաւոր դերեր ստանցնել, ինչպէս հետեւեալ ֆիլմերուն մէջ՝ Can't Buy Me Love (1987) and Loverboy (1989): 1990ական թուականներուն, իր դերերը փոքր դերեր եղած են, ինչպէս Outbreak (1995) ֆիլմին մէջ, սակայն անակնկալօրէն հռչակ կը շահի երբ Sweet Home Alabama (2002) ֆիլմը, որուն մէջ ինք դեր ունէր, հսկաօրէն հռչակ կը գտնէ:Իր ֆիլմերէն են նաեւ՝ Enchanted (2007), Made of Honor (2008), Valentine's Day (2010), Flypaper (2011), Freedom Writers (2007) եւ Transformers: Dark of the Moon (2011):
Վաղ Կեանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տէմբսի ծնած է Լուինսթըն, Մէյն, ԱՄՆ[5], եւ մեծցած է Թըրնըր, Մէյնի եւ Պաքֆիլտ, Մէյնի շրջաններուն մէջ։ Ունի 2 քոյրեր: Մայրը՝ Ամանտա Քասըն[6][7] դպրոցական հաշուապահ էր, եւ իր հայրը, Ուիլիըմ, ապահովագրական ծրագիրներու առեւտրական է[5][8][9]:
Ան յաճախած է Buckfield High School եւ St. Dominic Regional High School դպրոցները[10]:
Իր պատաներկան տարիներուն ան կը մասնակցէր ձեռնածութեան (juggling) մրցումներու: 1981-ին ներկայացաւ երկրորդ International Jugglers' Association կազմակերպութեան կազմակերպած ախոյանութեան մէջ փոքրերու բաժամունքին մէջ, ուր Անթոնի Կաթոն առաջին էր, աշխարհի ամէնէն գիտցուած ձեռնածուն[11]:
Տէմբսին ախտաճանաչուած է դժընթերցումով երբ ան 12 տարեկան էր։ Պարպա Ուալթըրզի հետ հարցազրոյցի մը ժամանակ 2008-ին, ան կը հաստատէ, թէ իր այդ հիւանդութիւնն է, որ ստեղծեց այսօրուայ Փաթրիքը[12]:
Ասպարեզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վաղ Ասպարեզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տէմբսիի տաղանդը յայտնաբերուեցաւ երբ ան փորձեց դեր մը ստանցնէ Torch Song Trilogy թատերական ներկայացման մէջ։ Իր փորձը յաջող ընփացաւ եւ ան յաջորդող ամիսները արտադրման ընկերութեան հետ նահանգէ նահանգ պտտելով ներկայացումներու համար: Այս սկիզբն էր իր ասպարեզին, որմէ անմիջապէս ետք Brighton Beach Memoirs թատերական ներկայացման մէջ իբրեւ գլխաւոր դերասանը, որ բեմադրուած է Ճին Սաքսի կողմէ: Ան նաեւ գլխաւոր դերեր ունեցած է թատերական On Golden Pond տարբեր ներկայացումներուն մէջ, Maine Acting Company ընկերութեան աջակցութեամբ, եւ իբրեւ Թիմի, 1990-ին, The Subject Was Roses ներկայացման մէջ Ճոն Մահոնիի եւ Տանա Իվիի հետ Roundabout Theatre թատերասրահին մէջ, Նիւ Եորք:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Taylor Andy։ «5 Famous People You Didn't Know Have Ties to East Texas»։ Tyler, Texas: KNUE-FM։ արտագրուած է՝ 20 August 2014
- ↑ Lee Esther։ «Patrick Dempsey, Estranged Wife Jillian Dempsey Are " Trying to Be a Couple Again"»։ արտագրուած է՝ 10 November 2015
- ↑ http://www.standard.co.uk/lifestyle/esmagazine/patrick-dempsey-on-bridget-jones-and-life-after-grey-s-anatomy-a3249391.html
- ↑ «Patrick Dempsey»։ TVGuide.com։ արխիւացուած բնօրինակէն January 25, 2015-ին։ արտագրուած է՝ January 25, 2015։ «...in a case of life imitating art, the rising star married actress Rocky Parker when he was 21 and she was 48. (The union ended in divorce seven years later.)»
- ↑ 5,0 5,1 5,2 «Patrick Dempsey profile at»։ FilmReference.com։ արխիւացուած բնօրինակէն October 25, 2014-ին։ արտագրուած է՝ January 26, 2015
- ↑ «Amanda Dempsey dies»։ DailyEntertainmentNews.com։ March 26, 2014։ արխիւացուած բնօրինակէն March 28, 2014-ին։ արտագրուած է՝ March 26, 2014
- ↑ «Obituary for Amanda Dempsey»։ Pinette Dillingham & Lynch Funeral Home & Cremation Service։ արխիւացուած բնօրինակէն October 26, 2014-ին։ արտագրուած է՝ January 25, 2015
- ↑ Shoard Catherine (November 25, 2007)։ «Patrick Dempsey: the Doctor is in»։ The Daily Telegraph (London, UK)
- ↑ Van Gelder Lawrence (October 2, 1987)։ «New Faces: Patrick Dempsey, 2 Films, 2 Looks»։ The New York Times
- ↑ «About: Patrick Dempsey»։ The Dempsey Challenge։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ August 4, 2010-ին։ արտագրուած է՝ 2011-01-18
- ↑ 1981 Juniors Championship of the International Jugglers' Association (IJA) website Archived 2017-12-13 at the Wayback Machine.; accessed March 6, 2015.
- ↑ «[[:Կաղապար:-']]Grey's Anatomy's' Dempsey has dyslexia»։ MSN