Ցեխի Ֆութպոլ
Արտաքին տեսք
Ցեխի Ֆութպոլ կամ ճահճային ֆութպոլ։ Ճահճային ֆութպոլի հիմնադիրը եղած է դահուկորդ Էսա Ռոմպայնենը։
Այս մարզաձեւին ամէնամեայ ախոյեանութիւնը տեղի կ'ունենայ ֆիննական Հիւրունսալմի գիւղին մէջ[1]։
Չինացիները կը նախընտրեն այս խրթին եւ աղտոտ ֆութպոլի խաղը: Փեքինի Եուէթան դաշտին մէջ, ամէն տարի տեղի կ'ունենայ ցեխի ֆութպոլի ախոյեանութիւնը[2]:
Խաղին կանոնները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անոր օրէնքները քիչ մը տարբեր են պարզ ֆութպոլի խաղի օրէնքներէն.
- Իւրաքանչիւր խումբ կազմուած է 6 մարզիկէ (5 խաղացող եւ 1 դարպասապահ):
- Փենալթի եւ սահմաններէն դուրս գնդակի օրէնք գոյութիւն չունի:
- Խաղի ընթացքին կարելի չէ մարզակօշիկները փոխել:
- Խաղադաշտին չափերը 60×35 մեթր կ'ըլլան:
- Խաղին տեւողութիւնը 13 վայրկեան է, 2 խաղակէս:
- Փոխարինումները կը կատարուին առանց խաղի դադարի։