Տօն Ասկարեան
Տօն Ասկարեան | |
---|---|
Ծնած է | 10 Յուլիս 1949 |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ազրպէյճանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Մահացած է | 6 Հոկտեմբեր 2018[1] (69 տարեկանին) |
Մահուան վայր | Պերլին, Գերմանիա |
Մասնագիտութիւն | հեղինակ, ժապաւէն արտադրող, ժապաւէնի բեմադրիչ, կինոքննադատ, բեմադրիչ |
Կայքէջ | don-askarian.com |
Տօն Ասկարեան (10 Յուլիս 1949, Ստեփանակերտ, Ազրպէյճանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն - 6 Հոկտեմբեր 2018[1], Պերլին, Գերմանիա), շարժապատկերի արցախցի բեմադրիչ եւ լուսանկարիչ։ Արցախցի քանդակագործ, գեղանկարիչ Ռոբերտ Ասկարեանին եղբայրը:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տօն ծնած է 1949-ին, Ստեփանակերտի մէջ: 1967-էն սկսեալ ան Մոսկուայի մէջ դասաւանդած է պատմութիւն եւ արուեստ, եղած է բեմադրիչի օգնական, շարժապատկերներու քննադատ։ Ան աշակերտը եղած է Անտրէ Թարքովսքիի: 1973-ին աւարտած է Մոսկուայի մանկավարժական համալսարանը:
1975-1977 աքսորուած է Սիպերիա՝ խորհրդային բանակին ծառայելէ հրաժարելուն համար, իսկ 1978-ին, ԽՍՀՄ-էն արտաքսուած է Արեւմտեան Գերմանիա, ուր կնոջ՝ Մարգարիտի հետ հիմնած է «Մարգարիտ Ոսկանեան» շարժապատկերի ընկերութիւնը:
Հայաստանի անկախացումէն ետք ան վերադարձած է հայրենիք եւ սկսած բեմադրելու շարժապատկերներ:
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ասկարեանի շարժապատկերները ցուցադրուած են աշխարհի զանազան երկիրներու հեղինակաւոր ընկերութիւններու կողմէ՝ ARD, WDR, ZDF, Channel 4, 3 sat, Arte եւ այլն:
Ան «Վտանգաւոր Լոյս» խորագիրով գիրքին հեղինակն է: Լուսանկարներու անհատական ցուցահանդէս ունեցած էր Երեւանի «Նարեկացի» արուեստի կեդրոնին մէջ, ուր ներկայացուած էին 1969-էն սկսեալ Հայաստանի, Պերլինի, Կիւլիստանի եւ շատ այլ վայրերու մէջ իր կատարած գործերը:
Անհատական ցուցահանդէսներ ունեցած է Թոքիոյի, Պերլինի, Փոթստամի եւ Երեւանի մէջ:
Ասկարեանի առաւել յայտնի գործերէն են[2][3]․
- «Արջը» (1984),
- «Կոմիտաս» (1988),
- «Լեռնային Ղարաբաղ» (1988, ցուցադրուած է գերմանական պատկերասփիւռէն),
- «Աւետիք» (1992),
- «Փարաջանով» (1998),
- «Հին Հռոմէական Ճանապարհին» (2001),
- «Արարատ. 14 Տեսանկիւն» (2007) եւ «Հայրիկ» (2008) շարժապատկերները:
Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ասկարեան շարժապատկերի միջազգային բազմաթիւ մրցանակներու դափնեկիր է
- Վենետիկի փառատօն՝ 6 մետալ («Կոմիտաս» շարժապատկերին համար),
- «Ոսկէ Տեսախցիկ»՝ «Միջազգային ԱՐՏ փառատօնի վաստակի համար» եւ այլ մրցանակներ:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.ankakh.com/article/104997/mahatsyel-e-kinvorryejisvor--lusankarich-dvon-askaryane
- ↑ «Don Askarian»։ IFFR (Անգլերէն)։ 2015-09-04։ արտագրուած է՝ 2020-05-19
- ↑ «Don Askarian»։ BFI (Անգլերէն)։ արտագրուած է՝ 2020-05-19