Տոսփաթիս
Տոսփաթի | |
---|---|
Տոսփաթի գետը, Փոթամի գիւղին մօտ | |
Բնութագիր | |
Երկայնք | 110 քմ |
Աւազանի մակերես |
(130քլ² Յունաստան) 633,5 քմ2 |
Ջրահոսք | |
Ակունք | Արեւմտեան Ռոտոփի, Պուլկարիա |
Գետաբերան | Նեսթոս |
Տեղակայում | |
Երկիր | Պուլկարիա, Յունաստան |
Տոսփաթիս (յուն․՝ Δοσπάτης կամ Δεσπάτης), Մակեդոնիոյ գետ։ Կը բխի արեւմտեան Ռոտոփիէն, Պուլկարիա, ապա դէպի հարաւ հոսելով կը թափի Նեսթոս գետին մէջ (հիւսիսային Յունաստան) Փոթամի գիւղին մօտ։
Տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ակունք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տոսփաթիս գետը կը բխի արեւմտեան Ռոտոփի լեռնաշղթայէն, 1643մ․ բարձրութեան վրայ (Փազարչիք նահանգ, Պուլկարիա)։
Հոսք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պուլկարիոյ մէջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կը հոսի դէպի հարաւ եւ կը յանգի Տեսփաթի արհեստական լիճին մէջ, ուր ամբարտակ մը կառուցուած է։ Անկէ կը շարունակէ հոսքը դէպի հարաւ-արեւելք եւ կը հասնի Յունաստանի եւ Պուլկարիոյ սահմանագիծին։ Մօտաւորապէս 3 քլ․ կը կազմէ յունապուլկարական սահմանը։
Յունաստանի մէջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յունաստան մտնելով գետը իր աջ ափէն կ՛եզերէ Սիմիտա անտառին Ազգային Պուրակը (Էլաթիա լեռ)։ Յունաստան կը մտնէ՝ Տրամայի Շրջանային Միաւոր, Քաթօ Նեւրոքոփիին քաղաքապետութիւն, ուրկէ Տելթա անբնակ բնակավայրին արեւելքէն անցնելով Փոթամի գիւղին արեւմտեան կողմը կը հասնի, ուր Փոթամի եւ Միքրոքլիսուրա գիւղերուն միջեւ, կը թափի Նեսթոս գետին մէջ։
Գետին մասին
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տոսփաթիս Նեսթոս գետին գլխաւոր եւ մեծագոյն հարկատուն է։ Երկարութիւնն է 110քլ․՝ 89քլ․ Պուլկարիոյ մէջ եւ 21քլ․ Յունաստանի մէջ։
Բուսականութիւն եւ ձկնաշխարհ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տոսփաթիս, որպէս լեռնային գետ, իւրայատուկ է իր բուսախիտ գետեզերքներով եւ մարգագետիններով։
Գետին ջուրերը կը հիւրասիրեն բազմաթիւ ձուկի տեսակներ, ինչպէս օրինակ՝ «Սթրիմոնեան պրիանա» (Barbus strumicae), Թրակեան արքայական տափագլուխ (Squalius orpheus), կարմրափետուր (τσιρόνι կամ κοκκινοφτέρα - Rutilus rutilus), «փերքա», «սքուպուզի» (Chondrostoma vardarensis), Թրակեան ասեղնակ (Θρακοβελονίτσα), կարմրափետուրիկ (τσιρονάκι - Alburnoides bipunctatus), մրմունջիկ (μουρμουρίτσα - Rhodeus amarus) եւ մակետոնական վայրի «փեսթրոֆա» (μακεδονική πέστροφα - Salmo macedonicus)։