Jump to content

Տոմինիք Ֆայք

Տոմինիք Ֆայք
անգլերէն՝ Dominic Fike
Ծննդեան անուն անգլերէն՝ Dominic David Fike
Նաեւ յայտնի է իբրեւ Dom
Ծնած է 30 Դեկտեմբեր 1995(1995-12-30) (30 տարեկան)
Ծննդավայր Նեյփլս, Քոլիեր շրջան, Ֆլորիտա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Քաղաքացիութիւն  Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Ազգութիւն Ափրիկեցի-ամերիկացի[1], Filipino Americans?[1] և Haitian Americans?[1]
Ուսումնավայր Naples High School? և Estero High School?
Տեսակ ալտերնատիվ հիփ հոփ?, էմո ռոք?, Փոփ ռոք, ալտերնատիվ ռոք?, ինդի փոփ?, ինդի ռոք? և ռոք
Մասնագիտութիւն Հեղինակ ու կատարող և դերասան
Կայքէջ dominicfike.com(անգլերէն)
Ստորագրութիւն

Տոմինիք Տէյվիտ Ֆայք (անգլ.՝ Dominic David Fike, 30 Դեկտեմբեր 1995(1995-12-30), Նեյփլս, Քոլիեր շրջան, Ֆլորիտա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), Ամերիկացի երգիչ, երգահան, երաժիշտ եւ դերասան է: Ծնած է Նէյփըլզ, Ֆլորիտա, ԱՄՆ, եւ սորված է կիթառ նուագել 10 տարեկանին: Ան դարձաւ հանրածանօթ եւ SoundCloud հարթակին վրայ քանի մը երգեր հրապարակեց: Don't Forget About Me, Demos ալպոմը հրապարակելէ ետք, Columbia Records ընկերութեան հովանաւորթիւնը վայելելու սկսաւ:


Ֆայքին 3 Nights երգը հասաւ առաջին 10 երգերու ցանկին վրայ քանի մը երկիրներու մէջ: Ան յետոյ գործակցեցաւ Brockhampton երգչախումբին եւ Հալզի երկգչուհիին հետ: 2020 թուականի Յունիսին, ան հրապարակեց իր «Chicken Tenders» երգը, իսկ Յուլիսին ալ «Politics & Violence» երգը: Ֆայքին առաջին What Could Possibly Go Wrong ալպոմը հրապարակուած էր նոյն ամսուան մէջ: Ալպոմը առաջին 50 ալպոմներու ցանկին վրայ էր քանի մը երկիրներու մէջ, ինչպէս ԱՄՆ եւ Աւստրալիա:[2]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]