Տոլորես Օ'Րիորտան

Jump to navigation Jump to search
Տոլորես Օ'Րիորտան
Dolores O'Riordan performing in May 2012.jpg
Հիմնական տվեալներ
Ծննդեան անուն անգլերէն՝ Dolores Mary Eileen O'Riordan
Ծնած է 6 Սեպտեմբեր 1971(1971-09-06)[1][2]
Ballybricken, Լիմերիկ[1]
Երկիր Flag of Ireland.svg Իրլանտա
Մահացած է 15 Յունուար 2018(2018-01-15)[3][2] (46 տարեկանում)
Լոնտոն, Միացեալ Թագաւորութիւն[4][2]
Ժանրեր ալտերնատիվ ռոք, ինդի ռոք, Փոսթ-գրանջ եւ Կելտական ռոք
Մասնագիտութիւն երաժիշտ, Հեղինակ ու կատարող, կիթառահար, երգչուհի
Երգչաձայն մեցցո-սոպրանո[2]
Գործիքներ վոկալ[2]
Լեյբլ Ինտերսքոպ Ռեքորդս, Sanctuary Records, Cooking Vinyl եւ Rounder Records
Անդամակցութիուն The Cranberries եւ D.A.R.K.
Ցանցային կայք cranberries.com/site/
Ստորագրություն
Ստորագրություն

Տոլորես Մերի Այլին Օ’Րիորտան (անգլերէն՝ Dolores Mary Eileen O’Riordan, 6 Սեպտեմբեր 1971-15 Յունուար 2018[5]), իրլանտացի երգչուհի եւ երգահան, The Cranberries եւ D.A.R.K. րոք խումբերու երգչուհի

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Վաղ Տարիներ (1971—1990)[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է ոչ հարուստ ագարակատէրեր Թերէնս Օ’Րիորտանի եւ Այլին Կրինսմիթի ընտանիքին մէջ Լիմերիքի արուարձանին մէջ, Իրլանտա։ Եօթ զաւակներէն կրտսերն էր։ Տոլորեսը հինգ եղբայր ունէր՝ Թերէնս, Պրէնտըն, Տանըլ, Փիճէյ, Ճոզէֆ եւ մեկ քոյր՝ Էնճելա անուներով։ Մանուկ ատենը երգած է եկեղեցիին երգչախումբին մէջ։ Հինգ տարեկանէն նուագած է դաշնամուր եւ շւի, 17 տարեկանէն՝ կիթառ։ Տիրապետած է քանի մը լեզուներ՝ անգլերէն, իռլանտերէն, ֆրանսերէն։

The Cranberries[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1990 թուականին միացած է The Cranberries Saw Us խումբին, որը յետագային փոխած է անունը՝ դառնալով The Cranberries։ Տոլորէսը խումբին մէջ զբաղեցուցած է վոքալիստի տեղը։

The Cranberries խումբի Zombie երգը արտացոլած էր անոր երազանքը՝ իրլանտացի ժողովուրդը տեսնել կրած ցաւերեւ յանդեպ կարեկցանքով տոգորված խաղաղ վիճակի վերադարձած:

Տոլորես Օ’Րիորտանը 2010 թուականին

Մասնակցած է տարբեր խումբերու եւ կատարողներու երգերու ձայնագրմանը՝ Moose (1992), Touch of Oliver (1993), Ճա Ուոպլ՝ «The Sun Does Rise» (1994): Սա երգի հիման վրայ տեսահոլովակ մը նկարուած է, ուր Տոլորէսը ձիւնաճերմակ կեղծամով է եւ նստած, ինչը մարզական վնասուածքէն ոտքի կոտրուածքի արդիւնք էր լերներուն դահուկավարելու պատճառաւ։ 1995 թուականին մասնակցած է Լուչանո Փաւարոթիի համերգին՝ անոր հետ երգելով «Ave Maria» երգը, իսկ Սայմըն Լէ Պոնի հետ կատարած է «Linger» երգը, մասնակցած է Nessun Dorma հիմնի կատարմանը, որը համերգի վերջին երգած են բոլոր մասնակիցները։

D.A.R.K.-ի Երգչուհի[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2014 թուականի Ապրիլին որպէս երգչուհի եւ երգահան ամերիկեան Jetlag NYC ռոք խումբին միացած է, որ ձեւաւորած էին 2009 թուականին The Smiths խումբի նախկին պասիստ Էնտի Ռուրքին եւ տիճէյ Օլէ Քորեթսքին։ 2016 թուականին խումբը D.A.R.K. անուանակոչուած է եւ իր առաջին «Science Agrees» ալպիմը թողարկած է։

Անձնական Կեանք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1994 թուականի Յուլիս 18-ին Օ’Րիորտանն ամուսնացած է Duran Duran խումբի նախկին հիւրախաղային մենեճըր Տոն Բեորթընի հետ, որմէ բաժնուած է 2014 թուականին[6]։ Զոյգն ունեցած է երեք զաւակներ՝ տղա՝ Թէյլըր Պաքսթեր Պեորթոնը (ծն. 23.11.1997) եւ երկու աղջիկ՝ Մոլլի Լի Պեորթընը (27.01.2001) եւ Տաքոթ Ռէյն Պեորթընը (10.04.2005)։

Բնակած է Հոութ, Իրլանտա, սեպհականութիւն ունեցած է Քանատային եւ Սպանիոյ մէջ։

Դէպք Շանոնի Օդակայանին Մէջ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2014 թուականի Նոյեմբեր 10-ին Օ’Րիորտանը ձերբակալուած է Շանոնի Ճոն Քենետիի անուան օդակայանին Aer Lingus-ի թռիչքէն առաջ[7]։ Յետագային երգչուհիին ներկայացուած է մեղադրանք երեք կետով՝ օդակայանի ոստիկանական երեք աշխատակիցներուն վրայ յարձակման համար[8]։ 2016 թուականի Յունուար 20-ին կայացած դատական քննութեան արդիւնքին որոշուեցաւ դատավճիռի ժամկետը՝ 2016 թուականի Փետրուար 24[9][10]. անոր պատիժը դիտարկուած էր ազատազրկում մինչեւ վեց ամիս կամ մինչեւ 1850 եւրոյի տուգանք[11]։ Փետրուար 24-ին կայացած նիստին Օ’Րիորտանը պարտաւորուեցաւ վճարել 6000 եւրոյի տուգանք յօգուտ կարիքաւորներու[12]՝ ճանչուելով քրէօրէն անմեղ, ատկէ բացի՝ դատարանը ճանչցաւ, որ տեղի ունեցածի ատենը ան կը տառապէր հոգեբանական խանգարումով[12]։

Մահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հանկարծամահ եղած է 2018 թուականի Յունուար 15-ին Լոնտոն, ուր ժամանած էր նոր երգի ձայնագրման համար[13]։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 Գերմանիոյ Ազգային Գրադարան, Բեռլինի պետական գրադարան, Բավարիական պետական գրադարան եւ ուրիշներ Record #13551939X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Dolores O’Riordan: Singer-songwriter whose voice bled raw emotions // The Irish Times — 2018.
  3. https://www.rte.ie/news/ireland/2018/0115/933526-dolores-oriordan/
  4. http://www.independent.co.uk/arts-entertainment/music/news/dolores-oriordan-dead-cranberries-age-singer-frontwoman-cause-of-death-a8160581.html
  5. Քանպերիի Երգչուհի Տոլորես Օ’Րիորտանի Մահն Անբացատրելի է (անգլերէն)
  6. Fitzgerald A. (13 ноября 2014)։ «EXCLUSIVE: Dolores O’Riordan distressed over marriage split - mother» (անգլերեն)։ Limerick Leader։ արտագրուած է՝ 2015-08-09 
  7. «Former Cranberries singer Dolores O’Riordan arrested over plane assault» (անգլերեն)։ The Guardian։ 10 ноября 2014 
  8. Deegan G. (28 августа 2015)։ «Dolores O’Riordan summonsed to court over alleged assault» (անգլերեն)։ The Irish Times։ արտագրուած է՝ 2016-01-17 
  9. «Cranberries singer Dolores O’Riordan to be sentenced after head-butting police officer in alleged "air rage" incident» (անգլերեն)։ The Daily Mirror։ 20 января 2016։ արտագրուած է՝ 2016-01-20 
  10. «Dolores O’Riordan to learn fate next month» (անգլերեն)։ Raidió Teilifís Éireann։ 20 января 2016։ արտագրուած է՝ 2016-01-20 
  11. Deegan G. (16 декабря 2015)։ «Cranberries star Dolores O’Riordan claimed garda grabbed her breast and sexually assaulted her, court hears» (անգլերեն)։ Irish Independent։ արտագրուած է՝ 2016-01-17 
  12. 12,0 12,1 Gordon Deegan (24 февраля 2016)։ «Dolores O’Riordan told to pay €6,000 over ‘air rage’ incident» (անգլերեն)։ The Irish Times։ արտագրուած է՝ 2016-02-25 
  13. Քանպերիի Երգչուհի Տոլորէս Օ’Րիորտանը Մեռած է 46 Տարեկանին (անգլերէն)