Տմիթրի Կեսայեանց
Տմիթրի Կեսայեանց | |
---|---|
Պատկեր:Dima kesayants-dir.jpg | |
Ծնած է | 18 Յունիս, 1931 |
Ծննդավայր | Երեւան, Հայաստան |
Մահացած է | 1 Յունուար, 2001 |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն | Հայաստան |
Ազգութիւն | Հայաստան |
Ուսումնավայր | Մոսկուայի Գերասիմովի անուան շարժապատկերի հիմնարկ |
Մասնագիտութիւն | Կինոբեմադրիչ, սենարիստ |
Տմիթրի Գագիկի Կեսաեանց (18 Յունիս, 1931, Երեւան, Հայաստան - 1 Յունուար, 2001, Երեւան, ՀՀ), հայ կինոբեմադրիչ, սցենարիստ, փաստագրական, կարճատեւ, երկարատեւ եւ այլ ժանրերու ֆիլմերու հեղինակ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տմիթրի Կեսաեանց, ծնած է 1931 թուականին Երեւանի մէջ՝ Կարսէն արտագաղթած ազնուականներու ընտանիքի մէջ։ Հօր կողմի նախնիները ստիպուած էին իրենց իրական Բագրատունի ազգանունը փոխել Կեսաեանցի, որպէսզի խուսափին պոլշեւիկներու ճնշումներէն։ Այնուամենայնիւ ԽՍՀՄ ներքին գործերու ժողովրդական կոմիսարիատը (ՆԳԺԿ) իմացաւ ընտանիքի ազնուական արմատներուն մասին եւ երբ Տմիթրին 12 տարեկան էր, ընտանիքը աքսորուեցաւ Սիպիր։ 1949 թուականին Կեսաեանցը վերադարձաւ Հայաստան։ Աքսորի դժուար ժամանակաշրջանին նուիրուած է Կեսաեանցի վերջին սցենարը՝ «Աստծոյ պատիժը», որուն հիման վրայ այդպէս ալ ֆիլմ չնկարահանուեցաւ։
1950 թուականին Տմիթրի Կեսաեանցը աւարտեց մանկավարժական ուսումնարանը, իսկ 1954 թուականին դարձաւ Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան։ 1957 թուականին ընդունուեցաւ ՎԳԻԿ-ի բեմադրիչի բաժինը՝ Գրիգորի Կոզինցեւի արուեստանոց։ Հիմնարկը աւարտելէ ետք վերադարձաւ Երեւան եւ մինչեւ կեանքի վերջը աշխատեցաւ Հայֆիլմ կինոստուդիայի մէջ, ինչպէս նաեւ կը դասաւանդէր Երեւանի Խ․ Աբովեանի անուան պետական մանկավարժական հիմնարկին մէջ։
Ասպարէզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կեսաեանցի առաջին իսկ ֆիլմերը բախեցան խորհրդային սուր գրաքննութեան։ «Ինքնաշարժը» կարճամետրաժ ֆիլմը խիստ կրճատուեցաւ եւ արդիւնքի չցուցադրուեցաւ։ Յաջորդ՝ «Մարդն Օլիմպոսէն» ֆիլմը, ցուցադրուեցաւ սահմանափակ թիւով կինոթատրոններու մէջ։ Տարիներ շարունակ գրաքննութիւնը կը մերժէր անոր սցենարները եւ ֆիլմերը։ Սակայն հակառակ անոր մասնագիտական բոլոր դժուարութիւններուն՝ Կեսաեանցին յաջողեցաւ նկարահանել շարք մը ֆիլմեր, որոնք դասուեցան հայկական կինեմատոգրաֆի դասական գործերու շարքին։ Անոնց թիցին մէջ էին՝ «Տէրն ու ծառան» (1962), «Զինուորն ու փիղը» (1978), «Տանիքի ինքնաշարժը» (1980), «Հեծեալը, որուն կ՝ըսպասեն» (1984), «Անիծուածները» (1991)։ Վերջին ֆիլմը հայկական կինեմատոգրաֆի պատմութեան մէջ դարձաւ ամենադիտուածը։
Յիշատակ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 2011 թուականին Տմիթրի Կեսաեանցի 80-ամեակը հանդիսաւոր նշուեցաւ Երեւանի միջազգային «Ոսկէ ծիրան» կինոփառատոնին մէջ անոր ֆիլմերու ցուցադրմամբ, ինչպէս նաեւ «Կինոաշուն» փառատոնի շրջանակներուն մէջ հոբելեանական երեկոյի կազմակերպմամբ[1]։
- Մէկ տարի ետք, «Կինոաշուն 2012» փառատոնի ժամանակ ներկայացուեցան գիրքեր՝ նուիրուած Դ․ Կեսաեանցին[2]։
- 2013 թուականին կինոբեմադրիչ Ալէն Մենուան, որ ժամանակին սորուած էր Դ․ Կեսաեանցի մօտ, նկարահանեց «Տմիթրի Կեսաեանց․ Առաջին ծանոթութիւնը․․․» փաստագրական ֆիլմը[3]։
Ֆիլմագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բեմադրիչ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տարեթիւ | Ֆիլմ |
---|---|
1962 | Տէրն ու ծառան |
1964 | Երեւանի ատոմային կեդրոնը |
1966 | Ինքնաշարժ |
1967 | Բարի լոյս |
1968 | Իմ հարազատ քաղաք |
1969 | Չախ-Չախ թագաւորը |
1969 | Սիրոյ խոստովանութիւն |
1970 | Կրակոց սահմանի վրա |
1972 | Հաւերժութեան երգը |
1974 | Մարդն «Օլիմպոսէն» |
1975 | Ներշնչանք |
1977 | Զինուորն ու փիղը |
1980 | Մեր պապերու քայլերգը |
1983 | Հրդեհ |
1984 | Հեծեալը, որուն կ՝ըսպասէին |
1987 | Պատրանք |
1991 | Անիծուածները |
1993 | Աղետ |
1995 | Հաղթանակի օրը |
Սենարիստ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տարեթիւ | Ֆիլմ |
---|---|
1993 | Աղետ |
1984 | Հեծեալը, որուն կ՝ըսպասէին |
1980 | Տանիքի ինքնաշարժը |
1977 | Զինուորն ու փիղը |
1975 | Ներշնչանք |
1969 | Չախ-Չախ թագաւորը |
1966 | Ինքնաշարժը |
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Ереван станет большим кинотеатром – в Армении стартует «Киноосень-2011»
- ↑ «Фестиваль армянского кино «Киноосень 2012» откроется показом звукового худфильма»։ «Кофемолка»։ 2012-09-28։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-03-04-ին
- ↑ «Л. Варданян. Армянское кино: производство документальных, игровых и короткометражных фильмов (50-80 годы)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-12-04-ին։ արտագրուած է՝ 2015-09-07