Jump to content

Տիմիթրի Պաքրաձէ

Տիմիդրի Պաքրացէ
վրաց.՝ დიმიტრი ბაქრაძე
Ծնած է հոկտեմբեր 26 (նոյեմբեր 7), 1826
Ծննդավայր Խաշմ, Ռուսական Կայսրութիւն
Մահացած է փետրուար 10 (22), 1890(63 տարեկանին)
Մահուան վայր Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն
Քաղաքացիութիւն Ռուսական Կայսրութիւն
Ուսումնավայր Մոսկվայի հոգևոր ակադեմիա?
Մասնագիտութիւն մարդաբան, գրագէտ եւ պատմաբամ
Աշխատավայր Փեթերսպուրկի Գիտութիւններու Ակադեմիա
Անդամութիւն Փեթերսպուրկի Գիտութիւններու Ակադեմիա

Տիմիթրի Պաքրաձէ (վրաց.՝ დიმიტრი ზაქარიას ძე ბაქრაძე, 26 Հոկտեմբեր (7 Նոյեմբեր) 1826 կամ 1826[1], Խաշմ, Ռուսական Կայսրութիւն - 10 (22) Փետրուար 1890 կամ 1890[1], Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն), վրացի եւ ռուս պատմաբան, հնագէտ, էթնոկրաֆ, Սանկտ Պետերբուրգի գիտութիւններու ակադեմիայի թղթակից անդամ (1879 թուականին)[2]:

Տիմիթրի Պաքրաձէն ծնած է 1826 Հոկտեմբեր 26-ին (Նոյեմբեր 7-ին) Խաշմի գիւղին մէջ, հոգեւորական ընտանիքի մէջ[2]:

1851-ին կ'աւարտէ Մոսկուայի հոգեւոր ակադեմիան[2]:

1861 թուականէն կ'աշխատի ռուսական աշխարհագրական միութեան Կազանի բաժանմունքին մէջ։ Կը մասնակցի Կովկասի՝ Ռուսական կայսրութեան միանալուն վերաբերող փաստաթուղթերու հրապարակման (հրատարակութիւնը կ'իրականացուի Կովկասի հնագրագիտական յանձնաժողովին կողմէ 1873-1875 թուականներուն): 1874 թուականին կ'առաջարկէ կազմակերպել Կովկասի հնագիտութեամբ հետաքրքրուողներու միութիւն[2]:

Տիմիթրի Պաքրաձէի աշխատութիւններու շարքին մէջ կ'առանձնանան վրացերէն հրատարակուած «Վրաստանի պատմութիւն» (1889), «Վրաստանն ու վրացիները» (1854), ինչպէս նաեւ ռուսերէն հրատարակուած «Կովկասը քրիստոնէական հնագոյն յուշարձաններուն մէջ» (1875), «Հնագիտական ճանապարհորդութիւն Վրաստանի ու Աճարիոյ մէջ» (1878), «Յօդուածներ Վրաստանի պատմութեան ու հնութիւններու մասին» (1887)[3]:

Տիմիթրի Պաքրաձէի նախաձեռնութեամբ Թիֆլիսի մէջ՝ Սիոնի եկեղեցւոյ հարեւանութեամբ, կը կազմակերպուի «հնապահոց» (թանգարան)[3]:

Տիմիթրի Պաքրաձէն կը մահանայ 1890 Փետրուար 10-ին (22-ին), Թիֆլիսի մէջ[3]:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1,0 1,1 1,2 Identifiants et RéférentielsABES, 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 2. Анкилоз - Банка. - М.: Большая Российская энциклопедия, 2005. - 766 с.: ил.: карт.
  3. 3,0 3,1 3,2 Большая советская энциклопедия. Гл. ред. С. И. Вавилов, 2-е изд. Т. 4. Б - Березко. 1950. 644 стр., илл.; 54 л. илл. и карт.

Արտաքին Յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]