Տիէկօ Ֆորլան
Տիէկօ Ֆորլան սպ.՝ Diego Forlán | |
---|---|
| |
Ծննդեան անուն | սպ.՝ Diego Forlán Corazo[1] |
Նաեւ յայտնի է իբրեւ | Cachavacha |
Ծնած է | 19 Մայիս 1979[2][3][4][…] (45 տարեկան) |
Ծննդավայր | Մոնթէվիտէօ, Ուրուկուէյ |
Քաղաքացիութիւն |
Ուրուկուէյ[5] Սպանիա[6] |
Մայրենի լեզու | Սպաներէն |
Մասնագիտութիւն | ֆութպոլիստ |
Վարած պաշտօններ | ԵՈՒՆԵՍՔՕ-ի բարի կամքի դեսպան |
Ծնողներ | հայր՝ Pablo Forlán? |
Կայքէջ | diegoforlan.com(սպան․)(փորթ.) |
Տիեկօ Ֆորլան Կորասո Մարտին (19 Մայիս 1979[2][3][4][…], Մոնթէվիտէօ, Ուրուկուէյ), ուրուկուացի ֆութպոլիստ, «Սերեսօ Օսակայի մէջ» ֆութպոլային ակումբի եւ Ուրուկուէի ֆութպոլի ազգային հաւաքականի յարձակող։ Ֆորլանը երկու անգամ արժանացած է «Պիչիչի» մրցանակին եւ երկու անգամ ստացած է «Ոսկէ խաղակօշիկ» մրցանակը։ Ան նաեւ ճանաչուած է Հարաւային Ափրիկէյի մէջ կայացած 2010 Աշխարհի Բաժակի խաղարկութեան լաւագոյն ֆութպոլիստ։
Գործի Ասպարէզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ակումբ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ֆորլանի մասնագիտական գործի ասպարէզին մէջ առաջին ակումբը եղած է «Ինդեպենդիենտէն», որուն հիմնական կազմին ֆութպոլիստը իր նորամուտը նշած է 1998 թուականին։ Չորս շրջաններու ընթացքին, Ֆորլանը մասնակցած է 77 խաղերու եւ դարձած է 36 կոլի հեղինակ՝ գրաւելով քանի մը եւրոպական ակումբներու ուշադրութիւնը։
Արդիւնքին մէջ, 2002 թուական Յունուարին Ֆորլանը պայմանագիր կնքած է «Մանչեսթըր Իւնայթըտ»ի հետ։ Անոր նախկին ակումբը ստացած է աւելի քան 6,9 միլիոն ֆոնտ։ Իր առաջին կոլը անգլիական ակումբի կազմին մէջ Ֆորլանը կրցած է հարուածել միայն 2003 թուական Օգոստոսին, Յաղթակամներու Լիկայի մէջ, «Մաքաբիի» դէմ խաղին, սակայն մինչ այդ ան հասցուցած է նուաճել Անգլիոյ յաղթանակի տիտղոսը։ Երբ 2004-05 մրցաշրջանէն առաջ «մանկունիանցիները» պայմանագիր ստորագրեցին Ուէյն Ռունիի հետ, պարզ դարձաւ, որ Ֆորլանը կը դիտուի որպէս պահեստային խաղացող, եւ յարձակողը որոշեց հեռանալ ակումբէն։ Ընդհանուր առմամբ, «Մանչեսթըր Իւնայթըտի» կազմին մէջ, Բրիմիոր լիկայի մէջ ան խաղացած է 63 խաղ՝ դառնալով 10 կոլերու հեղինակ։
2004-05 մրցաշրջանը ուրուկուէյցին սկսաւ «Վիլիառեալ» ակումբին մէջ եւ արդիւնքին մէջ ան դարձած է Սպանիոյ առաջնութեան լաւագոյն ռմբարկուն (25 կոլ) եւ ստացած է «Ոսկէ Խաղակօշիկ» մրցանակ։ Մասնակցելով երեք մրցաշրջան «Վիլիառեալի մէջ» (106 հանդիպում - 54 կոլ), Ֆորլանը դարձաւ խումբին իսկական առաջատարը՝ յայտնուելով քանի մը անգլիական ակումբներու հետաքրքրութեան ոլորտում։ «Արսենալը», «Լիւրբուլը» եւ «Ասթոն Վիլլան» յարձակողի համար կ՛առաջարկէին 15 միլիոն ֆոնտ, բայց ան որոշեց մնալ Սպանիոյ մէջ։
2007-08 մրցաշրջանէն առաջ Ֆորլանը միացաւ «Աթլեթիքօ Մատրիտ», անոր համար վճառելով 21 միլիոն Իւրօ։ 2011 ամրան Ֆորլանը փոխանցման պատուհանի նախավերջին օրը պայմանագիր կը կնքէ Միլանի «Internationale» խումբին հետ մինչեւ երկու տարի ժամկէտով։ 2010 թուական Մայիս 12-ին, ԻՒԵՖԱ-ի Եւրոպայի Լիկայի եզրափակչին դառնալով երկու կոլի հեղինակ, ան յաղթանակ բերաւ «Աթլեթիքօ Մատրիտին» եւ ճանաչուեցաւ այդ խաղի լաւագոյն ֆութպոլիստը։ 2012 - ն․ժ․ Sport Club Internacional։ 2012 թուական Յուլիսին կը դադրեցնէ պայմանագիրը «Nerazzurri»ի հետ։ Քանի մը օր ետք, ան դարձաւ Պրազիլական Փորթօ Ալեգրի քաղաքի "International" խումբին խաղացող, ըստ ստորագրուած համաձայնագրի - 3 տարով։
Հաւաքական
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ուրուկուէյի ֆութպոլի ազգային հաւաքական Ֆորլանը հրաւիրուած է 2002 թուականին եւ մասնակցած է Ճափոնի եւ Քորիայի կատարելուած 2002 Աշխարհի Բաժակին եւ հարուածած է 1 կոլ (Սենեկալի հետ խաղին), սակայն Ուրուկուէյի ազգային խումբը գրաւեց երրորդ տեղը խումբին եւ դուրս մնաց հետագայ պայքարէն։
2010 թուականին Հարաւային Ափրիկէյի մէջ կայացած Աշխարհի առաջնութեան մէջ, Ֆորլանը հարուածեց այդ մրցաշարին ուրուկուեցիմերու առաջին երկու գնդակները ՝ նախ հեռահար հարուածով բանալով խաղին հաշիւը դաշտին տէրերուն դէմ խաղին, իսկ ապա կրկնապատեց հաշիւը՝ իրացնելով 11-մեթրանոց հարուածը (penalty)։ 1/4 եզրափակչին Ֆորլանը հարուածեց իր երրորդ կոլը՝ տուգանային հարուածէն գրաւելով Ղանայի հաւաքականի դարպասը։ Ֆորլանը աչքի ինկաւ նաեւ Հոլանտայի դէմ կիսաեզրափակիչ խաղին՝ հեռահար կրակոցով հաւասարեցնելով հաշիւը (1-1)։ Սակայն վերջնական արդիւնքին մէջ ուրուկուէյցիները պարտուեցան (2-3)։ Ֆորլանը վնասուածքի պատճառով փոխարինուեցաւ 84 վարկեանին, երբ հաշիւը 1-3 էր։ Երրորդ տեղի համար խաղին Ուրուգուէյը զիջեց Գերմանիոյ 2-3 հաշիւով։ Այդ խաղին Ֆորլանը հարուածեց իր խումբին երկրորդ կոլը։ Առաջնութեան արդիւնքներով Ֆորլանը ճանաչուեցաւ լաւագոյն ֆութպոլիստ՝ հաւաքելով 23.4% ձայն։
Նուաճումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Խմբային
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կաղապար:Country data Անգլիա «Մանչեսթըր Իւնայթըտ»
- Անգլիոյ Յաղթական։ 2003
- Անգլիոյ Սուբըրբաժակ։ 2003
- ֆութպոլի Անգլիոյ Բաժակ։ 2004
Իսպանիա «Վիլիառեալ»
- Ինտերտոտոյի Բաժակ։ 2004
Իսպանիա «Աթլեթիքօ Մատրիտ»
- ԻՒԵՖԱ-ի Եւրոպա Լիկա։ 2010
- ԻՒԵՖԱ Սուբըր Բաժակ։ 2010
Կաղապար:Country data Ուրուգվայ Ուրուկուէյի հաւաքական
- Ամերիկայի Բաժակ 2004։ 3-րդ տեղ
- Ամերիկայի Բաժահ 2007։ 4-րդ տեղ
- ֆութպոլի աշխարհի առաջնութիւն 2010։ 4-րդ տեղ
- Ամերիկայի Բաժակ 2011։ Յաղթական
Անձնական
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Սպանիոյ առաջնութեան լաւագոյն ռմբարկու։ 2005, 2009
- «Ոսկէ Խաղակօշիկ» մրցանակ։ 2005, 2009
- Աշխարհի առաջնութեան լաւագոյն ֆութպոլիստ։ 2010
Վիճակագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ակումբ | Մրցաշրջան | Լիկա | Բաժակներ | Հարաւային Ամերիկայի Բաժակներ / Եւրաբաժակներ | Այլ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Կոլեր | Խաղեր | Կոլեր | Խաղեր | Կոլեր | Խաղեր | Կոլեր | Խաղեր | Կոլեր | ||
Ինդեպենդիենթէ | 1998/99 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 |
1999/00 | 24 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 24 | 7 | |
2000/01 | 36 | 18 | 0 | 0 | 4 | 1 | 0 | 0 | 40 | 19 | |
2001/02 | 18 | 12 | 0 | 0 | 7 | 2 | 0 | 0 | 25 | 14 | |
Ընդամէնը | 80 | 37 | 0 | 0 | 11 | 3 | 0 | 0 | 91 | 40 | |
Մանչեսթըր Իւնայթըտ | 2001/02 | 13 | 0 | 0 | 0 | 5 | 0 | 0 | 0 | 18 | 0 |
2002/03 | 25 | 6 | 7 | 2 | 13 | 1 | 0 | 0 | 45 | 9 | |
2003/04 | 24 | 4 | 3 | 2 | 4 | 2 | 1 | 0 | 32 | 8 | |
2004/05 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 3 | 0 | |
Ընդամէնը | 63 | 10 | 10 | 4 | 23 | 3 | 2 | 0 | 98 | 17 | |
Վիլիառեալ | 2004/05 | 38 | 25 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 38 | 25 |
2005/06 | 32 | 10 | 2 | 0 | 13 | 3 | 0 | 0 | 47 | 13 | |
2006/07 | 36 | 19 | 4 | 1 | 2 | 1 | 0 | 0 | 42 | 21 | |
Ընդամէնը | 106 | 54 | 6 | 1 | 15 | 4 | 0 | 0 | 127 | 59 | |
Աթլեթիքօ Մատրիտ | 2007/08 | 36 | 16 | 6 | 1 | 11 | 6 | 0 | 0 | 53 | 23 |
2008/09 | 33 | 32 | 3 | 1 | 9 | 2 | 0 | 0 | 45 | 35 | |
2009/10 | 33 | 18 | 6 | 3 | 17 | 7 | 0 | 0 | 56 | 28 | |
2010/11 | 15 | 6 | 0 | 0 | 5 | 1 | 1 | 0 | 21 | 7 | |
Ընդամէնը | 117 | 72 | 15 | 5 | 42 | 16 | 1 | 0 | 175 | 93 | |
Ընդհանուր | 365 | 173 | 31 | 10 | 91 | 26 | 2 | 0 | 492 | 209 |
Անձնական կեանք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2008 թուականին կը հանդիպի արժանթինցի մոտել եւ հաղորդավարուհի Զաիրա Նարայի հետ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ https://web.archive.org/web/20200203092301/http://www.fifadata.com/document/fwc/2014/pdf/fwc_2014_squadlists.pdf
- ↑ 2,0 2,1 Transfermarkt.com — 2000.
- ↑ 3,0 3,1 Rollin J. Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան
- ↑ (unspecified title)
- ↑ https://as.com/futbol/2002/01/17/mas_futbol/1011222046_850215.html
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ֆորլանի պաշտօնական կայքը[permanent dead link] (անգլերէն)
- Կենսագրութիւնը sports.ru կայքին մէջ (ռուս.)
|