Տիգրան Աբգարեան
| Տիգրան Աբգարեան | |
|---|---|
![]() Տիգրան 1938-ին | |
| Ծնած է | 20 Օգոստոս 1877 |
| Ծննդավայր | Նոր Ջուղա, Ղաջարական Պարսկաստան |
| Մահացած է | 31 Հոկտեմբեր 1950 (73 տարեկանին) |
| Մահուան վայր | Նոր Ջուղա, Իրան |
| Քաղաքացիութիւն |
|
| Մասնագիտութիւն | հրապարակախօս և բանասէր |
Աբգարեան Տիգրան որդի Դաւթի (20 Օգոստոս 1877, Նոր Ջուղա, Ղաջարական Պարսկաստան - 31 Հոկտեմբեր 1950, Նոր Ջուղա, Իրան), խմբագիր ու գրող։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է 1877 թուականի Օգոստոս 2-ին, Նոր Ջուղա: Նախնական ուսումը տեղւոյն կաթոլիկներուն վարժարանը կը ստանայ ու յետոյ Կեդրոնական ազգային դպրոցը կ'անցնի, որուն լրիւ ընթացքը կ'աւարտէ 1895 թուականին եւ ուր 42 տարի իբրեւ ուսուցիչ կը պաշտօնավարէ: Իբրեւ դաստիարակ մտաւորական եւ դրամշակ՝ Նոր Ջուղայի մէջ յարգուած ու սիրուած համեստ գործիչ մը եղած է եւ բազմաթիւ գրական, բարեգործական, թատերական եւ այլ վարչութեանց անդամ ընտրուած:
1911 թուականէն կը սկսի վարել Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի, Հայոց Առաջնորդարանի եւ Համայնական Խորհուրդի քարտուղարութեան եւ դիւանապետութեան պաշտօնը: Պատանի հասակէն աշխատակցած է «Նոր դար», «Մշակ», «Մուրճ», «Ջանգ», «Նոր Ջուդայի լրաբեր», «Հայաթերթ», «Տարազ», «Արտեմիս», «Հովիտ», «Վերածնունդ» եւ այլ թերթերու: Նոր Ջուղայի Հայոց դպրոցի, թատրոնի եւ տպագրութեան ու մամուլի մասին քանի մը գրքոյկներ հրատարակած է: Նոր Ջուղայի ժողովրդական բանահիւսութեան մասին ունի երկհատոր եւ շատ արժէքաւոր ուսումնասիրութիւն մը, որ անտիպ կը մնայ:
Գրած է երկհատոր աշխատութիւն մը Նոր Ջուղայի ժողովրդական բանահիւսութեան մասին, ինչպէս նաեւ «Նոր Ջուղայի դպրոցները» (1914), «Նոր Ջուղայի թատրոնն ու երաժշտութիւնը» եւ այլն[1]։
Օգտագործած է Լռիկ-Մնջիկ, Ծխական, Տ. Ա. ծածկանունները[2]։
1925-ին Նոր Ջուղայի մէջ տօնուեցաւ ուսուցչական գործունէութեան 30-ամեայ յոբելեանը:
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայ Հանրագիտակ, Հ. Մկրտիչ Վրդ. Պոտուրեան, Ա․ հատոր, էջ 13:
Ծանօթագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ (հայերեն) Տիգրան Աբգարյան, 2025-04-12, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8F%D5%AB%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6_%D4%B1%D5%A2%D5%A3%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10280136, վերցված է 2026-03-26
- ↑ (հայերեն) Տիգրան Աբգարյան, 2025-04-12, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8F%D5%AB%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6_%D4%B1%D5%A2%D5%A3%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10280136, վերցված է 2026-03-26
