Տալիա Էլ Պըհերի
Տալիա Էլ Պըհերի արաբերէն՝ داليا البحيرى | |
---|---|
| |
Ծննդեան անուն | արաբերէն՝ داليا محمود قطب البحيرى[1] |
Ծնած է | 15 Հոկտեմբեր 1970 (54 տարեկան) |
Ծննդավայր | Թանթա, Եգիպտոս |
Քաղաքացիութիւն | Եգիպտոս |
Մայրենի լեզու | Արաբերէն |
Ուսումնավայր | Helwan University? |
Մասնագիտութիւն | մարդապատկեր, հեռուստահաղորդավար, դերասանուհի, գեղեցկութեան մրցոյթի մասնակից |
Տալիա Մահմուտ Քոթըպ Էլ Պըհերի (15 Հոկտեմբեր 1970, Թանթա, Եգիպտոս), եգիպտացի դերասանուհի, որ 1990-ին յաղթած է «Միսս Եգիպտոս» գեղեցկութեան մրցոյթին եւ այդ նոյն տարին Լոս Անճելըսի մէջ անցկացուած «Միսս տիեզերք» մրցոյթին զբաղեցուցած 27-րդ տեղը:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Էլ Պըհերին աւարտած է Հելուան համալսարանը զբօսաշրջիկութեան եւ հիւրանոցային գործի բակալաւրի որակաւորումով եւ աշխատանքի անցած է որպէս մոտել, միաժամանակ հանդէս եկած է Եգիպտոսի արբանեակային հեռուստատեսութեան ժամանցային ծրագրերուն մէջ։ Հանդիսատեսներու կողմէ նկատուած եւ դրուատանքի արժանացած է անոր դերասանական խաղը Ալի էլ Հագարի "Tegeesh neaeesh" երգի հոլովակով: Որպէս դերասանի անոր կայացմանը մեծապէս նպաստած է նաեւ մոտելի դերով հանդէս գալը: Էլ Պըհերիի մասնակցութեամբ առաջին կինոնկարներէն մէկը Ատէլ Իմամի Al Safara fe Al Emara կինոկատակերգութիւնն էր, որտեղ անոր խաղընկերներն էին Հանի Ռամզին, Մուսթաֆա Ամարը, Խալէտ Սալիմը եւ ճանչուած այլ կատակերգու դերասաններ ու երգիչներ:
Հեռուստատեսային իր հարցազրոյցներէն մէկու ժամանակ Էլ Պըհերին ըսած է, որ կը ցանկանար կինոյի մէջ մարմնաւորած հին Եգիպտոսի նշանաւոր թագուհիներէն մէկուն՝ գեղեցկութեամբ ու խելքով աչքի ինկած Նեֆերթիթին:
2008-ին կինոդերասանուհին ամուսնացած է դերասան Ֆարիտ Շաուքիի թոռան եւ կին արտադրող Նահէտ Ֆարիտ Շաուքիի որդու՝ Ֆարիտ Մուրսիի հետ, ունեցած մէկ դուստր (առաջին ամուսնութիւնէն ունեցած աղջիկը ութ ամսական հասակին մահացած էր հազուադէպ հիւանդութեան պատճառով):
Նոյեմբեր 2010-ին էլ Պըհերին համաձայնութիւն տուած է դառնալու բարի կամքի դեսպան:[2][3]
Քաղաքական հայեացքները
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]“Al Arabiya” ռատիօհեռուստատեսային ալիքի թղթակիցի հետ ունեցած հեռախօսազրոյցի ժամանակ Էլ Պըհերին իր ուրախութիւնը արտայայտած է Եգիպտոսի 2011-ի անարիւն յեղափոխութեան կապակցութեամբ եւ աջակցութիւն յայտնած իր հայրենիքին մէջ յանուն մարդու հիմնարար ազատութիւններու, քաղաքական բարեփոխումներու, յանուն հայրենի երկրի ու ժողովուրդի պայծառ ապագայի կառուցման գործադրուող ջանքերուն: Ան միաժամանակ ընդգծած է, որ անվտանգութեան, ապահովութեան բացակայութիւնը, առողջ դատողութեան տէր միւս մարդկանց նման, իրեն ալ խիստ կ՛անհանգստացնէ եւ իր երախտագիտութիւնը յայտնած է այն երիտասարդ եգիպտացիներուն, ովքեր փողացային պայքարի խառնակ օրերուն միաւորուածլ ու պաշտպան կանգնած են հանրային ունեցուածքին, մասնաւորապէս՝ թոյլ չեն տուած, որ վնասուին կամ թալանուին թանգարանները, որոնց մեծարժէք ցուցանմուշները գայթակղած էին պղտոր ջուրերու մէջ ձուկ որսալու սիրահարներուն[4]:
Ֆիլմագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 2002 Mohami khulaa
- 2003 El Banat
- 2004 Sana oula nasb
- 2004 Kan yom hobak
- 2004 Kalbi younadiek
- 2005 Harim Karim
- 2005 Al Bahethat
- 2005 El-Sefara fi El-Omara
- Ahlam Hakikiya
- 2006 Al Ghawas
- 2007 Juba
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «مرشدة سياحية ومقدمة برامج».. معلومات لا تعرفها عن داليا البحيري
- ↑ «اليوم السابع»։ اليوم السابع
- ↑ «Egypt Independent -»։ Egypt Independent
- ↑ «Elghawas (film) website»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2006-10-30-ին
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Dalia El Behery on MSN Arabia Archived 2006-11-23 at the Wayback Machine.
- Elghawas (film) website Archived 2006-10-30 at the Wayback Machine.