Վլատիմիր Աբրահամեան (նկարիչ)
| Վլատիմիր Աբրահամեան | |
|---|---|
| Ծնած է | 25 Նոյեմբեր 1941 |
| Ծննդավայր | Բջնի, Հրազդանի շրջան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
| Մահացած է | 8 Յուլիս 2020[1] (78 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | հայ |
| Ուսումնավայր | Փանոս Թէրլեմէզեանի անուան գեղարուեստի ուսումնարան և Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ |
| Մասնագիտութիւն | նկարիչ |
| Աշխատավայր | Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ |
| Անդամութիւն | Հայաստանի Նկարիչներու Միութիւն |
Վլատիմիր Սմբատի Աբրահամեան (25 Նոյեմբեր 1941, Բջնի, Կոտայքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ - 8 Յուլիս 2020), հայ նկարիչ, ՀՀ վաստակաւոր նկարիչ)։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1966-ին աւարտած է Երեւանի գեղարուեստի ուսումնարանը, 1971-ին՝ Երեւանի գեղարուեստա-թատերական ուսումնարանը: 1973-1976 դասաւանդած է գեղարուեստա-թատերական ուսումնարանէն ներս։ 1975-էն սկսեալ անդամ է Հայաստանի Նկարիչներու Միութեան։ 1980-1991 եղած է ՀՀ ռատիոհեռուստապետկոմի գրական ու գեղարուեստական հաղորդումներու բեմադրող-նկարիչ, 1995-1999` «Արեւիկ» հրատարակչութեան գեղարուեստական խմբագիր։ 1993-1995 տարիներուն եղած է ՆԳ «02» շաբաթաթերթի գեղարուեստական խմբագիր։ 1999-էն սկսեալ կը դասաւանդէ Երեւանի գեղարուեստի ուսումնարանէն ներս[2]:
Վլատիմիր Աբրահամեանի ստեղծագործութիւնները կը գտնուին Հայաստանի տարբեր թանգարաններու, անհատական հաւաքածոներու մէջ (ԱՄՆ, Ֆրանսա, Լիբանան)։
Ստեղծագործական ուղի
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վլադիմիր Աբրահամեանը կ՛աշխատի ներդաշնակութեան, դիմանկարի, գծագրական, համասեր ու բնանկարի ժանրերով։ Անոր ստեղծագործական տարերքը մարդն է՝ իր բարդ հոգեբանական ներաշխարհով։ 250 գիրքերու գեղարուեստական ձեւաւորման հեղինակ է։
- «Մտածող կինը» (1972)
- «Պառկած կինը» (1974)
- «Հաւասարակշռութիւն» (1987, ԺԱԹ)
- «Ջրհեղեղ» (1987)
- «Տագնապի փող» (1989)
- «Սպիտակ ջարդ. 93» (1993)
- «Գարուն» (2002)
Պարգեւներ, մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհակալագիր (2005)
- Երեւանի քաղաքապետի պատուոյ գիր (2009)
- ՀՀ Մշակույթի նախարարի պատուոյ գիր (2011)
- Հայաստանի Հանրապետութեան վաստակաւոր նկարիչ (2013)[3]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Մահացել է վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանը
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երեւան, 2005
- ↑ «Հայաստանի Հանրապետութեան պատուաւոր կոչումներ շնորհելու մասին»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-02-09-ին։ արտագրուած է՝ 2018-12-13